Добавить в избранное

Проект принят

«Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին, 84-րդ հոդվածի 2-րդ մասին և Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի N 45-Ն որոշմանը համապատասխան` «Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ հրավիրվել են հանրային քննարկումներ:

Շահագրգիռ անձինք Երևանի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված նախագծի վերաբերյալ կարող են մինչև դեկտեմբերի 4-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են ուղարկվել Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքով (www.yerevan.am) «Մեկ պատուհան» բաժնում նախատեսված տարբերակներով, համապատասխան էլեկտրոնային հասցեով (ekamut@yerevan.am), Իրավական ակտերի նախագծերի միասնական հրապարակման կայքով (www.e-draft.am),  ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Երևանի քաղաքապետարան:

Հանրային քննարկումների ընթացքում՝ դեկտեմբերի 1-ին, ժամը 15:00-ին Արգիշտիի փողոց 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:

Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ Երևանի քաղաքապետարան ներկայացնել դիմում (հնարավոր է նաև դիմումն ուղարկել առցանց տարբերակով՝ օգտվելով Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի (www.yerevan.am) «Մեկ պատուհան» բաժնում առցանց դիմում ներկայացնելու տարբերակից): Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 011 514-242 հեռախոսահամարով:

  • Обсуждалось

    20.11.2023 - 05.12.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Территориальное управление и развитие

  • Министерство

    Мэрия Еревана

Общественное обсуждение

01.12.2023 15:00

В ходе общественных обсуждений 1 декабря 2023 года в 15:00 в зале для брифингов 5-го этажа административного здания мэрии Еревана, расположенного по улице Аргишти, д. 1, состоятся открытые общественные слушания.

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8195

Принт

Предложения

Vardges Hambardzumyan

04.12.2023

Ուսումնասիրելով Թբիլիսիի օրինակը, առաջարկում եմ ի լրումն այլ բացառությունների, ուղևորափոխադրման կազմակերպման լիցենզիա (տաքսի) ունեցող ավտոմոբիլները ազատել ավտոկայանատեղիում կայանելու վճարից, կամ սահմանել անվճար կայանելու տևողությունը 60 րոպե, նախագծով առաջարկվող 15 րոպեի փոխարեն։

Էդգար Ղազարյան

29.11.2023

Առաջարկում եմ նախագիշը հանել շրջանառությունից՝ ոչ հիմնավոր լինելու պատճառով։ Մեր առաջարկությունները մանրամասն կներկայացնենք հանրային լսումների ժամանակ

Armen Hakobyan

29.11.2023

Սա հարցի լուծում չի ու չի կարող լինել։ Նախագծի հեղինակը առնվազն չի տիրապետում ոլորտին ու նման աստղաբաշխական վճարը չունի ու չի կարող ունենալ խելամիտ հիմնավորում։ Սա ենթարկվելու է խիստ հակազդման ու մենք կտրականապես դեմ ենք։

Узнать больше