Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1264-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 02.11.2023 17:42:26 Հավելվածի 26-րդ մասի 1-ին կետի բ. ենթակետը որպես պահանջ է սահմանում ընտանիքի աշխատունակ տարիքի անդամների աշխատելու հանգամանքը կամ աշխատելու կամ սովորելու հավաստիացումը։ Պահանջն անհրաժեշտ է հեռացնել, քանի որ հաշմանդամություն ունեցող անհատին ծառայությունների մատուցումը չի կարող պայմանավորված լինել այլ անձի (նույնիսկ ընտանիքի անդամի) աշխատել-չաշխատելու կամ որևէ այլ հանգամանքով։ Այս պահանջի պահպանման դեպքում ոչ թե նվազելու է հաշմանդամություն ունեցող անձի կախվածությունը ընտանիքի անդամներից, այլ միայն հակառակը։ Առաջարկն ընդունվել է: Նախագծից ընդհանրապես հանվել է շահառուի ընտանիքի անդամի աշխատելու վերաբերյալ պարտադիր պահանջը:
2 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 02.11.2023 17:42:26 Հավելվածի 26-րդ մասի 1-ին կետի գ. ենթակետի համաձայն՝ հաշմանդամություն ունեցող անձի ամսական եկամուտը չպետք է գերազանցի օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի եռապատիկը (հաշվի առնելով հաշմանդամության նպաստի և աշխատավարձի հանրագումարը)։ Այս առումով ևս առկա է տրամաբանական հակասություն նախագծում։ Եթե ա. ենթակետը խրախուսում է աշխատելը, գ. ենթակետը խրախուսում է այնուամենայնիվ շատ չվաստակել։ Անձի եկամուտները չպետք է ազդեն հաշմանդամությամբ պայմանավորված անհրաժեշտ ծառայությունների տրամադրման որոշման վրա։ Բարձր եկամուտների ստացումը պետք է խրախուսվի, այլ ոչ թե պատժվի։ Ենթադրությունը, որ բարձր եկամուտներ ունեցող անձինք կարող են կամ պետք է վճարեն (համավճարեն) իրենց բացառապես հաշմանդամությամբ պայմանավորված ծառայությունների ստացման համար, հեռու է մարդու իրավունքների մոտեցումներից։ Առաջարկն ընդունվել է: Նախագծից ընդհանրապես հանվել է շահառուի ընտանիքի եկամտի վերաբերյալ պարտադիր պահանջը:
3 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 02.11.2023 17:42:26 Հավելվածի 27-րդ մասը սահմանում է, որ ֆունկցիոնալության խորը սահմանափակում ունեցող հաշմանդամություն ունեցող անձն անձնական օգնականի ծառայությունից կարող է օգտվել ամսական առավելագույնը 80 ժամ, իսկ ֆունկցիոնալության ծանր սահմանափակում ունեցող անձը՝ առավելագույնը 60 ժամ: Անհրաժեշտ է հիմնավորել, թե ինչ հետազոտությունների արդյունքում են որոշվել այս միջինացված թվերը։ Այնուամենայնիվ, ժամանակային սահմանափակում չի կարող սահմանվել, քանի որ այն հակասում է կարիքների վրա հինված մոտեցումներին։ Ալբանիայում, Գերմանիայում, Սլովենիայում, Շոտլանդիայում, Իսլանդիայում, Շվեդիայում ծառայությունների ժամանակը որոշվում է բացառապես անհատական կարիքի գնահատմամբ, ինչն օրինակելի փորձ է և համապատասխանում է կոնվենցիայի պահանջներին։ Առաջարկն ընդունվել է մասնակի: Նախագիծը խմբագրվել է: Անձնական օգնականի ծառայությունների ժամաքանակներն ավելացվել են՝ շահառուի ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունենալու դեպքում սահմանվել է ամսական 140 ժամ, իսկ ծանր աստիճանի սահմանափակման դեպքում՝ 120 ժամ և միջին աստիճանի սահմանափակման դեպքում՝ 100 ժամ:
4 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 02.11.2023 17:42:26 Անհրաժեշտ է ամրագրել, որ ծառայությունից օգտվողը կարող է որոշել օգնականի աշխատանքային ժամերը, այդ թվում՝ ունենալով չպլանավորված և ոչ աշխատանքային ժամերին ծառայությունից օգտվելու հնարավորություն։ Առաջարկը չի ընդունվել: Նախագծում (պայմանագրում) ամրագրված է, որ հաշմանդամություն ունեցող անձն է որոշում, թե անձնական օգնականը որ օրը քանի ժամ պետք է լինի իր հետ, ուղղակի այդ ժամերը գումարային չպետք է գերազանցեն ամսվա կտրվածքով սահմանված առավելագույն ժամաքանակը:
