Ռաֆայել Սահրադյան
16.11.2023
Ոստիկանության Գվարդիան ստեղծելով խնդրում եմ հստակցենել նրանց գործառույթները, ինչպիսի գործողությունների պետք է մասնակցեն:
В стадии разработки
4 - За
2 - Против
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«Ոստիկանության գվարդիայի մասին» և հարակից օրենքների նախագծերի ընդունման
1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
Ներկայումս ոստիկանության զորքերի խնդիրները, գործունեության իրավական հիմքերն ու սկզբունքներն առավելապես կանոնակարգված են «Ոստիկանության զորքերի մասին» օրենքով։
Այնուամենայնիվ, «Պաշտպանության մասին» օրենքը ոստիկանության զորքերը դասում է «այլ զորքերի» թվին, ինչի ուժով՝ ոստիկանության զորքերի ղեկավարման և կառավարման գործառույթները խաղաղ ժամանակ օրենքով սահմանված կարգով իրականացնում է լիազոր մարմինը՝ ներքին գործերի նախարարությունը, իսկ ռազմական դրության կամ պատերազմի ժամանակ ոստիկանության զորքերն անցնում են զինված ուժերի հրամանատարության օպերատիվ ենթակայության ներքո։
Այլ զորքերի մեջ ներառվելու հետևանքով ոստիկանության զորքերի վրա տարածվում են նաև ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի և ՀՀ զինված ուժերի կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագրքի դրույթները։
Այս ամենից հետևում է, որ ինչպես ոստիկանության զորքերը, այնպես էլ դրանց ծառայողներն ունեն երկակի կարգավիճակ, բացի այդ՝ այս ծառայությանը բնորոշ է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին անվտանգության գործառույթների զուգակցումը, ինչը չի բխում ոստիկանության ընդհանուր խնդիրներից։
«Ոստիկանության գվարդիայի մասին» նոր օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվող իրավակարգավորումերով պայմանավորված, անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ իրականացնել նաև «Պաշտպանության մասին», «Հավաքների ազատության մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին», «Ոստիկանության մասին», «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին», «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքներում։
2․ Առաջարկվող կարգավորման բնույթը.
«Ոստիկանության գվարդիայի մասին» նոր օրենքը սահմանելու է ոստիկանության գվարդիայի նոր կարգավիճակը, կառուցվածքը, ոստիկանության ընդհանուր գործառույթներից բխող նրա անմիջական գործառույթները, դրանց իրականացման կապակցությամբ ոստիկանության գվարդիայի ծառայողների իրավունքներն ու պարտականությունները, ներառյալ՝ նրանց կողմից ուժային միջոցներ կիրառելու դեպքերը, հիմքերը և համաչափության պայմանները, ինչպես նաև ոստիկանության գվարդիայի ծառայողների պատրաստման և վերապատրաստման առանձնահատկությունները։
Օրենքի մակարդակով կնախատեսվեն այն հատուկ միջոցները, որոնք լիազորված են լինելու կիրառել ոստիկանության գվարդիայի ծառայողները օրենքով վերապահված խնդիրների և գործառույթների ապահովման շրջանակներում:
Հարկ է նշել, որ նոր օրենքի համաձայն՝ ոստիկանության գվարդիայի ձևավորման և գործունեության կարգը, ինչպես նաև դրանում իրականացվող ծառայության, այդ թվում՝ քաղաքացիական ծառայության առանձնահատկությունները կարգավորվելու են բացառապես ոստիկանությանը վերաբերող օրենսդրությամբ և չեն գտնվելու ռազմական կամ զինվորական բնույթ ունեցող նորմատիվ իրավական ակտերի կանոնակարգման տիրույթում:
Միաժամանակ, ոստիկանության գվարդիան լինելու է ՀՀ ոստիկանության կառուցվածքային միավոր՝ իր տարածքային և ոլորտային ստորաբաժանումներով և այլևս չի ներառվելու «այլ զորքեր» օրենսդրական հասկացության մեջ։ Այս համատեքստում հարկ է ընդգծել, որ նոր օրենքով ոստիկանության գվարդիային կվերապահվեն երկրի պաշտպանության ոլորտի այնպիսի գործառույթներ, որոնք բխում են ոստիկանության խնդիրներից և արդյունավետ կերպով կարող են իրականացվել նոր ձևավորվող ծառայության կողմից:
Բացի այդ, առաջարկվում է՝
1) «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով նշված օրենքի հասկացությունների «այլ զորքերի» սահմանումից հանվում է «ոստիկանության զորքերը»,
2) «Հավաքների ազատության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է ապահովել քաղաքացիների՝ հավաքներ անցկացնելու իրավունքի առավել արդյունավետ իրացումը, ինչպես նաև նվազեցնել հավաքների մասնակիցների նկատմամբ անհամաչափ ուժի կիրառման ռիսկերը,
3) «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով՝ Օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված Ոստիկանության պաշտոններ դասակարգումից հանվում է «-Ոստիկանության զորքերի հրամանատար-ոստիկանության պետի տեղակալ․» բառերը։ Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Օրենքից հանվում է Ոստիկանության զորքերի հրամանատար-ոստիկանության պետի տեղակալ պաշտոնը, անհրաժեշտություն է առաջանում Ոստիկանության բարձրագույն կոչումներ շնորհելուն վերաբերող 5․1-ին հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ չընդգրկելով է Ոստիկանության զորքերի հրամանատար-ոստիկանության պետի տեղակալին կոչում շնորհելու հետ կապված իրավակարգավորումները։
