ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » -------------- 2023թ. N - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ
ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 162-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի «Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին հավելավճար հաշվարկելու նպատակով իրականացվող ատեստավորման կարգը և մարտական խնդիրների ու դրանց իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթների շրջանակը սահմանելու մասին» N 162-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 43-րդ կետը լրացնել նոր նախադասություններով՝ հետևյալ բովանդակությամբ.
«Ընդ որում, եթե զինծառայողը հավելավճար ստանալու կամ հավելավճարի հաշվարկումը շարունակելու իրավունք ձեռք չի բերել ֆիզիկական, կրակային և շարային պատրաստության աստիճանների գնահատման արդյունքներով միայն մեկ պատրաստության աստիճանից կամ միայն մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության թեստավորումից «անբավարար» գնահատական ստանալու պատճառով, ապա իրավունք ունի սույն կարգի 41-րդ կետում նախատեսված ատեստավորման եզրակացությունը ստանալու օրվանից հետո 15-օրյա ժամկետում սույն կարգի 9-րդ կետի համաձայն ներկայացնել «անբավարար» գնահատական ստացած համապատասխան պատրաստության աստիճանի գնահատումը կամ մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության թեստավորումը վերահանձնելու ատեստավորման հայտ, որի դեպքում ատեստավորման հայտին ընթացք է տրվում է սույն կարգի 11-րդ կետի համաձայն: Սույն կետում նշված դեպքում համապատասխան պատրաստության աստիճանի գնահատման կամ մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության թեստավորման վերահանձնման արդյունքներով զինծառայողն ատեստավորված է համարվում սույն կարգի 37-րդ կետում սահմանված պայմաններով:»:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հարջորդող օրվանից: