Добавить в избранное

В стадии разработки

«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 15.11.2023 14:25:51 Նախագծով առաջարկվում է հասարակական դիտորդների խմբի անդամի լիազորությունների ժամկետ սահմանել երեք տարին: «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն, հանդիսանալով խնամքի հաստատություններում և հոգեկան առողջության կենտրոններում մշտադիտարկման երկու խմբերի անդամ, գտնում է, որ ժամկետի սահմանումը կարող է խոչընդոտել խմբի կարողությունների երկարաժամկետ զարգացմանը՝ հաշվի առնելով որ խմբի անդամը ոչ թե անհատն է, այլ կազմակերպությունը, որը հանդես է գալիս իր ներկայացուցչի միջոցով։ Այդ ժամկետի լրանալուց հետո կազմակերպությունը չի կարող ներկայացված լինել խմբում։ Հաշվի առնելով Հայաստանում մարդու իրավունքների մշտադիտարկմամբ զբաղվող կազմակերպությունների փոքր թիվը՝ առաջարկում ենք վերաշարադրել պահանջը՝ այն տարածելով խմբին անդամակցող կազմակերպությունների ներկայացուցիչների վրա։
2 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 28.11.2023 23:33:45 Փակ և կիսափակ հաստատությունների նկատմամբ հասարակական մշտադիտարկման իրականացման արդյունքում ՀՔԱՎ գրասենյակը մատնանշել է դիտորդական խմբի արդյունավետ գործունեության և կառավարման համար առանցքային նշանակության նախապայմանը՝ այն է, որ ձևավորված հասարակական դիտորդական խումբը նոր անդամի թեկնածու առաջադրելու իրավունք ունենա։ Դիտորդական խմբի գործունեության կարևոր երաշխիքներից մեկը` անկախության սկզբունքն է, հետևաբար դիտորդական խումբը պետք է ինքնավարություն ունենա անդամների համալրման հարցում։ Բացի այդ, Դիտորդական խումբը հնարավորինս պետք է պահպանի խմբի կայուն կազմը որոշակի ժամանակահատվածում։ Խմբի անդամների հաճախակի փոփոխություններով դժվար է կառուցողական երկխոսություն պահպանել իշխանությունների հետ ։ Հիմք ընդունելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ դիտորդական խմբի անդամների համար կայուն մանդատի ապահովման համար անհրաժեշտ է նախագծով սահմանել նոր անդամի թեկնածու առաջադրելու իրավունքը և փոփոխել լիազորությունների ժամկետը` նախատեսելով հինգ տարի։