Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

Հոդված 1. 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 131-րդ հոդվածի

  1. 1-ին մասում «հատուցումը,» բառից հետո լրացնել «տուժողին գույքի վերադարձը,» բառերով.
  2. 2-րդ մասի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«1) ապացույցների գերակշռությամբ հիմնավորվում է, որ այդ գույքը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի հիման վրա բռնագրավման ենթակա գույք է.».

  1. 2-րդ մասի 2-4-րդ կետերը և 3-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

 

 Հոդված 2. Օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասում «1-4-րդ կետերով և 3-րդ մասով» բառերը փոխարինել «1-ին կետով» բառերով:

 

Հոդված 3. Օրենսգրքի 133-րդ հոդվածում.

  1. 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հիմքով գույքի արգելադրման դեպքում՝ որոշման մեջ նշվում է արգելադրման ենթակա գույքը, իսկ հայտնի լինելու դեպքում՝ նաև դրա սեփականատերը, տիրապետողը և գույքի գտնվելու վայրը։ Սույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված հիմքով գույքի արգելադրման դեպքում՝ որոշման մեջ նշվում են արգելադրման ենթակա գույքը, դրա սեփականատերը և տիրապետողը, իսկ հայտնի լինելու դեպքում՝ նաև գույքի գտնվելու վայրը։  Եթե գույքն արգելադրվում է ենթադրյալ հանցագործությամբ պատճառված հնարավոր վնասի, վարութային հնարավոր ծախսերի հատուցումը կամ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված գույքի բռնագրավումն ապահովելու համար, որոշման մեջ նշվում է նաև պատճառված վնասի, վարութային ծախսերի չափը կամ բռնագրավման ենթակա գույքի արժեքը, որի առնչությամբ իրականացվում է արգելադրումը։».

  1. 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Սույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերի առերևույթ առկայության դեպքում քննիչն անհապաղ իրականացնում է համապատասխան գույքի արգելադրումը:»:

  1. 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Քննիչը գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի հայտնի լինելու դեպքում նրան ստորագրությամբ հանձնում է գույքի արգելադրման մասին որոշումը և պահանջում հանձնել արգելադրման ենթակա գույքը:»:

  1. 9-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝

«9. Գույքի արգելադրման փաստի վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որում նշվում են արգելադրված, այդ թվում՝ վերցված կամ պահպանության թողնված ամբողջ գույքի անվանումը և արգելադրմանը ներկա անձանց հայտարարությունները։ Գույքի տեսակից և արգելադրման նպատակներից կախված արձանագրության մեջ կարող են նշվել նաև գույքի քանակը, քաշը, մաշվածության աստիճանը, արժեքը, այլ անհատական հատկանիշները:»:

 

Հոդված 4. Օրենսգրքի 135-րդ հոդվածում՝

  1. 3-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի հիման վրա բռնագրավման ենթակա գույք.»:

  1. 3-րդ մասի 2-րդ կետը ճանաչել ուժը կորցրած:

 

Հոդված 5. Օրենսգրքի 202-րդ հոդվածի 7-րդ մասում՝ «գույքի հնարավոր բռնագրավումը կամ հնարավոր գույքային հայցն ապահովելու համար ձեռնարկված միջոցների» բառերը փոխարինել «բռնագրավման ենթակա գույքի ցանկը, այդ գույքի հնարավոր բռնագրավումը կամ հնարավոր գույքային հայցն ապահովելու համար ձեռնարկված միջոցների» բառերով:

 

Հոդված 6. Օրենսգրքի 204-րդ հոդվածում.

  1. 10-րդ կետի «:» կետադրական նշանը փոխել «.» կետադրական նշանով,

2.լրացնել նոր 11-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«11) ձեռնարկվել են արդյոք անհրաժեշտ միջոցներ՝ բռնագրավման ենթակա գույքի բացահայտման ուղղությամբ:»:

  

Հոդված 7. Օրենսգրքի 209-րդ հոդվածը լրացնել նոր 5-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ.

«5. Սույն հոդվածի 2-4-րդ մասերով սահմանված կանոնները չեն գործում բաժնետոմսերի և բաժնետոմսերի սեփականատերերի (անվանատերերի) վերաբերյալ ծառայողական տեղեկությունների տրամադրման առնչությամբ։ Սույն մասով նախատեսված տեղեկությունները քրեական հետապնդում իրականացնող մարմինները ստանում են «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված կարգով:»:

 

Հոդված 8. Օրենսգրքի 295-րդ հոդվածում.

  1. 2-րդ մասի 5-րդ կետում «արգելադրված» բառից առաջ ավելացնել «առկայության դեպքում՝» բառերը.
  2. 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Միջնորդությանը կցվում են քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրության և գույքի արգելադրման մասին որոշման պատճենները, ինչպես նաև գույքի արգելադրման մասին որոշման հիմնավորվածությունը հաստատող անհրաժեշտ նյութերի պատճենները, իսկ առկայության դեպքում՝ նաև համապատասխան անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման և  գույքի սեփականատիրոջը կամ դրա նկատմամբ գույքային շահ ունեցող այլ անձի տվյալ միջնորդության պատճենն ուղարկած լինելը հավաստող փաստաթուղթ:».

