Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի ԹԻՎ 1170-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

___________ 2023 թվականի N ____-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի ԹԻՎ 1170-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները և «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-518-Ն օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՕ-237-Ն օրենքի 8-րդ հոդվածի 2-րսդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի «Արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի իրականացման լիցենզավորման կարգերը, լիցենզավորման հայտի ձևերը և այդ գործունեության տեսակների իրականացման լիցենզիաների ձևերը հաստատելու մասին» N 1170-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) Որոշման և որոշման հավելվածների ամբողջ տեքստում «ոստիկանություն» բառը իր բոլոր հոլովաձևերով փոխարինել «ներքին գործերի նախարարություն» բառերով` համապատասխան հոլովաձևերով:

2) Ուժը կորցրած ճանաչել N 1 հավելվածի 9-րդ կետի 10-րդ ենթակետը:

3) N 1 հավելվածի 9-րդ կետի 16-րդ ենթակետում «մեկ» բառը փոխարինել «երկու» բառով:

4) N 1 հավելվածի 15-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) դատապարտվել է թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի հետ կապված հանցագործության համար՝ անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից կամ ենթարկվել է այդպիսի վարչական իրավախախտման համար պատասխանատվության կամ ունի թմրաբանական հիվանդություն.»:

5) N 1 հավելվածի 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«19. «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-518-Ն օրենքի 45.7-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքում լիցենզիայով սահմանված քվոտաները լիցենզիայի գործողության ընթացքում ենթակա են փոփոխության: Լիցենզավորված անձը մինչև լիցենզիայով սահմանված գործունեության իրականացման տվյալ տարվա վերջին եռամսյակը կարող է դիմել նույն տարվա քվոտաների վերանայման համար: Ավելացման կարգով քվոտաների վերանայման դեպքում սահմանվելիք քվոտան չպետք է գերազանցի մեկ լիցենզավորված անձի համար սահմանված և միաժամանակ ընդհանուր սահմանված քվոտաների առավելագույն քանակը: Արտադրական կանեփի արտադրության լիցենզիայով սահմանված քվոտաների վերանայման վերաբերյալ որոշումը կայացնում է լիցենզավորող մարմինը լիցենզավորման հանձնաժողովի նիստում` համապատասխան բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո` 20 աշխատանքային օրվա ընթացքում:»:

6) N 1 հավելվածի 19.1-ին կետից հանել «բիզնես ծրագիրը,» բառերը:

7) N 1 հավելվածի 19.1-ին կետի 4-րդ պարբերությունում «ավելացման» բառը փոխարինել «վերանայման» բառով:

8) N 1 հավելվածի 19.1-ին կետի 4-րդ պարբերությունում «ավելացման» բառը փոխարինել «վերանայման» բառով:

9) N 1 հավելվածի 19.1-ին կետի 4-րդ պարբերությունում «տրամադրման քվոտան» բառերից հետո լրացնել «(ավելացման կարգով քվոտաների վերանայման դեպքում)» բառերը:

10) N 1 հավելվածը լրացնել 19.2.-րդ կետեվ` հետևյալ բովանդակությամբ.

«19.2. Լիցենզիայով սահմանված քվոտաները նվազման կարգով վերանայման դեպքում վերանայված քվոտաների համար արդեն իսկ վճարված պետական տուրքը ենթակա չէ վերադարձի:»:

11) N 1 հավելվածի «Ձև»-ով հաստատված «արտադրական կանեփի արտադրության լիցենզիայով սահմանված քվոտաների ավելացման» հայտի վերանագրում «ավելացման» բառը փոխարինել «վերանայման» բառով:

12) ուժը կորցրած ճանաչել N 1 հավելվածի «Ձև»-ով հաստատված «արտադրական կանեփի արտադրության լիցենզիայով սահմանված քվոտաների ավելացման» հայտի 5-րդ կետի 2-րդ ենթակետը:

13) N 1 հավելվածի «Ձև»-ով հաստատված «արտադրական կանեփի արտադրության լիցենզիայով սահմանված քվոտաների ավելացման» հայտի 5-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «հայցվող» բառը:

14) N 1 հավելվածի «Ձև»-ով հաստատված «արտադրական կանեփի արտադրության լիցենզիայով սահմանված քվոտաների ավելացման» հայտի 5-րդ կետը 3-րդ ենթակետից հետո լրացնել նոր 3.1-ին կետով, հետևյալ բովանդակությամբ.