5 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 02.11.2023 17:42:26 Հավելվածի 32-րդ մասով սահմանվում է, որ անձնական օգնականը պետք է վարի օրագիր մատուցված ծառայությունների և տևողության մասին։ Մենք առաջարկում ենք խուսափել նման ժամանակատար գործիքի կիրառումից, քանի որ այդ միջոցով հնարավոր չի լինելու հասնել ենթադրյալ նպատակին՝ ծառայությունների որակի արդյունավետ մշտադիտարկմանը և գնահատմանը։ Առաջարկը չի ընդունվել: Օրագրի լրացումը յուրաքանչյուր օր անձնական օգնականից խլելու է ընդամենը 5-10 րոպե, որը չենք կարծում, որ կազդի նրա աշխատանքի արդյունավետության և որակի վրա, ընդհակառակը, ծառայության որակը գնահատելու, մշտադիտարկում իրականացնելու համար այդ գործիքը խիստ կարևոր կլինի:
6 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 02.11.2023 17:42:26 Անձնական օգնականի ծառայությունից օգտվելու հնարավորություն պետք է ունենան նաև այս պահին հաստատություններում ապրող անձինք, ովքեր ցանկանում են դուրս գալ հաստատություններից։ Այս նպատակն իրագործելու համար անհրաժեշտ է առանձին դրույթներով սահմանել ծառայությունից օգտվելու համար դիմելու և այն ստանալու պարզեցված ընթացակարգ։ Առաջարկը չի ընդունվել: Նախագծի դդրույթները տարածվում են իրենց տներում բնակվող անձանց վրա: Ինչ վերաբերում է հաստատություններում բնակվող անձանց, ապա հաստատության աշխատակազմը, անհրաժեշտության դեպքում կազմակերպում է իր խնամվողի ուղեկցման ծառայությունը սոցիալական աշխատողի կամ սոցիալական սպասարկողի միջոցով:
7 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 02.11.2023 17:42:26 Անհրաժեշտ է նախագծով ամրագրել, որ ծառայությունից օգտվող անձը կարող է ծառայությունը ձևավորել իրեն հարմար եղանակով՝ անձնական օգնականի պարտականությունները բաշխելով մեկից ավելի անձնական օգնականների միջևը։ Առաջարկը չի ընդունվել: Անձնական օգնականի ծառայության ներդրման այս փուլում նախատեսված է, որ մեկ անձը կարող է ունենալ մեկ անձնական օգնական: Հետագայում, ըստ անհրաժեշտության, կդիտարկվեն այլ տարբերակներ ևս։
8 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 02.11.2023 17:42:26 Նախագծից հասկանալի չէ, թե ինչու անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգով չգնահատված հաշմանդամություն ունեցող այն անձինք, որոնք ունեն անձնական օգնության կարիք, չեն կարող դիմել ծառայության ստացման համար։ Անհրաժեշտ է երաշխավորել, որ այն չտարածվի միայն անձի ֆունկցիոնալության գնահատմամբ հաշմանդամություն ունեցող անձանց ճանաչված անձանց վրա։ Առաջարկը չի ընդունվել: Գնահատման համակարգերը սկզբունքնորեն տարբերվում են, անձի ֆունկցիոնալության գնահատումն իրականացվում է բազմամասնագիտական թիմի կողմից, գնահատման համակարգն առավել սոցիալական մոդելի վրա է հիմնված։ Հետևաբար, այն անձինք, ովքեր կհավակնեն անձնական օգնականի ծառայությունից օտվելուն, պետք է անցնեն ֆունկցիոնալության գնահատում։
