Добавить в избранное

«Պետական ավարտական քննությունների ժամանակացույցը և աշխատակարգը սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ

  • Обсуждалось

    30.10.2023 - 14.11.2023

  • Тип

    Приказ решение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2066

Принт

Предложения

Շուշանիկ Կուրղինյան

12.11.2023

Հանրակրթական դպրոցի ավարտական քննությունների անցկացման ձևաչափը վաղուց սպառել է իրեն, և դա բազմիցս փաստել են թե՛ ոլորտի պատասխանատու բարձրաստիճան այրեր (ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյան) և այլք, թե՛ ուսուցչական համայնքի ներկայացուցիչներ։ Դրանց կազմակերպման իրավասությունը տրամադրելով դպրոցներին, գրեթե անհնար է դառնում պատշաճ վերահսկողությունը, ինչի արդյունքում ունենում ենք անլուրջ վերաբերմունք, ոչ օբյեկտիվ գնահատում և ամենակարևորը՝ ժամանակի ու ֆինանսների ոչ արդյունավետ կառավարում։ Ուսումնական հաստատությունը հակված չէ իր սովորողի առարկայական գիտելիքները ավարտական քննության միջոցով օբյեկտիվ գնահատելու, որովհետև պատկերը շատ հաճախ անմխիթար է։ Առաջարկում եմ հանրակրթական դպրոցի ավարտական քննությունները անցկացնել կենտրոնացված (միասնական քննությունների ձևաչափով), միայն այս դեպքում կունենանք օբյեկտիվ պատկեր, լուրջ վերաբերմունք թե՛ աշակերտի, թե՛ ուսուցչի կողմից։ Ավարտական քննությունների անցկացման ներկայիս տնայնագործ եղանակը պատիվ չի բերում մեր կրթությանը։ Քննության արդյունքներից բխող եզրակացությունները հնարավորություն կտան գնահատելու կոնկրետ դպրոցում առարկայի դասավանդման արդյունավետությունը, տվյալ առարկայի ուսուցչի կատարած աշխատանքի որակը և կփոխեն սովորողի վերաբերմունքը ավարտական քննության հանդեպ։ ՀՀ պետական լեզվի՝ հայերենի հանդեպ վերաբերմունքի ձևավորումը պիտի լինի առաջնահերթություն Կառավարության համար, և այս ենթատեքստում պիտի մեկընդմիշտ որդեգրենք մի քաղաքականություն, որ իր մայրենի լեզուն չիմացող մարդը չի կարող ստանալ կրթության ավարտական վկայական։

Մարինե Հովհաննիսյան

04.11.2023

Անկախ նրանից,որ նախագիծը վերաբերում է ավարտական քննություններին,առաջարկում եմ ՀՀ ցանկացած բուհ դիմող շրջանավարտ պարտադիր հանձնի հայոց լեզվի գրավոր քննություն։Շնորհակալություն։

Узнать больше