Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1229-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1229-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Եվրասիական տնտեսական միության պայմանագրի (ուժի մեջ է մտել 2015 թվականի հունվարի 2-ին), 12-րդ հավելվածի 2-րդ կետի համաձայն՝ պետական սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա՝ հսկողության վերցված արտադրանք (ապրանքներ) են համարվում՝ ապրանքները, քիմիական, կենսաբանական և ռադիոակտիվ նյութերը, այդ թվում՝ մարդու համար վտանգ ներկայացնող իոնացնող ճառագայթման աղբյուրները, թափոնները և այլ բեռները, սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա՝ հսկողության վերցված արտադրանքի (ապրանքների) միասնական ցանկում ներառված սննդամթերքը, նյութերը ու արտադրատեսակները, որոնք տեղափոխվում են Միության մաքսային սահմանով և Միության մաքսային տարածքով: Պայմանագրի   57-րդ հոդվածի համաձայն՝ բնակչության սանիտարահամաճարակային բարեկեցությունն ապահովելու նպատակով բնակչության սանիտարահամաճարակային բարեկեցության ոլորտում լիազորված մարմինների կողմից իրականացվում է պետական սանիտարահամաճարակային վերահսկողության ենթակա ապրանքների նկատմամբ հսկողություն՝ միասնական սանիտարահամաճարակային և հիգիենիկ պահանջների համաձայն:

Ելնելով վերը նշված պայմանագրի պահանջներից և, հիմք ընդունելով  Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 28-ի «Եվրասիական տնտեսական միության սանիտարական միջոցառումների կիրառման մասին» թիվ 299 որոշումը, ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 1229-Ն որոշմամբ հաստատվել էին այն ապրանքների ցանկերը, որոնք ենթակա էին սանիտարահամաճարակային վերահսկողության և պետական գրանցման, սակայն ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 8-ի թիվ 617-Ն որոշմամբ կատարված փոփոխությունների արդյունքում,  բացառությամբ սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի, սանիտարահամաճարակային վերահսկողության և պետական գրանցման ենթակա ապրանքները  դուրս են մնացել  ցանկից, ինչի արդյունքում առաջացել է իրավական բաց՝ վերջիններիս նկատմամբ վերահսկողություն և դրանց գրանցումն իրականացնելու առումով:

Հարկ է նշել, որ  Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 28-ի «Եվրասիական տնտեսական միության սանիտարական միջոցառումների կիրառման մասին» թիվ 299 որոշման մեջ կատարվել են որոշակի փոփոխություններ (վերջին փոփոխություն՝ 2015 թվականի դեկտեմբերի 2,  http://docs.cntd.ru/document/902227557), սակայն մի շարք ապրանքների նկատմամբ  սանիտարահամաճարակային վերահսկողության և պետական գրանցման պահանջը մնացել է անփոփոխ: Հաշվի առնելով, որ Եվրասիական տնտեսական միության պայմանագիրն և դրանից բխող իրավական ակտերն ունեն ավելի բարձր իրավական ուժ, անհրաժեշտություն է առաջացել  ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 1229-Ն որոշման պահանջները համապատասխանեցնել  Եվրասիական տնտեսական միության օրենսդրությանը՝ միաժամանակ սահմանելով սանիտարահամաճարակային վերահսկողության ենթակա ապրանքների և դրանց գրանցման համար պետական լիազոր մարմինները, քանի որ մինչ այժմ ՀՀ-ում սահմանված չեն այն պետական լիազոր մարմինները, որոնք պետք է իրականացնեն վերը նշված գործառույթները: 

Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի ընդունմամբ բացի սննդամթերքից,  սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերից կսահմանվի նաև առողջապահության բնագավառում սանիտարահամաճարակային հսկողության (վերահսկողության) ենթակա մի շարք այլ ապրանքների ցանկը և կսահմանվի դրանց նկատմամբ պետական վերահսկողություն և  պետական գրանցում  իրականացնող լիազոր մարմինները: 

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ

Ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի ընդունման արդյունքում կկանոնակարգվի առողջապահության բնագավառում սանիտարահամաճարակային հսկողության (վերահսկողության) ենթակա մի շարք ապրանքների պետական գրանցման և դրանց նկատմամբ պետական վերահսկողության հետ կապված հարաբերությունները:

 

  

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1229-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՄ ՆՈՐ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

           Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու կամ նոր իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտութուն չկա:

  

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1229-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

   

     Որոշման ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի էական  ավելացման անհրաժեշտություն չի առաջանա:

 

  • Обсуждалось

    08.01.2018 - 26.01.2018

  • Тип

    Pешение

  • Область

    Здравоохранение

  • Министерство

    Министерство здравоохранения

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 9247

Принт