9 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 02.11.2023 17:42:26 Նախագիծը պետք է պատասխանի, թե գնահատման ո՞ր համակարգով է որոշվելու անձնական օգնական ունենալու կարիքը, ծառայությունների տրամադրումը կամ դրա մերժումը։ Երկրների մի մասում կարիքները գնահատվում են մասնագետների կողմից (օր.՝ հաշմանդամության սահմանման ընթացակարգերով, առանձին մասնագիտական խմբերով) կամ ծառայությունից օգտվողների ինքնագնահատման միջոցով՝ ծառայությունից օգտվող այլ անձանց և անկախ կյանքի կենտրոնների մասնագետների աջակցությամբ։ Առաջարկը չի ընդունվել: Նախագիծն այդ հարցի պատասխանը տալիս է. անձնական օգնականի ծառայությունից օգտվելու երաշխավորությունը տրվում է անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի կողմից հաշմանդամություն ունեցղող անձին ֆունկցիոնալությունը գնահատելու ժամանակ, երբ կազմում է անձի ԾԱԾ (ծառայությունների անհատական ծրագիր) և դրանում ներառում իր եզրակացությունը, թե անձն ինչ ծառայությունների կարիք ունի: Ընդ որում, այդ գնահատմանը մասնակցում են տարբեր մասնագետներ՝ բժիշկ-փորձագետ, էրգոթերապիստ, սոցիալական աշխատող, հոգեբան և այլն:
10 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 02.11.2023 17:42:26 Անհրաժեշտ է անկախ կյանքի կենտրոններում ձևավորել ծառայությունից օգտվողների՝ ծառայության կառավարման կարողության զարգացման համակարգ և դրա համար նախատեսել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ։ Նախագծում պետք է ունենալ առանձին դրույթ ծառայությունից օգտվողների վերապատրաստման ծրագրերի երաշխավորման մասին։ Առաջարկը չի ընդունվել: Նախագծի ընթացակարգերով անձնական օգնականի ծառայությունը դեռևս չի դիտարկվում անկախ կյանքի կենտրոնների կողմից իրականացվող ծառայություն։ Ներկայումս վերանայվում է նաև սոցիալական ծառայությունների հավաստագրման կարգը սահմանող իրավական ակտը։ Այդ շրջանակում, երբ կլինեն անձնական օգնականի կամ անկախ կյանքի ապահովման ծառայությունների մասով հավաստագրված կազմակերպություններ, կդիտարկվի նաև նրանց կողմից ծառայությունների մատուցման հարցը։ Ինչ վերաբերում է վերապատրաստումներին, ապա ծառայությունից օգտվողների համար այդպիսիք չեն նախատեսվել։ Անձնական օգնականի ծառայությունից օգտվելը շահառուի գիտակցված որոշումն է, բացի այդ պայմանագրում նշված են կողմերի իրավունքներն ու պարտականությունները: Իսկ անձնական օգնականների պարտադիր վերապատրաստված լինելու պահանջը ներառված է նախագծում:
11 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 02.11.2023 17:42:26 Անհրաժեշտ է հստակեցնել, որ անձն անձնական օգնականի ծառայությունից կարող է օգտվել նաև ճամփորդելիս, իսկ ճամփորդության ժամանակահատվածում անձնական օգնականի աշխատանքը վճարվելու է։ Առաջարկը չի ընդունվել։ Անձնական օգնականը կվճարվի պայմանգրով սահմանված ժամաքանակներով, անկախ նա ճափորդելիս շուրջօրյա է գտնվում անձի կողքին, թե ոչ։
12 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 02.11.2023 17:42:26 Ամբողջ նախագծում անհրաժեշտ է բացառել «շահառու» ձևակերպումը՝ նախապատվությունը տալով «ծառայությունից օգտվող» եզրին։ Առաջարկը չի ընդունվել։ Առաջարկի մեջ չի հստակեցվում, թե ինչու պետք է բացառել «շահառու» ձևակերպումը։
13 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 02.11.2023 17:42:26 Նախագծով սահմանվում է պայմանագրի միայն եռակող տարբերակի ձևը, մինչդեռ օրենքի համաձայն այն պետք է լինի երկկողմ կամ եռակողմ, եթե առկա է անձի ցանկությունն այդ գործընթացում ներգրավել այլ կառույցի։ Առաջարկը չի ընդունվել: Նախագծով սահմանվող ներկայիս ընթացակարգերի տեսանկյունից ներկայումս նպատակահարմար է պայմանագրի եռակողմ տարբերակը:
