Добавить в избранное

В стадии разработки

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-Ի N 411-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 5-ի N 411-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման

1․ Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 5-ի N 411-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը /այսուհետ՝ Նախագիծ/ նախապատրաստվել է Հայաստանի Հանրապետության 2022 թվականի դեկտեմբերի 20-ի «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-458-Ն ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներին համապատասխան, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 23-ի «Կառավարության  կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի  6.1 կետով սահմանված պահանջներին  համապատասխան, որի   համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքում ընդգրկվել է ՀՀ ներքին գործերի նախարարությունը: 

2․ Առաջարկվող կարգավորման բնույթը

 2022թ. դեկտեմբերի 16-ին Ազգային ժողովի կողմից ընդունվեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որի արդյունքում կառավարության կառուցվածքում ձևավորվեց ՀՀ ներքին գործերի նախարարությունը։ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքով, ՀՀ ներքին գործերի նախարարության կազմում ստեղծվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը՝ որպես նախարարությանը ենթակա մարմին, որի կազմում օրենքի ուժով ընդգրկվել է նաև Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը։

Հաշվի առնելով վերոգրյալը, անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 5-ի N 411-Ն որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ, որոնց համաձայն Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությանը վերապահված գործառույթները կսահմանվեն որպես ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթներ:

Միաժամանակ, «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքներին համապատասխանեցնելու նպատակով նախագծով նախատեսվել է նաև նույնականացման քարտի կորստյան, ինչպես նաև վավերականության ժամկետը լրացած նույնականացման քարտը փոխանակման ներկայացնելու դեպքերում ժամանակավոր վկայական ստանալու համար խնամակալի կամ ներկայացուցչի միջոցով դիմելու պարագայում խնամակալի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթղթի պատճենների փոխարեն կարող են հիմք ընդունվել ազգակցական կապը հաստատող փաստաթղթերը և անձի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական հաստատության տված՝ անգիտակից վիճակի կամ անձի կողմից ինքնուրույն գործողություն կատարելու անհնարինության կամ անձի հիվանդության հետևանքով առաջացած սահմանափակումների վերաբերյալ համապատասխան նշումով փաստաթուղթը: Վերոհիշյալ կարգավորումը նախատեսվել է որոշմամբ հաստատված «Ժամանակավոր վկայականի տրամադրման կարգ»-ի 4-րդ կետում:

3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը նախապատրաստվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

4․ Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունման պարագայում պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:

5․ Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի, նույնականացման քարտի, ժամանակավոր վկայականի ձևերը, ինչպես նաև ժամանակավոր վկայականի տրամադրման կարգը սահմանելը կվերապահվի Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը, կպարզեցվի հիշյալ ոլոտում իրականացվող վարչարարությունը և կբարելավվի մատուցվող ծառայությունների որակը։

6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագիծն ուղղակի չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթերից ։

 

 

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

  • Обсуждалось

    23.10.2023 - 07.11.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Паспорта и визы, Миграция и гражданство

  • Министерство

    Министерство внутренних дел

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2038

Принт