«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
-
0 - За
-
9 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ
ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-165-Ն հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 337-րդ հոդվածը՝
- 4-րդ մասը՝
ա․ 4-րդ կետում «համալիր հարկային» բառերից հետո լրացնել «կամ տրասֆերային գնագոյացման» բառերը:
բ․ լրացնել նոր 12-րդ կետ հետևյալ բովանդակությամբ․
«12) Օրենսգրքի 374-րդ հոդվածի 1-ին և (կամ) 2-րդ մասերի համաձայն հարկային մարմնի կողմից ներկայացված առաջարկներին համաձայն չլինելու և (կամ) համապատասխան հիմնավորումներ չներկայացնելու դեպքում։»։
- լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով․
«5․ Սույն մասի 3-րդ, 5-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ և 11-րդ կետերով սահմանված դեպքերը չեն վերաբերում տրանսֆերային գնագոյացման ստուգումներին, իսկ 12-րդ կետով սահմանված դեպքը չի վերաբերում համալիր հարկային ստուգմանը:»:
Հոդված 2․ 361-րդ հոդվածի 1-ին մասը`
- 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«5) հարկման հատուկ ազատական համակարգ` Կառավարության սահմանած հարկման հատուկ ազատական համակարգեր ունեցող երկիր (աշխարհագրական տարածք):»:
2) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«9) համադրելի չվերահսկվող գործարք` չվերահսկվող գործարք, որն Օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, համադրելի է վերահսկվող գործարքին.»:
Հոդված 3. Օրենսգրքի 362-րդ հոդվածի 3-րդ մասը`
- 3-րդ կետից հանել «և (կամ երաշխավորված» բառերը,
- 6-րդ կետում «տվյալ հարկ վճարողն իր ակտիվների 50 տոկոսից ավելին ներդրել է համատեղ գործունեության մեջ» բառերը փոխարինել «հարկ վճարողի համատեղ գործունեության մեջ ներդրվող ավանդը գերազանցում է ընդհանուր ավանդի 50 տոկոսը․» բառերով։»
Հոդված 4․ Օրենսգրքի 363-րդ հոդվածի`
- 1-ին մասը՝
ա․ «Սույն գլխի կիրառության իմաստով՝» բառերը փոխարինել «Փոխկապակցված համարվող ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ անձանց միջև» բառերով,
բ․ հանել «, եթե այն կատարվում է փոխկապակցված համարվող ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ անձանց միջև» բառերը,
2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4․Սույն գլխի կիրառման իմաստով` ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի և Հայաստանի Հանրապետությունում հաշվառված իր մշտական հաստատության միջև ծախսերի բաշխումը և Գործարքի իրականացումը համարվում են վերահսկվող: Վերահսկվող է համարվում նաև մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի և փոխկապակցված համարվող անձի միջև իրականացված գործարքը` Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատությանը վերագրելի եկամուտների և ծախսերի մասով:»:
Հոդված 5. Օրենսգրքի 374-րդ հոդվածը`
- 1-ին մասում լրացնել նոր պարբերություն հետևյալ խմբագրությամբ`
«Հարկային մարմնի կողմից Օրենսգրքի 376-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերի, հարկային մարմնի պահանջած և հարկ վճարողի ներկայացրած լրացուցիչ տեղեկատվության կամ հարկային մարմնի պահանջով հարկ վճարողի հետ անցկացված հարցազրույցի վերլուծության արդյունքում հարկ վճարողի վերահսկվող գործարքների՝ պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին չհամապատասխանելու դեպքում հարկային մարմինը կարող է առաջարկել հարկ վճարողին ճշգրտել վերահսկվող գործարքի ֆինանսական ցուցանիշը: Հարկային մարմնի առաջարկի հետ համաձայնելու լինելու դեպքում` հարկ վճարողը Օրենսգրքի 54-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին է ներկայացնում տրանսֆերային գնագոյացման հարկային հաշվարկներ (այդ թվում` ճշտված)` հարկային մարմնի առաջարկին 10 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր համաձայնություն տալու օրվանից սկսած 30 աշխատանքային օրվա ընթացքում, եթե պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին համապատասխանության դեպքում կարող էր ձևավորվել շահութահարկով հարկման լրացուցիչ բազա և (կամ) ռոյալթիի լրացուցիչ բազա:»։
- 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«2․ Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքում հարկային մարմնի առաջարկին համաձայն չլինելու դեպքում, հարկային մարմինը կարող է իրականացնել համադրելիության վերլուծություն և առաջարկել հարկ վճարողին ճշգրտել վերահսկվող գործարքի ֆինանսական ցուցանիշը մինչև մեդիանա: Հարկային մարմնի առաջարկի հետ համաձայնելու լինելու դեպքում` հարկ վճարողը Օրենսգրքի 54-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին է ներկայացնում տրանսֆերային գնագոյացման հարկային հաշվարկներ (այդ թվում` ճշտված)` հարկային մարմնի առաջարկին 10 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր համաձայնություն տալու օրվանից սկսած 30 աշխատանքային օրվա ընթացքում, եթե պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին համապատասխանության դեպքում կարող էր ձևավորվել շահութահարկով հարկման լրացուցիչ բազա և (կամ) ռոյալթիի լրացուցիչ բազա:»։