14 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 02.11.2023 17:42:26 Պայմանագրի օրինակում նշված է, որ ՄՍԾ-ն կարող է ցանկացած ժամանակ այցելել շահառուի բնակարան և ստուգել ծառյություններ որակը։ Անձնական օգնականի ծառայությունը չի մատուցվում բացառապես տանը և հաճախ հակառակը։ Բացի այդ, այս գործառույթը ՄՍԾ-ին առանց հստակ սահմանափակումների վերապահելը չափազանց մեծ միջամտություն է անձի անձնական կյանքին։ Առաջարկն ընդունվել է մասնակի: Պայմանագրի նշված կետը խմբագրվել է՝ «բնակարան» բառը փոխարինվել է «գտնվելու վայր» բառերով: Ինչ վերաբերում է ՄՍԾ-ի այցելությանը, ապա դա ծառայության իրականացման նկատմամբ հսկողություն է, այլ ոչ թե միջամտություն շահառուի անձնական կյանքին։
15 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 02.11.2023 17:42:26 Պայմանագրի ձևում նշվում է, որ անձնական օգնականը պարտավոր է «շահառուի հետ չմտնել որևէ գործարքի մեջ և չուենանլ գործնական հարաբերություններ»։ Այս ձևակերպումն անտրամաբանական է, քանի որ անձնական օգնականի ծառայությունն ինքնին ենթադրում է գործարք և գործնական հարաբերություններ։ Եթե նույնիսկ խոսքն այլ գործնական հարաբերությունների մասին է, ապա դա ենթակա չէ կարգավորման պետության կողմից պայմանագրի մակարդակով։ Նույն խնդիրն առկա է նաև դրան հաջորդող ենթակետում, որը սահմանափակում է «անձնական մտերմիկ հարաբերություններ» չսահմանելը։ Առաջարկն ընդունվել է մասնակի: «շահառուի հետ չմտնել որևէ գործարքի մեջ և չունենալ գործնական հարաբերություններ» դրույթը հանվել է։
16 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 02.11.2023 17:42:26 Անհրաժեշտ է պարզաբանել, թե ինչու է պայմանագրի ձևն անձնական օգնականի համար սահմանում «շահառուի մոտ գտնվելու համար նախատեսված ժամաքանակը» չգերազանցելու պարտավորություն։ Նախագծով սահմանված է ծառայության ամսական առավելագույն ժամաքանակը, ուստի փոխադարձ համաձայնությամբ՝ շահառուն և անձնական օգնականը պետք է այդ ժամաքանակը բաշխեն ամսվա կամ շաբաթվա օրերի միջև՝ ըստ անհրաժեշտության, կարող է մեկ օր շահառուին անհրաժեշտ լինի ծառայությունից օգտվել մեկ ժամ, մեկ այլ օր՝ 7 ժամ:
17 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 02.11.2023 17:42:26 Անձնական օգնականի ծառայության ֆինանսավորումը պետք է կազմակերպվի ուղղակի ֆինանսավորման՝ անհատական բյուջեի, այլ ոչ թե Միասնական սոցիալական ծառայության կամ որևէ այլ կառույցի հատկացման միջոցով։ Միջոցները պետք է հատկացվեն հաշմանդամություն ունեցող անձին և ղեկավարվեն նրա կողմից։ Ավելի քան քսան երկրում ֆինանսավորումը կազմակերպվում է հենց այդ կերպ, ինչն օրինակելի փորձ է և համապատասխանում է կոնվենցիայի պահանջներին։ Առաջարկը չի ընդունվել: Ծառայության ֆինանսավորումը շահառուին անհատապես փոխանցելը ռիսկեր է պարունակում՝ այն կարող է նպատակային չօգտագործվել։ Հարցը առաջարկին համապատասխան կարող է կարգավորվել 2025թվականից, երբ համաձայն «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն կներդրվեն պետական հավաստագրերի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների տրամադրման մեխանիզմները։
18 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 02.11.2023 17:42:26 Մեկ ժամվա համար նախատեսված գումարը չափազանց փոքր է որակյալ ծառայությունների տրամադրման նախարարության ակնկալիքի և ներկայացված պահանջների համեմատ։ Առաջարկն ընդունվել է մասնակի։ Նախագիծը խմբագրվել է: Անձնական օգնականի ծառայությունների ժամաքանակները ավելացվել են, որի արդյունքում կբարձրանա անձնական օգնականի վարձատրության չափը:
