<<ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ
- #առանձնահատկություն,
- #գնումներ,
- #երկփուլ,
- #էլեկտրոնային,
- #ինչպես նաև պայմանագրին ներկայացվող հիմնական պայմանները սահմանվում են գնահատող հանձնաժողովի որոշմամբ: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ,
- #իսկ ընտրված մասնակցի կողմից պայմանագրի և որակավորման ապահովման չափերը,
- #կանխավճարի մարման կարգը,
- #մրցույթ,
- #ՆԱԽԱԳԻԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ …… ………. 2023 թվականի N ….-Ն Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը և,
- #նախաորակավորման մասնակիցների կողմից հայտի,
- #որ էլեկտրոնային գնումների համակարգի ձեռքբերման նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից կազմակերպվող երկու փուլով մրցույթի նախաորակավորման ընթացակարգի շրջանակում մասնակիցներին ներկայացվող որակավորման չափանիշները և դրանց գնահատման
-
0 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. |
Անհրաժեշտությունը |
|
Նախագծով առաջարկվում է գնահատող հանձնաժողովին վերապահել էլեկտրոնային գնումների համակարգի ձեռքբերման նպատակով կազմակերպվող երկու փուլով մրցույթի նախաորակավորման ընթացակարգի շրջանակում մասնակիցներին ներկայացվող որակավորման չափանիշների և դրանց գնահատման համար ներկայացվող փաստաթղթերի պայմանները, նախաորակավորման մասնակիցների կողմից հայտի, իսկ ընտրված մասնակցի կողմից պայմանագրի և որակավորման ապահովման չափերը, ինչպես նաև կանխավճարի մարման կարգը սահմանվում են գնահատող հանձնաժողովի որոշմամբ: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է էլեկտրոնային համակարգի գնման գործընթացի կազմակերպման առանձնահատկություններից, որոնք հիմնականում պայմանավորված են մրցույթի կազմակերպման նոր մոտեցումներ կիրառելու հետ: Մասնավորապես նախատեսվում է մասնակիցներին ընձեռել համակարգի ներդրման համար ընտրանքային առաջարկներ ներկայացնելու հնարավորություն, որոնք կարող են հանգեցնել գործող պայմանների բովանդակային փոփոխության: |
2. |
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
|
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է էլեկտրոնային համակարգի գնման գործընթացի կազմակերպման առանձնահատկություններից, որոնք հիմնականում պայմանավորված են մրցույթի կազմակերպման նոր մոտեցումներ կիրառելու հետ: Մասնավորապես նախատեսվում է մասնակիցներին ընձեռել համակարգի ներդրման համար ընտրանքային առաջարկներ ներկայացնելու հնարավորություն, որոնց արդյունքում կարող է առաջանալ պայմանների բովանդակային փոփոխության անհրաժեշտություն: |
3. |
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը |
|
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականության փոփոխություն չի նախատեսվում: |
4. |
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
Նախագծի ընդունման արդյունքում գնահատող հանձնաժողովը կունենան գործող այմաններից տարբերվող պայմաններ սահմանելու լիազորություն: |
5. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք |
|
Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից: |
6. |
Ակնկալվող արդյունքը |
|
Նախագծի ընդունումը գնահատող հանձնաժղովին կվերապահի գործող այմաններից տարբերվող պայմաններ սահմանելու լիազորություն: |
7. |
Տեղեկատվություն նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության կամ բացակայության մասին |
|
Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում: |
8. |
Տեղեկատվություն՝ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին |
|
Նախագծի ընդունմամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում: |
9. |
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ: Նախագծի ընդունումը բխում է. - ՀՀ կառավարութան 18.08.2021թ. թիվ 1363-Ա որոշմամբ հաստատված՝ ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրից (6.10 կետով հաստատված «Պետական ծախսեր բաժին»), -ՀՀ կառավարության 18.11.2021թ. թիվ 1902-Ն որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրից («Ֆինանսների նախարարություն» բաժնի 8-րդ կետ), -ՀՀ կառավարության 28.11.2019թ. թիվ 1716-Լ որոշմամբ հաստատված պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարությունից (14-րդ՝ «Պետական գնումներ» բաժնի «Էլեկտրոնային գնումների համակարգի արդիականացում» բաղադրիչ): |
|
Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից։ |
-
Обсуждалось
20.11.2023 - 05.12.2023
-
Тип
Приказ решение
-
Область
Финансовая
Просмотры 1714
Принт