Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 274-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

                                                                                                  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«____»_____________2023 թվականի N____-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ

 ՄԱՐՏԻ 16-Ի N 274-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

         Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով, «Ավիացիայի մասին» օրենքի 52-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի հունիսի 10-ի թիվ 37-Լ հրամանով հաստատված հավելվածի 23-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության որակի հսկողության ազգային ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի N 1307-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 274-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) 8-րդ կետում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեն (այսուհետ՝ կոմիտե)» բառերը փոխարինել «Կոմիտե» բառով․

         2) 9.1-րդ կետում «որակի հսկողության մասնագետները պետք է համապատասխանեն «Քաղաքացիական ծառայության մասին» բառերը փոխարինել «գլխավոր մասնագետ-տեսուչները պետք է համապատասխանեն «Հանրային ծառայության մասին»» բառերով.

         3) 9.2-րդ կետում «որակի հսկողության մասնագետներն» բառերն փոխարինել «գլխավոր մասնագետ-տեսուչներն» բառերով.

4) 9.3-րդ կետի 3-րդ ենթակետում «ղեկավարին» բառը փոխարինել «նախագահին» բառով.

         5) 38-րդ կետում «ավիացիոն անվտանգության միջգերատեսչական հանձնաժողովին» բառերը փոխարինել «կոմիտեի նախագահին» բառերով,

6) 38.1. կետում «ավիացիոն անվտանգության միջգերատեսչական հանձնաժողովին» բառերը փոխարինել «կոմիտեի նախագահին» բառերով,

         7) 40-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«40. Հաշվետվությունը կազմվում և ներկայացվում է Կոմիտեի նախագահին Կոմիտեի ավիացիոն անվտանգության ստորաբաժանման կողմից, աուդիտի, ուսումնասիրության և (կամ) տեսչական գործառույթի ավարտից հետո՝ ոչ ուշ քան 15 (տասնհինգ) աշխատանքային օրվա ընթացքում: Կոմիտեի նախագահի մոտ հաշվետվության քննարկումից հետո այն համապատասխան գրությամբ ուղարկվում է կազմակերպությանը։»։

         8) 40-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 40.1-ին և 40.2-րդ կետերով.

«40.1. Կազմակերպությունը ստանալով հաշվետվությունը, ուսումնասիրում է այն և թերությունների վերաբերյալ իրենց դիրքորոշումներն ու պարզաբանումները ներկայացնում է Կոմիտե` հաշվետվությունն ստանալու օրվանից 7 (յոթ) աշխատանքային օրվա ընթացքում, որից հետո Կոմիտեի ավիացիոն անվտանգության ստորաբաժանման կողմից արդյունքներն ամփոփվում են և 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում ամփոփված հաշվետվությունը ներկայացվում է Կոմիտեի նախագահին։

40.2. Կոմիտեի նախագահի մոտ 40.1-ին կետում ներկայացված հաշվետվության քննարկումից հետո, քննարկման արդյունքների մասին եզրակացությունը համապատասխան գրությամբ ուղարկվում է կազմակերպությանը՝ թերությունների վերացման նպատակով ուղղիչ գործողությունների պլանի կազմման և Կոմիտե ներկայացման համար։ Եզրակացության հիման վրա կազմակերպության կողմից 10 (տաս) աշխատանքային օրվա ընթացքում կազմվում է թերությունների վերացման ուղղիչ գործողությունների պլան և ներկայացվում է Կոմիտե։»։

         9) ամբողջ տեքստում «տեսուչների» բառերը փոխարինել «գլխավոր մասնագետ-տեսուչ» բառերով՝ իրենց հոլովաձևերով։

                10) Որոշման հավելվածով սահմանված N 1 ձևում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր  քաղաքացիական ավիացիայի կոմիտե» բառերը փոխարինել «Քաղաքացիական ավիացիայի կոմիտե», իսկ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր  քաղաքացիական ավիացիայի կոմիտեի պետի» բառերը փոխարինել «Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ» բառերով։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

                                     ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                                     ՎԱՐՉԱՊԵՏ                                                             Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

  • Обсуждалось

    31.10.2023 - 15.11.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Авиация

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1884

Принт

Связанные документы / ссылки