ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, առաջարկվող կարգավորման բնույթը և
ակնկալվող արդյունքը.
««Ավիացիայի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի
նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակումը պայմանավորված է «Ավիացիայի մասին» օրենքով (այսուհետ՝
Օրենք) Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին (այսուհետ՝ Կոմիտե) վերապահված՝ օդային տրանսպորտի
բնագավառի կանոնակարգման, քաղաքացիական ավիացիայի և ոչ ռազմական պետական ավիացիայի
գործունեության, օդային երթևեկության սպասարկման, ավիացիոն անվտանգության, թռիչքային
անվտանգության, ինչպես նաև ավիացիայի բնագավառում շահագործվող վերգետնյա միջոցների և
մատուցվող ծառայությունների ապահովության ու անվտանգության կանոնակարգման, ավիացիոն
ծառայությունների և Հայաստանի Հանրապետությունում գործող ավիացիոն ենթակառուցվածքների
վերահսկողության իրականացման լիազորությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության
միջազգային պայմանագրերով, «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայով
(այսուհետ՝ Չիկագոյի կոնվենցիա) պետության ստանձնած պարտավորությունների պատշաճ և լիարժեք
իրականացման ապահովման անհրաժեշտությամբ:
Կոմիտեն իր առջև կանգնած ոլորտային մի շարք մարտահրավերներով և ոլորտի զարգացման
արագ տեմպով պայմանավորված Օրենքով վերապահված լիազորություններն իրականացնելիս բախվում է մի
շարք լրջագույն խնդիրների, մասնավորապես՝ Կոմիտեի առաջնային և հիմնական խնդրներից է
մասնագետների ոչ բավարար քանակությունը, առկա սակավ մասնագետների որոշակի շրջանակի
համապատասխան որակավորման բացակայությունը, ինչպես նաև ՀՀ գրացման ավիաընկերությունների
քանակի ավելացմանը զուգահեռ համապատասխան որակավորում ունեցող մասնագետների
տեղափոխությունն այդ ավիաընկերություններ: Կոմիտեում կան ստորաբաժանումներ (օրինակ՝ թռիչքային
գործունեության վարչություն, օդանավակայանների սերտիֆիկացման և օդային երթևեկության
կազմակերպման վարչություն), որտեղ թռիչքային անվտանգության ապահովման, համապատասխան
վերահսկողական լիազորություններ իրականացնելու համար համապատասխան որակավորում ունեցող անձը
մեկն է, որի աշխատանքից դուրս գալը պարզապես կհանգեցնի տվյալ ստորաբաժանման աշխատանքների
պարալիզացման:
Այս հիմնախնդրի հիմնական պատճառներից է ներկայիս ֆինանսավորման ձևաչափը և
աշխատավարձերի բաշխման համակարգը, ինչպես նաև մասնագետների ներգրավման խոչընդոտները:
Հարկ է նշել, որ 2021 թվականից մինչ օրս սեփական դիմումի համաձայն Կոմիտեից դուրս են եկել
համապատասխան որակավորում ունեցող 19 մասնագետներ՝ ոլորտում գործունեություն իրականացնող
կազմակերպություններում բարձր աշխատավարձով աշխատանքի անցնելու պատճառով և ավելին՝ դիտվում է
հետագա արտահոսքի բարձր միտումներ:
Վերջին 30 տարիների ընթացքում ՀՀ-ում ավիացիոն մասնագետներ չեն պատրաստվել: Կոմիտեի
կողմից իրականացվել է ավիացիոն մասնագետների ՀՀ շուկայի ուսումնասիրություն, որի արդյունքները
տվել են մտահոգիչ ցուցանիշներ.