Վերը նշված հիմնավորմամբ պայմանավորված փոփոխություններ են կատարվում Օրենքի 13-րդ, 13․1-ին և 47-րդ հոդվածներում՝ Ոստիկանության զորքերի հրամանատարին վերաբերող համապատասխան իրավակարգավորումները նախատեսելով ոստիկանության գվարդիայի հրամանատարի համար,
4) «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով Օրենքի 6-րդ հոդվածում կատարվում է համապատասխան փոփոխություն, որով Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում վերապատրաստմանը ներգրավվող անձանց շրջանակից հանվում է ոստիկանության զորքերի ծառայողները,
5) «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումեր կատարելու մասին» օրենքի նախագծով Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասում կատարվում է լրացում, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության, արդարադատության, առողջապահության, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների բնագավառների պետական լիազոր մարմինների ուժերն ու միջոցները, ի թիվս այլ միջոցառումների, կիրառվելու են նաև զինված ուժերի և այլ զորքերի ստորաբաժանումների, ռազմական և այլ տեխնիկայի, ինչպես նաև բնակչության զանգվածային տեղաշարժի երթուղիների պահպանության և պաշտպանության, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև նրանց ուղեկցման դեպքում։ Միաժամանակ, նշված հոդվածը լրացվում է նոր 2․1-ին մասով, որի համաձայն՝ նախագծով լրացվող «ե.2)» կետով նախատեսված գործառույթները ոստիկանության մարմինները պետք է իրականացնեն զինված ուժերի և այլ զորքերի ուժերի կիրառման և (կամ) մարտական գործողությունների վարման շրջանները չընդգրկող տարածքներում,
6) «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով նոր խմբագրությամբ է շարադրվում Օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասը, որով զինված ուժերի զինծառայողների կողից ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն պետք գործադրվեն «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքով սահմանված` ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրման իրավաչափության պայմաններին համապատասխան, քանի որ «Ոստիկանության գվարդիայի մասին» նոր օրենքի ընդունմամբ ուժը կորցրած կճանաչվի նաև «Ոստիկանության զորքերի մասին» օրենքը,
7) «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով օրենքի 17․2-րդ հոդվածի 3-րդ մասից հանվում է «, ոստիկանության զորքերի» բառերը։
3. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1902-Լ որոշման 1-ին հավելվածի «Ոստիկանություն» բաժնի 2-րդ նպատակից՝ Ոստիկանության զորքերի կարգավիճակի վերանայում, խնդիրների և գործառույթների վերաիմաստավորում, Ոստիկանության զորքերի ծառայության կազմակերպաիրավական նոր ձևի սահմանում, ինչպես նաև ՀՀ կառավարության 2020 թվականի ապրիլի 23-ի «ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 638-Լ որոշման 2-րդ հավելվածի 4-րդ ուղղությունից:
Միաժամանակ, ՀՀ ներքին գործերի նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 27-ի թիվ 54-Լ հրամանով հաստատվել է «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի հայեցակարգը:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը․
Նախագիծը մշակվել է Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի շրջանակներում ներգրավված փորձագիտական խմբի և ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:
5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները․
Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում կառաջանան ծախսեր, որոնք գտնվում են ճշգրտման փուլում։
6. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում կստեղծվի զուտ ոստիկանական ծառայություն՝ միջազգային ստանդարտներին համապատասխանող նոր սպառազինությամբ ու վերապատրաստված անձնակազմով, որին կվերապահվեն հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման, պետական շենքերի և կարևորագույն օբյեկտների պահպանության, պետական արարողակարգով նախատեսված պատվիրակությունների ուղեկցման, ինչպես նաև ռազմական և արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման ու այլ գործառույթներ։
Միաժամանակ, նախագծերի ընդունումը կնպաստի քաղաքացիների՝ հավաքներ անցկացնելու իրավունքի առավել արդյունավետ իրացմանը, ինչպես նաև հավաքների մասնակիցների նկատմամբ անհամաչափ ուժի կիրառման ռիսկերի չեզոքացմանը:
ՀՀ ներքին գործերի նախարարություն
Обсуждалось
15.11.2023 - 30.11.2023
Тип
Закон
Область
Защита общественного порядка, обеспечение общественной безопасности и общественная полиция
Министерство
Министерство внутренних дел
Просмотры 3727
Принт16.11.2023
Ոստիկանության Գվարդիան ստեղծելով խնդրում եմ հստակցենել նրանց գործառույթները, ինչպիսի գործողությունների պետք է մասնակցեն: