Добавить в избранное

«ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՄԻ ՀԱՏՎԱԾԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ (ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ) ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 88 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Կամո Խաչատրյան 06.11.2023 16:37:29 1.Նախագծի Հավելված N 1-ում կառուցապատող է կոչվում նաև բազմաբնակարան շենքերում շինության այն սեփականատերը, որը դիմում է իրավասու մարմնին իր սեփականություն հանդիսացող շինության գործառնական նշանակության փոփոխելու համար, բայց չի նախատեսում իրականացնել քաղաքաշինական գործունեություն: Իմ կարծիքով այն հակասում է « Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի առաջին պարբերությանը: 2.Կարծում եմ Նախագծի Հավելված 2-ի Ձև N 1 ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏ-ի 5-րդ կետի և 6-րդ կետի 5-րդ ենթակետի պահանջները ոչ թե ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի, այլ օրենքի կարգավորման առարկա են: Նույնը վերաբերվում է Ձև N 3 և Ձև N 4 ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏ-երի 6-րդ կետի և 7-րդ կետի 5-րդ ենթակետի պահանջներին: Ընդունվել է ի գիտություն:
2 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 10.11.2023 12:25:19 Նախագծով առաջարկվում է միայն բազմաբնակարան շենքում գրասենյակ օգտագործվող տարածքի գործառնական նշանակությունը բնակելի գործառնականի և հակառակի փոփոխման ընթացակարգը, մասնավորապես՝ նշված դեպքերի համար դիմում-հայտ ներկայացնելու պահանջները, այսինքն այլ շենքերի և շինությունների նպատակային (գործառնական) նշանակության փոփոխման ընթացակարգ չի նախատեսվում: Ընդունվել է ի գիտություն:
3 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 10.11.2023 12:25:19 Նախագծին կից հավելվածի 3-րդ կետի համաձայն՝ Շենքերի և շինությունների նպատակային (գործառնական) նշանակությունը փոփոխելիս՝ որպես պատվիրատու՝ հանդես է գալիս տվյալ շինության կառուցապատողը: Նախ անհրաժեշտ է պարզաբանել տվյալ դեպքում «պատվիրատու» եզրույթը և եթե որևիցե շինարարական աշխատանքներ չեն իրականացվելու, ապա արդյո՞ք գույքի սեփականատերը հանդիսանում է կառուցապատող: Ընդունվել է ի գիտություն:
4 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 10.11.2023 12:25:19 Նախագծին կից հավելվածի 5-րդ կետով նախատեսվում է, որ շինարարության կամ քանդման թույլտվություն չպահանջող դեպքերի պայմաններում գործառնական նշանակության փոփոխման դիմում-հայտ պետք է ներկայացնի կառուցապատողը, իսկ 6-րդ կետով նախատեսվում է, որ շինարարության կամ քանդման թույլտվություն չպահանջող դեպքերի պայմաններում գործառնական նշանակության փոփոխման դիմում-հայտ պետք է ներկայացնի տվյալ տարածքի սեփականատերը: Այսինքն, մի դեպքում դիմում-հայտ պետք է ներկայացնի տվյալ տարածքի սեփականատերը, իսկ մյուսում՝ կառուցապատողը: Ընդունվել է ի գիտություն:
5 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 10.11.2023 12:25:19 Նախագծին կից հավելվածի 9-րդ կետում անհրաժեշտ է ավելացնել պայման, որի համաձայն դիմում-հայտի մերժման դեպքում իրավասու մարմինը պարտավոր է հստակ նշել այն իրավական նորմի դրույթը, որը հիմք է հանդիսացել մերժման համար: Ընդունվել է ի գիտություն:
6 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 10.11.2023 12:25:19 Նախագծին կից հավելվածի 17-րդ կետով նախատեսվում է պահանջ, որը վերաբերում է միայն պետական սեփականություն հանդիսացող օբյեկտների գործառական նշանակության փոփոխմանը, այս դեպքում նույնպես չի պարզաբանվում ընթացակարգին վերաբերելի պահանջները և առավել այդտեղ նշվում է «...գերատեսչությունների մասնագիտական եզրակացության հիման վրա.» այսինքն, գերատեսչությունները տրամադրելու են համատեղ կազմված մասնագիտական եզրակացություն, սակայն վերջինիս կազմման ընթացակարգը նույնպես չի պարզաբանվում: Ընդունվել է ի գիտություն:
7 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 10.11.2023 12:25:19 Նախագծին կից հավելվածի 17-րդ կետով նշված է«..... ՀՀ կառավարության սահմանված կարգում նշված ժամկետներում....», սակայն չի նշվում տվյալ որոշման անունը, համարը և տարեթիվը: Ընդունվել է ի գիտություն: