Добавить в избранное

Проект принят

ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ԴՐԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ԴՐԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների անվանակոչության կարգը սահմանելու մասին»  Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունումը պայմանավորված է ««Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-8-Ն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի պահանջով, ինչպես նաև ՀՀ վարչապետի 2023 թվականի մարտի 30-ի ««Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 358-Ա որոշման հավելվածով հաստատված 5-րդ կետի և ՀՀ կառավարության 2021թ. նոյեմբերի 18-ի «ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված  «Կրթություն» բաժնի 14-րդ կետի 14.2 ենթակետի «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմի ատեստավորման, վերապատրաստման կարգերը հաստատելու մասին» ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանի ընդունում միջոցառումների ապահովման նպատակով:

 

  1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրներն ու առաջարկվող լուծումները

 ««Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-8-Ն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով  Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը տրվել է լիազորող նորմ՝ վերոնշյալ կարգը սահմանելու համար:

Մաժամանակ վերոնշյալ օրենքում տրվել են մանկավարժական (դասախոս և վարպետ) աշխատողների վերապատրաստման և ատեստավորումը ընդհանրական մոտեցումները: Կարգի նախագծով սահմանվել են վերապատրաստման կազմակերպման, իրականացման և վկայականների տրամադրման գործընթացը: Մանկավարժական աշխատողի վերապատրաստման նպատակը մասնագիտական նոր գիտելիքների, հմտությունների և ունակությունների՝ մանկավարժական աշխատողի կողմից յուրացման և կատարելագործման գործընթաց է, որն իրականացվում է նախարարության կողմից երաշխավորված դասընթացների միջոցով, ինչպես նաև վերապատրաստումը հնարավորություն է ստեղծում նաև մանկավարժին մասնակցել ատեստավորմանը և համապատասխան միավորներ հավաքելու դեպքում ստանալ ավելի բարձր աշխատավարձ և հավելավճար:

 

  1. Կարգավորման առարկան

Սույն հրամանի նախագծի ընդունման դեպքում հնարավորություն կնձեռնվի խթանել մանկավարժական աշխատողների շարունակական կատարելագործմանը և ատեստավորման արդյունքում խրախուսել մանկավարժներին:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Հրամանի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Հրամանի նախագծի ընդունումը բխում է 2022թ. Նոյեմբերի 16-ի ««Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» ՀՕ-441-Ն օրենքի 81-րդ մասի 6-րդ կետի գ) ենթակետի միջոցառումից՝ արհեստագործական և մասնագիտական կրթության ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների համալրման, կատարելագործման ու զարգացման մեխանիզմների ներդրում թափուր տեղի մրցութային համալրման, ատեստավորման և տարակարգերի շնորհման և հավելավճարների սահմանման միջոցով։ Նշված բոլոր գործընթացների հիմքում սահմանել մանկավարժական, մասնագիտական (ոլորտային), կազմակերպչական և առաջնորդման գործառույթների նկարագրերը և դրանց ապահովման չափանիշները:

  • Обсуждалось

    15.11.2023 - 30.11.2023

  • Тип

    Приказ

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2278

Принт