- 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«3․ Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ հարկ վճարողի կողմից ինքնուրույն իրականացվող ճշգրտումների և (կամ) հարկային մարմնի առաջարկով ֆինանսական ցուցանիշը մինչև մեդիանա ճշգրտելու դեպքում առաջացած հարկի և վճարի գումարների նկատմամբ տույժեր չեն հաշվարկվում:»:
- 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«4․ Սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն հարկային մարմնի կողմից ներկայացված առաջարկներին համաձայն չլինելու վերաբերյալ հիմնավորումներ ներկայացնելու և հարկային մարմնի կողմից ընդունելի չհամարվելու կամ համապատասխան հիմնավորումներ չներկայացնելու դեպքում, հարկային մարմինը կիրականացնի տրանսֆերային գնագոյացման ստուգում:»:
- 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«5․ Տրանսֆերային ստուգման արդյունքներով առաջադրվող հարկի և վճարի գումարների նկատմամբ տույժերը հաշվարկվում են վերահսկվող գործարքի կատարման հաշվետու ժամանակաշրջանի շահութահարկի և (կամ) ռոյալթիի գումարների վճարման սահմանված ժամկետներից:»:
Հոդված 6. Օրենսգրքի 375-րդ հոդվածը․
- 3-րդ մասում՝
ա․ «ապրիլի 20-ը» բառերը փոխարինել «հունիսի 30-ը» բառերով.
բ․երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Հարկ վճարողի կողմից հարկային մարմին ներկայացված վերահսկվող գործարքների մասին ծանուցման մեջ որևէ վերահսկվող գործարքի մասով սխալների կամ պակաս քանակությամբ վերահսկվող գործարքների փաստն ինքնուրույն հայտնաբերելու դեպքում կարող է ներկայացվել ճշտված ծանուցումներ մինչև տվյալ գործարքի վերաբերյալ տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորումը հարկային մարմին ներկայացնելու մասին գրավոր ծանուցման ստացման օրը:»։
- 4-րդ մասից հանել «10 աշխատանքային օրվա ընթացքում» բառերը և «30 աշխատանքային» բառերը փոխարինել «10 աշխատանքային» բառերով, ինչպես նաև լրացնել նոր նախադասություն հետևյալ բովանդակությամբ`
«Վերահսկվող գործարքների մասին չլրացված ծանուցման ներկայացումը Օրենսգրքի 402.1-ին հոդվածի կիրառության իմաստով, համարվում է վերահսկվող գործարքների մասին ծանուցումը Օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում չտրամադրելու դեպք։»:
Հոդված 7․ Օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«2. Փոխհամաձայնեցման ընթացակարգը կարող է սկսվել ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից, Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա հարկային մարմնի միջև գործող կրկնակի հարկումը բացառող համաձայնագրով նախատեսված կարգով, փոխհամաձայնեցման ընթացակարգ սկսելու դիմումը Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնին ներկայացնելու դեպքում։ Փոխհամաձայնեցման ընթացակարգ կարող է սկսվել նաև ռեզիդենտ կազմակերպության և ոչ ռեզիդենտ անձանց միջև իրականացված վերահսկվող գործարքների մասով Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի և օտարերկրյա իրավասու մարմնի միջև հարկային վեճերի լուծման նպատակով։»:
Հոդված 8. Օրենսգրքի 402․2-րդ հոդվածը`
- 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«1. Տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորումը սահմանված ժամկետում հարկային մարմին չներկայացնելու դեպքում հարկ վճարողը վճարում է տուգանք`
- յուրաքանչյուր վերահսկվող գործարքի վերաբերյալ տեղական փաստաթուղթը չներկայացնելու դեպքում`
ա․ 5 միլիոն դրամի չափով` Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված` նախորդ հարկային տարվա արդյունքներով համախառն եկամտի երկու միլիարդ դրամի շեմը գերազանցած կազմակերպությունների նկատմամբ.
բ․ 3 միլիոն դրամի չափով` Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված` նախորդ հարկային տարվա արդյունքներով համախառն եկամտի մեկ միլիարդ դրամի շեմը գերազանցած կազմակերպությունների նկատմամբ.
գ․ 1 միլիոն դրամի չափով` Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված` նախորդ հարկային տարվա արդյունքներով համախառն եկամտի մեկ միլիարդ դրամի շեմը չգերազանցած կազմակերպությունների նկատմամբ:
- երկրների միջև փոխանակվող հաշվետվությունը կամ գլխավոր փաստաթուղթը չներկայացնելու դեպքում՝ 500 հազար դրամի չափով:»:
- 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 9.
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:
2․ Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը և 8-րդ հոդվածը տարածվում են 2022 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների նկատմամբ։
-
Обсуждалось
17.11.2023 - 02.12.2023
-
Тип
Закон
-
Область
Государственные доходы
-
Министерство
Комитет государственных доходов
Просмотры 2731
Принт