Добавить в избранное

Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Նախագծի ընդունման անհրաժեշտությունը

«Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության կողմից՝ հանրակրթության ոլորտում ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի և միջոցառումների իրականացման գործակիցների և նորմատիվների, ֆինանսավորման կարգերի հաստատման անհրաժեշտությամբ:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Ներկայումս «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 26.12-րդ կետի համաձայն՝ հանրակրթության ոլորտում ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի և միջոցառումների իրականացման գործակիցների և նորմատիվների, ֆինանսավորման կարգերի հաստատման իրավասությունը վերապահված է կրթության պետական կառավարման լիազորված մարմնին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը: Արդյունքում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ՝ Նախարար) կողմից հաստատվում են մի շարք հրամաններ, որոնք հանգեցնում են բյուջետային գործընթացներում քննարկված և հաստատված բյուջետային հատկացումների չափաքանակների գերազանցմանը, ֆիսկալ ռիսկերի առաջացմանը և պետական բյուջեի համար լրացուցիչ նոր պարտավորությունների ստանձնմանը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից շրջանառվող Նախարարի մի շարք հրամանների նախագծեր՝ ՀՀ ֆինանսների նախարարության բացասական եզրակացության պարագայում, գրանցվում են և դառնում իրավական ակտ:

Փաստորեն, Նախարարի կողմից միակողմանի ընդունվում են պետական բյուջեի վրա ուղղակի ազդեցություն ունեցող և լրացուցիչ ծախսեր առաջացնող իրավական ակտեր:

           Նկատի ունենալով այն հանգամանքը, որ «Հանրակրթության ծրագրի» շրջանակներում իրականացվող միջոցառումների համար յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով նախատեսվում են համապատասխան միջոցներ, ուստի պետական բյուջեի ծախսերի կանխատեսելիությունը ապահովելու, ինչպես նաև լրացուցիչ ծախսերի նախատեսումից խուսափելու նպատակով, առաջարկում ենք հանրակրթության ոլորտում ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի և միջոցառումների իրականացման գործակիցները և նորմատիվները, ֆինանսավորման կարգերը հաստատել ոչ թե ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով, այլ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

               «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունմամբ հանրակրթության ոլորտում ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի և միջոցառումների իրականացման գործակիցների և նորմատիվների, ֆինանսավորման կարգերի հաստատման իրավասությունը կվերապահվի ՀՀ կառավարությանը, որը թույլ կտա խուսափել պետական բյուջեի համար լրացուցիչ նոր պարտավորությունների ստանձնումից:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի կողմից:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունման պարագայում լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման, ինչպես նաև պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:

5Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.

Նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Սույն նախագիծը չի բխում ռազմավարական կամ ծրագրային որևէ փաստաթղթից:

 

  • Обсуждалось

    09.11.2023 - 30.11.2023

  • Тип

    Закон

  • Область

    Образование и наука

Общественное обсуждение

09.11.2023 12:14

https://minfin.am_ru

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2480

Принт