«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի N 1395-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
4 - За
-
4 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1395-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
- Ընթացիկ իրավիճակը, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
ՀՀ քննչական կոմիտեն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում իրականացնում և կազմակերպում է նախաքննություն, որի ընթացքում ապացուցողական և վարութային գործողություններ կատարելիս (օրինակ՝ դեպքի վայրի զննություն, առգրավում, խուզարկություն և այլն) ՀՀ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը՝ քննիչը, ծառայողական անհրաժեշտությունից ելնելով, ստիպված է լինում կատարել մեծածավալ արտագնա գործողություններ, ինչպես նաև կիրառել տեխնիկական, հաղորդակցության տարբեր միջոցներ:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածով սահմանված է պետական միջոցների հաշվին վարույթին ներգրավված անձանց ծախսերը և դրանց հատուցման կարգը, մինչդեռ քննիչի կողմից կատարվող ծախսերի թվին են դասվում նաև այնպիսիք, որոնք ենթակա չեն հատուցման պետական միջոցների հաշվին: Այդպիսի ծախսերի թվին են դասվում՝ օրինակ, ընթերակաների տրանսպորտային ծախսերը: Այսպես. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ բոլոր քննչական գործողությունները (բացառությամբ փաստաթղթի զննության, տեղեկատվության պահանջի և առարկաներ կամ փաստաթղթեր վերցնելու) պարտադիր տեսաձայնագրվում են, բացառությամբ երբ դա օբյեկտիվորեն անհնար է: Նույն օրենսգրքի 210-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ եթե պարտադիր տեսաձայնագրման ենթակա քննչական գործողության տեսաձայնագրումն օբյեկտիվորեն անհնար է, ապա քննիչը դրա կատարմանը (բացառությամբ հարցաքննության և առերեսման) ներգրավում է առնվազն 2 ընթերակա: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածով նախատեսված 12 քննչական գործողություններից առնվազն 6-ը (խուզարկություն, առգրավում, փորձարարություն, արտաշիրմում, ցուցմունքները տեղում ստուգելը, դեպքի վայրի զննություն) չեն կատարվում քննիչի աշխատասենյակում, որպիսի պայմաններում վարույթն իրականացնող մարմնի հրավերով ներկայացած և տվյալ քննչական գործողություններին մասնակցած ընթերակայի համար առաջանում են տրանսպորտային ծախսեր, որոնք ներառված չեն վարութային ծախսերի մեջ, ենթակա չեն հատուցման պետական միջոցների հաշվին և այդ ծախսերը հոգում է քննիչը:
2023 թվականի 1-ի կիսամյակի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի մեկ քննիչի միջին ծանրաբեռնվածությունը կազմել է 92 վարույթ (առանց վերսկսված և վարութային, ապացուցողական գործողությունները կատարված վարույթների), որը նշված հանգամանքներով քննիչն իր միջոցների հաշվին հոգում է արտագնա գործողություններին մասնակցելու համար մեքենայի վառելիքի, տրանսպորտի, հաղորդակցության միջոցների օգտագործման ծախսերը, որոնք փոքրաթիվ չեն ամսվա կտրվածքով:
Հարկ է նշել նաև, որ ՀՀ կառավարության 2020 թվականի հունվարի 16-ի թիվ 40-Լ որոշմամբ հաստատվել է նախաքննություն, հետաքննություն, այդ թվում՝ օպերատիվ հետախուզական գործունեություն, հարկային և մաքսային մարմինների կողմից հսկողական գործունեություն իրականացնող, ինչպես նաև դատախազությունում հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողներին տրանսպորտային ծախսերի փոխհատուցման տրամադրման պիլոտային ծրագիրը: Նշված ծրագրի նպատակն է նախաքննության, հետաքննության, այդ թվում՝ օպերատիվ հետախուզական գործունեություն և հսկողական գործառույթներ իրականացնող մարմինների աշխատակիցների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման նոր համակարգի ներդրումն է՝ հետագայում այն աստիճանաբար ընդլայնելու և պետական այլ մարմինների վրա տարածելու ակնկալիքով:
ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին այլ վայր ծառայության նշանակմամբ կամ ծառայության գործուղելիս բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինության դեպքում դրամական փոխհատուցում տալու կարգը և չափը սահմանելու մասին» N 1395-Ն որոշման հավելվածի գործող որոշ դրույթներ չեն համապատասխանում ներկայումս առկա իրավակարգավորումներին, մասնավորապես՝ ՀՀ քննչական կոմիտեի կառուցվածքին:
Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտություն է առաջացել նախատեսել իրավակարգավորումներ տրանսպորտային, հաղորդակցության միջոցների, ինչպես նաև վարութային գործողությունների ընթացքում առաջացող և պետական միջոցներից չֆինանսավորվող այլ ծախսերը փոխհատուցելու նպատակով քննիչներին ամսական կտրվածքով 15.000 դրամի չափով տրամադրելու վերաբերյալ՝ միաժամանակ ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի N 1395-Ն որոշման հավելվածի 4-րդ և 5-րդ կետերը համապատասխանեցնելով ՀՀ քննչական կոմիտեի կառուցվածքի վերաբերյալ իրավակարգավորումներին:
- Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին այլ վայր ծառայության նշանակմամբ կամ ծառայության գործուղելիս բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինության դեպքում դրամական փոխհատուցում տալու կարգը և չափը սահմանելու մասին» N 1395-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ, որի արդյունքում նախատեսվում է լրացնել դրույթներ քննիչներին տրանսպորտային, հաղորդակցության միջոցների, ինչպես նաև վարութային գործողությունների ընթացքում առաջացող և պետական միջոցներից չֆինանսավորվող այլ ծախսերը փոխհատուցելու վերաբերյալ:
- 3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Քննչական կոմիտեի կողմից:
- Ակնկալվող արդյունքը.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի N 1395-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է քննիչներին փոխհատուցել տրանսպորտային, հաղորդակցության միջոցների, ինչպես նաև վարութային գործողությունների ընթացքում առաջացող և պետական միջոցներից չֆինանսավորվող այլ ծախսերը, ինչպես նաև ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի N 1395-Ն որոշման հավելվածում որոշ ձևակերպումներ համապատասխանեցնել ՀՀ քննչական կոմիտեի կառուցվածքին:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում կառաջանա 175.500.000 (հարյուր յոթանասունհինգ միլիոն հինգ հարյուր հազար) դրամի ծախս:
- Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.
Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն առկա չէ:
- Ռազմավարական փաստաթղթերի հետ նախագծի կապի մասին.
Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
Քննչական կոմիտե
-
Обсуждалось
19.10.2023 - 03.11.2023
-
Тип
Pешение
-
Область
Юстиция, Социальное обеспечение, Финансовая
-
Министерство
Министерство юстиции
Просмотры 2160
Принт