  1. 5-րդ մասում «արգելադրված» բառից առաջ լրացնել «հայտնի լինելու դեպքում» բառերով:

 

Հոդված 9. Օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասում «պատշաճ» բառից առաջ լրացնել «հայտնի չէ կամ հայտնի է և» բառերով:

 

Հոդված 10. Օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Արգելադրված գույքի սեփականատերը, դրա նկատմամբ գույքային շահ ունեցող այլ անձը կամ նրանց ներկայացուցիչը իրավունք ունեն մինչդատական վարույթի ընթացքում միջնորդություն ներկայացնելու դատարան գույքի արգելադրումը վերացնելու մասին։ Սույն օրենսգրքի 295-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված որոշումը արգելադրված գույքի սեփականատիրոջը կամ դրա նկատմամբ գույքային շահ ունեցող այլ անձի պատշաճ ձևով ուղարկված լինելու դեպքում այդ անձինք կամ նրանց ներկայացուցիչը սույն հոդվածով նախատեսված միջնորդությունը կարող են ներկայացնել ոչ շուտ, քան գույքի արգելադրումից երեք ամիս հետո: Միջնորդության պատճենն ուղարկվում է մինչդատական վարույթն իրականացնող քննիչին և հսկող դատախազին:»:

 

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

Հոդված 1. 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ, հետևյալ բովանդակությամբ՝

«սույն օրենսգրքում մանր չափ է համարվում մեկ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը), խոշոր չափ է համարվում հինգ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը), առանձնապես խոշոր չափ է համարվում հինգ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը (արժեքը), բացառությամբ սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերի.»:

Հոդված 2. Օրենսգրքի 121-րդ հոդվածում.

  1. 4-րդ մասում «հանցագործության արդյունքում ուղղակի կամ անուղղակի առաջացած գույքը, այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտը կամ այլ տեսակի օգուտը» բառերը փոխարինել «սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գույքը» բառերով,
  2. 5-րդ մասում «Հանցանքը կատարելու համար օգտագործված կամ շրջանառությունից հանված հանցագործության գործիքները կամ միջոցները, ինչպես նաև հանցագործության առարկա հանդիսացող իրերը, նյութերը, փաստաթղթերը, գույքը, առարկաները» բառերը փոխարինել «հանցագործության համար օգտագործված կամ օգտագործման համար նախատեսված գործիքը և միջոցը, հանցագործության առարկան» բառերով,
  3. 11-րդ մասում «հանցավոր ծագում ունեցող գույքը» բառերը փոխարինել «սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գույքը» բառերով:

Հոդված 3. Ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 231-րդ հոդվածի 3-րդ մասը:

 

Հոդված 4. Օրենսգրքի 259-րդ հոդվածը լրացնել նոր 4-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ.

«Սույն հոդվածում և սույն օրենսգրքի 260-261-րդ, 263-265-րդ հոդվածներում խոշոր չափ է համարվում 500.000 Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը (արժեքը):

Հոդված 5. Օրենսգրքի 287-րդ հոդվածը լրացնել նոր 2-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ.

«Սույն հոդվածում և սույն օրենսգրքի 288-րդ հոդվածում խոշոր չափ է համարվում 2.000.000 Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը (արժեքը):

Հոդված 6. Օրենսգրքի 292-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «, իսկ մշակութային արժեքների համար՝ 800.000 Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը (արժեքը)» բառերը:

Հոդված 7. Օրենսգրքի 308-րդ հոդվածը լրացնել նոր 3-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ.

«Սույն հոդվածում խոշոր չափ է համարվում 500.000 Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը (արժեքը):

Հոդված 8. Օրենսգրքի 373-րդ հոդվածը լրացնել նոր 2-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ.

«Սույն հոդվածում և սույն օրենսգրքի 374-376-րդ, 381-386-րդ, 388-րդ, 391-392-րդ հոդվածներում խոշոր չափ է համարվում 500.000 Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը (արժեքը):

Հոդված 9. Օրենսգրքի 428-րդ հոդվածը լրացնել նոր 3-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ.

«Սույն հոդվածում խոշոր չափ է համարվում 500.000 Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը (արժեքը):

Հոդված 10. Օրենսգրքի 510-րդ հոդվածը լրացնել նոր 2-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ.

«Սույն հոդվածում խոշոր չափ է համարվում 500.000 Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը (արժեքը):

Հոդված 11. Օրենսգրքի 516-րդ հոդվածը լրացնել նոր 7-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ.

«Սույն հոդվածում և սույն օրենսգրքի 532-րդ, 535-րդ, 538-539-րդ հոդվածներում խոշոր չափ է համարվում 500.000 Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը (արժեքը):

Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:

  • Обсуждалось

    17.11.2023 - 02.12.2023

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция, Уголовное законодательство, Уголовный процесс

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2042

Принт