. ՀՀ-ում առկա ավիացիոն մասնագետների միջին տարիքը 50 տարի և բարձր է, իսկ մի շարք
մասնագետներ պարզապես չկան:
. ՀՀ-ում գործող միակ ավիաուսումնական հաստատությունում («Ավիաուսումնական կենտրոն»
ՓԲԸ) աշխատող դասախոսների միջին տարիքը 68 տարին է, իսկ որոշ մասնագիտությունների
գծով դասախոսներ առհասարակ չկան:
Ներկայացված խնդիրները և խոչընդոտները արձանագրվել են նաև Թռիչքային անվտանգության
եվրոպական գործակալության (այսուհետ՝ Գործակալություն) և Եվրոպական Միության (այսուհետ՝ ԵՄ)
ներկայացուցիչների կողմից 2022 թվականի սեպտեմբեր ամսին գնահատողական այցի շրջանակներում,
Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորման նպատակը ավիացիայի առջև
կանգնած այս լրջագույն խնդրի լուծումն է՝ սերնդափոխության ապահովման միջոցով, որի գործընթացը,
հաշվի առնելով ավիացիոն մասնագետների սակավության հիմնախնդիրը, պետք է սկսել որքան հնարավոր է
շուտ: Սերնդափոխության համար նախևառաջ անհրաժեշտ է ներգրավել բարձր որակավորում ունեցող
մասնագետներ, ինչպես նաև երիտասարդ կադրեր՝ սերնդափոխությունն ապահովելու համար՝ համատեղելով
անհրաժեշտ վերապատրաստումների հետ: Մեկ մասնագետ պատրաստելու համար այս գործըթնացը
կպահանջի մոտավորապես 5-7 տարի:
Սերնդափոխությունը պատշաճ կերպով ապահովելու նպատակով անհրաժեշտ է, որպեսզի
մասնագետը անհրաժեշտ որակավորումները ստանալուց հետո շարունակի աշխատել Կոմիտեում առնվազն
1-7 տարի՝ ապահովելով նոր ընդունված կադրերի անհրաժեշտ գիտելիքների փոխանցման՝
սերնդափոխության համար, հակառակ պարագայում՝ փոխհատուցի համապատասխան որակավորումը
ստանալու համար ուսման և վերապատրաստման համար պետության կողմից կատարած ծախսերը:
Հարկ է նշել, որ նմանատիպ իրավակարգավորում գործում է նաև ՀՀ ներքին գործերի
նախարարության համակարգում:
Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող իրավակարգավորման անհրաժեշտությունը
պայմանավորված է ՀՀ-ում ավիացիոն գործունեություն իրականացնող սուբյեկտների համար հրապարակել
քաղաքացիական ավիացիայի բնագավառում ընդունված քաղաքականության և սահմանված պահանջներին
համապատասխանության ապահովման վերաբերյալ ուղեցույցներ, որոնք միտված են օգնելու և աջակցելու
վերջիններիս կողմից ավիացիոն գործունեությունն անվտանգ և ապահով իրականացմանը: Ներկայացված
իրավակարգավորումն իրենից ներկայացնում է նշված գործառույթն ապահովելու նպատակով
համապատասխան լիազորող նորմ, որի հիման վրա կսահմանվի այդպիսի հրապարակումներ իրականացնելու
ընթացակարգը:
Օրենքով կարգավորման դաշտից դուրս է մնացել ընդհանուր ավիացիայի մեջ մտնող
ներառվող մի շարք հարաբերություններ, որոնք իրենց բնույթով ունեն ընդհանուր կարգավորումներից
տարբերվող՝ ավելի մեղմ կարգավորման անհրաժեշտություն՝ հաշվի առնելով նաև դրանց հետ կապված
միջազգային փորձը և ավիացիոն միջազգային կազմակերպությունների կողմից առաջարկվող
ստանդարտները:
Մասնավորապես՝ թեթև, գերթեթև օդանավերի, անօդաչու թռչող համակարգերի հաշվառման,
թռիչքային պիտանիության պահպանման, նշված օդանավերի օդաչուներին և դրանց տեխնիկական
սպասարկման մասնագետներին համապատասխան վկայականների տրամադրման, վերապատրաստման,
լիազորությունների հետ կապված առկա է օրենսդրական բաց և գործող օրենսդրությամբ նշված
դասակարգման մեջ մտնող որոշ օդանավերի համար սահմանված չէ որևէ մարմին կամ կազմակերպություն,
որը լիազորված է իրականացնելու նշված լիազորությունները: Գործնականում նշված լիազորությունները