19 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 02.11.2023 17:42:26 Ծառայության ֆինանսական հաշվարկները թերի են իրականացվել, քանի որ գործնականում ծառայությունը չի ներառում միայն անձնական օգնականի աշխատավարձը։ Ծառայությունից օգտվողները և անձնական օգնականները ունենում են ընթացիկ՝ ծառայությամբ պայմանավորված հավելյալ ծախսեր, որոնք պետք է հաշվի առնվեն բյուջետավորման գործընթացում։ Օրինակ՝ տրանսպորտային ծախսերը, օրապահիկները, տարբեր միջվայրեր այցելելու համար առկա վճարները և այլն։ Առաջարկը չի ընդունվել: Անձնական օգնականի ծառայության գործարկման այս փուլում, քննարկումների արդյունքում, որոշվել է, որ տրանսպորտային ծախսերի փոխհատուցում չի տրվելու, սակայն 2025 թ-ի համար դիտարկվում է այդ նպատակով պետական բյուջեի հայտում ֆինանսական միջոցների նախատեսման հնարավորությունը: Այսինքն, համապատասխան հաշվարկները կկատարվեն և կդիտարկվեն ՄԺԾԾ 2025-2026թթ․հայտում։
20 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 02.11.2023 17:42:26 Հարկ է հստակեցնել, թե ինչպես են ընտրվելու 189 անձինք, ովքեր 2024 թվականին ստանալու են ծառայությունը, եթե չափանիշներին համապատասխանող անձանց թիվը դրանից մեծ լինի։ Այս գործընթացը պետք է իրականացվի հնարավորինս թափանցիկ և բարձր հաշվետվողականությամբ։ Առաջարկն ընդունվել է ի գիտություն: Շահառուներն ընտրվելու են ըստ դիմելիության՝ հաշվի առնելով շահառուի և անձնական օգնականի տարածքային առումով նպատակահարմարությունը, դիմումի մեջ նախանշված առանձնահատկությունները և այլն։
21 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 02.11.2023 17:42:26 Դրական է, որ նախագծով վերջ է դրվում այն քննարկումներին, որոնց համաձայն անձնական օգնականները չեն կարող կամ չպետք է գտնվեն ուսումնական հաստատություններում և աջակցեն հաշմանդամություն ուենցող անձանց (երեխաներին), այդ թվում՝ երբ անհրաժեշտ է հընթացս ապահովել կրթության բովանդակության մատչելիությունը տարբեր եղանակներով։ Մեր համոզմամբ՝ անձնական օգնականը կարող է և պետք է լինի բոլոր տեղերում, որտեղ որոշում է հաշմանդամություն ունեցող անձը (երեխան)։ Առաջարկն ընդունվել է ի գիտություն:
22 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 02.11.2023 17:42:26 Անհրաժեշտ է սահմանել ծառայություն տրամադրել-չսահմանելու որոշման բողոքարկման ընթացակարգ, որը պետք է երաշխավորի բողոքների մանրամասն քննարկումը։ Առաջարկը չի ընդունվել:
23 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 02.11.2023 17:42:26 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն հանրային քննարկման ժամանակահատվածում անցկացրել է խորհրդակցություն հաշմանդամություն ունեցող անձանց, ընտանիքի անդամների և մասնագետների հետ։ Այդ հանդիպման ժամանակ ծառայություն մատուցող կազմակերպության ներկայացուցչի կողմից հնչել են մտահոգություններ, որ այժմ էլ անձը կարողանում է միաժամանակ օգտվել նախարարության պատվիրակված տարբեր ծառայություններից միայն մեկից։ Հաշվի առնելով գործնականում հնարավոր թյուրըմբռնումներն՝ անհրաժեշտ է ամրագրել, որ անձի անձնական օգնականի ծառայություն ստանալը չի խոչընդոտում մյուս սոցիալական ծառայություններից օգտվելուն, հակառակը՝ խրախուսելի է, այդ թվում՝ երբ խոսքը խնամքի կամ մարդկային աջակցության այլ ծառայությունների մասին է։ Առաջարկը չի ընդունվել։ Նախարարության կողմից պատվիրակած դրամաշնորհային ծրագրերի շրջանակում կան սահմանափակումներ միայն այն դեպքերում, երբ նույն շահառուն պետք է օգտվի նախարարության հետ պայմանագիր կնքած տարբեր կազմակերպությունների կողմից մատուցվող համանման ծառայություններից։ Միաժամանակ, Նախագծին կից Եռակողմ պայմանագրի (Ձև N 2) 2.3, կետի 7-րդ ենթակետի համաձայն, շահառուն կարող է ստանալ հաշմանդամություն ունեցող անձանց համար օրենսդրությամբ նախատեսված այլ ծառայություններ, օգտվել սահմանված արտոնություններից և աջակցության այլ ձևերից.