«3.1) տեղեկանք` արտադրական կանեփի արտադրության լիցենզիայով ընթացիկ տարվա համար հայցվող քվոտաների վերաբերյալ.»:

15) N 1 հավելվածի 28-րդ, 29-րդ և 30-րդ կետերում «մեկ» բառը փոխարինել «երկու» բառով:

16) N 1 հավելվածի 28-րդ և 31-րդ կետերում «առաջին» բառերից հետո լրացնել «երկու» բառը:

17) N 1 հավելվածի 30-րդ կետում «վերապահմամբ նախատեսված փաստաթղթերը» բառերը փոխարինել «ջերմատան, տնկարանի, սածիլանոցի լաբորատորիայի, ինչպես նաև պահեստի կառուցված լինելու վերաբերյալ դիմում» բառերով:

18) Ուժը կորցրած ճանաչել N 1 հավելվածի «Ձև»-ով հաստատված «արտադրական կանեփի արտադրության լիցենզիա ստանալու մասին» հայտի 11.8-րդ կետը:

19) Ուժը կորցրած ճանաչել N 3 հավելվածի 9-րդ կետի 10-րդ ենթակետը:

20) N 3 հավելվածի 9-րդ կետի 12-րդ ենթակետում «մեկ» բառը փոխարինել «երկու» բառով:

21) N 3 հավելվածի 17-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) դատապարտվել է թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի հետ կապված հանցագործության համար՝ անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից կամ ենթարկվել է այդպիսի վարչական իրավախախտման համար պատասխանատվության կամ ունի թմրաբանական հիվանդություն.»:

22) N 3 հավելվածի 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«19. «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-518-Ն օրենքի 45.7-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքում լիցենզիայով սահմանված քվոտաները լիցենզիայի գործողության ընթացքում ենթակա են փոփոխության: Լիցենզավորված անձը մինչև լիցենզիայով սահմանված գործունեության իրականացման տվյալ տարվա վերջին եռամսյակը կարող է դիմել նույն տարվա քվոտաների վերանայման համար: Ավելացման կարգով քվոտաների վերանայման դեպքում սահմանվելիք քվոտան չպետք է գերազանցի մեկ լիցենզավորված անձի համար սահմանված և միաժամանակ ընդհանուր սահմանված քվոտաների առավելագույն քանակը: Արտադրական կանեփի ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի լիցենզիայով սահմանված քվոտաների վերանայումն իրականացնում է լիցենզավորող մարմինը: Արտադրական կանեփի ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի լիցենզիայով սահմանված քվոտաները վերանայելու վերաբերյալ որոշումը կայացնում է լիցենզավորող մարմինը լիցենզավորման հանձնաժողովի նիստում` համապատասխան բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո` 20 աշխատանքային օրվա ընթացքում:»:

23) N 3 հավելվածի 19.1-ին կետից «բեզնես ծրագիր,» բառերը:

24) N 3 հավելվածի 19.1-ին կետի 4-րդ պարբերությունում «ավելացման» բառը փոխարինել «վերանայման» բառով:

25) N 3 հավելվածի 19.1-ին կետի 4-րդ պարբերությունում «տրամադրման քվոտան» բառերից հետո լրացնել «(ավելացման կարգով քվոտաների վերանայման դեպքում)» բառերը:

26) N 3 հավելվածը լրացնել 19.2.-րդ կետեվ` հետևյալ բովանդակությամբ.

«19.2. Լիցենզիայով սահմանված քվոտաները նվազման կարգով վերանայման դեպքում վերանայված քվոտաների համար արդեն իսկ վճարված պետական տուրքը ենթակա չէ վերադարձի:»:

27) N 3 հավելվածի «Ձև»-ով հաստատված հաստատված «արտադրական կանեփի ներմուծման, արտահանման կամ մեծածախ առեվտրի լիցենզիայով սահմանված քվոտաների ավելացման» հայտի վերանագրում «ավելացման» բառը փոխարինել «վերանայման» բառով:

28) ուժը կորցրած ճանաչել N 3 հավելվածի «Ձև»-ով հաստատված հաստատված «արտադրական կանեփի ներմուծման, արտահանման կամ մեծածախ առեվտրի լիցենզիայով սահմանված քվոտաների ավելացման» հայտի 5-րդ կետի 2-րդ ենթակետը:

29) N 3 հավելվածի «Ձև»-ով հաստատված «արտադրական կանեփի ներմուծման, արտահանման կամ մեծածախ առեվտրի լիցենզիայով սահմանված քվոտաների ավելացման» հայտի 5-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «հայցվող» բառը:

30) N 3 հավելվածի «Ձև»-ով հաստատված «արտադրական կանեփի ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի լիցենզիայով սահմանված քվոտաների ավելացման» հայտի 5-րդ կետը 3-րդ ենթակետից հետո լրացնել նոր 3.1-ին կետով, հետևյալ բովանդակությամբ.

«3.1) տեղեկանք` արտադրական կանեփի ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի լիցենզիայով ընթացիկ տարվա համար հայցվող քվոտաների վերաբերյալ.»:

31) ուժը կորցրած ճանաչել N 3 հավելվածի «Ձև»-ով հաստատված «արտադրական կանեփի ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի (ընդգծել կոնկրետ տեսակը (տեսակները) լիցենզիա ստանալու մասին» հայտի 6.9.-րդ կետը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ                     Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

  • Обсуждалось

    09.11.2023 - 24.11.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Здравоохранение

  • Министерство

    Министерство здравоохранения

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2646

Принт

Связанные документы / ссылки