փաստացի չեն իրականացվում, ինչը նպաստում է ավիացիոն անվտանգության ռիսկերի բարձրացմանը և
գերթեև օդանավերի, անօդաչու թռչող համակարգերի անվերահսկելի շահագործմանը:
Հաշվի առնելով առկա վիճակը և զարգացման միտումները՝ անհրաժեշտություն է առաջացել
լրացնել առկա բացը և ստեղծել նշված լիազորությունների իրականացումը պետության կողմից
համապատասխան կառույցին պատվիրակելու և վերջինիս միջոցով նշված լիազորությունների
իրականացումը ապահովելու հնարավորություն:
Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորման նպատակը ավիացիայի առջև
կանգնած այս լրջագույն խնդրի լուծումն է՝ սերնդափոխության ապահովման միջոցով, որի գործընթացը,
հաշվի առնելով ավիացիոն մասնագետների սակավության հիմնախնդիրը, պետք է սկսել որքան հնարավոր է
շուտ: Սերնդափոխության համար նախևառաջ անհրաժեշտ է ներգրավել բարձր որակավորում ունեցող
մասնագետներ, ինչպես նաև երիտասարդ կադրեր՝ սերնդափոխությունն ապահովելու համար՝ համատեղելով
անհրաժեշտ վերապատրաստումների հետ: Մեկ մասնագետ պատրաստելու համար այս գործըթնացը
կպահանջի մոտավորապես 5-7 տարի:
Սերնդափոխությունը պատշաճ կերպով ապահովելու նպատակով անհրաժեշտ է, որպեսզի
մասնագետը անհրաժեշտ որակավորումները ստանալուց հետո շարունակի աշխատել Կոմիտեում առնվազն
5-7 տարի՝ ապահովելով նոր ընդունված կադրերի անհրաժեշտ գիտելիքների փոխանցման՝
սերնդափոխության համար, հակառակ պարագայում՝ փոխհատուցի համապատասխան որակավորումը
ստանալու համար ուսման և վերապատրաստման համար պետության կողմից կատարած ծախսերը:
Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսված փոփոխությունը պայմանավորված է Չիկագոյի
կոնվենցիայի 83 բիս հոդվածի պահանջներից, ինչպես նաև ԻԿԱՕ դոկ 10059 փաստաթղթի 4․7․3 կետի
ապահովումից։
Նախագծի 5-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքում կատարել համապատասխան լրացում՝
սահմանելով, որ ընդհանուր նշանակության ավիացիայի 1-ին և 2-րդ խմբերի թեթև օդանավերի, Կոմիտեի
կողմից սահմանված համապատասխան կատեգորիաներով անօդաչու թռչող համակարգերի հաշվառումը,
թռիչքային պիտանիության պահպանումը, տեխնիկան սպասարկումը, օդանավերի անձնակազմերի,
ավիացիոն մասնագետների և հեռակառավարում իրականացնող օդաչուների վերապատրաստման,
վկայականների տրամադրման, իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից : Հաշվի առնելով կարգավորման
վերջնական նպատակը համապատասխան լիազորությունները իրականացնելու արդյունքում ընդհանուր
ավիացիայի ոլորտի համակարգված զարգացմանը նպաստելը և ավիացիոն անվտանգության բարձրացումն է:
Նախագծի 1-ին և 6-րդ հոդվածներով առաջարկվող լրացումների անհրաժեշտությունը
պայմանավորված է անհրաժեշտ իրավակարգավորումն ապահովելու նպատակով լիազորող նորմերի
սահմանմամբ:
2. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից:
3. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն
2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագծի մշակումը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից:
4. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք
փոփոխությունները
Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների և պետական բյուջեի եկամուտներում և
ծախսերում փոփոխությունների անհրաժեշտություն չկա:
-
Обсуждалось
15.11.2023 - 01.12.2023
-
Тип
Закон
-
Область
Территориальное управление и развитие
-
Министерство
Министерство территориального управления и инфраструктур
Просмотры 1904
Принт