Добавить в избранное
«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
6 - За
-
1 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 02.11.2023 22:20:41 | Նախագծով առաջարկվող գործողությունների արդյունքում փաստացի կօրինականացվեն այն բոլոր խախտումները, որոնք կատարվել են և հնարավոր է շարունակեն իրականացվել մինչ առաջարկվող օրթոֆոտոհատակագծերի կազմումը: Այդ ապօրինությունների օրինականացման և հետագայում հուշարձանների տարածքների նկատմամբ արդեն օրինական ճանապարհով հնարավոր ոտնձգություների համար պարարտ հող է ստեղծում «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի նոյեմբերի 11-ի ՀՕ-261 օրենքի 16-րդ հոդվածի հինգերորդ պարբերությունը հանելը, որը նախատեսվում է ներկայացվող երկրորդ Նախագծով: | Չի ընդունվել: ՀՀ կառավարության 2021 թվականի 1902-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի շրջանակներում կադաստրի կոմիտեի միջոցառումների 3.1-րդ կետով սահմանված հանրապետության տարածքի օդալուսանկարահանում, օրթոֆոտոհատակագծերի և թվային բարձունքային մոդելի ստեղծման աշխատանքների շրջանկաներում արդեն իսկ կազմվել են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքի օրթոֆոտոհատակագծերը և թվային բարձունքային մոդելի թարմացված ժամանակագրական շարքը: «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքի 16-րդ հոդվածը 5–րդ պարբերությամբ սահմանում է, որ հուշարձանի պահպանական գոտիների տարածքը դասվում է պատմամշակութային նշանակության հողերի կատեգորիային և ունի այդ հողերի համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգավիճակ և օգտագործման ռեժիմ: Նման իմպերատիվ կարգավորումը ենթադրում է, որ տարածքը հուշարձանի պահպանական գոտի դասելու արդյունքում անհրաժեշտ է լինելու կատարելու հողի նպատակային և գործառնական նշանակության փոփոխություն՝ դրանք դասելով հատուկ պահպանվող նպատակային նշանակությամբ պատմական և մշակութային գործառնական նշանակությամբ հողերի շարքին: Մեր դիտարկմամբ, նման կարգավորման առկայությունը կարող է հանգեցնել հողամասերի արդյունավետ օգտագործման հնարավորության խիստ սահմանափակման: Ավելին, առանձին հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները համայնքի ավագանու կողմից կարող են հաստատվել միայն լիազոր մարմնում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացության առկայության դեպքում, իսկ, եթե պահպանական տարածքում առկա լինեն նաև այլ շինություններ, ապա անհրաժեշտ է լինելու կարգավորել այդ գույքերի գործառնական նշանակության հարցը ևս: Այս նկատառումներից ելնելով՝ ««Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Նախագծով առաջարկվում է 16-րդ հոդվածի 5-րդ պարբերության մեջ ամրագրված նախադասությունը հանել՝ հնարավորություն ստեղծելով նշյալ հողերը կառավարել և օգտագործել առավել արդյունավետ՝ չսահմանափակելով դրանց նկատմամբ հետագայում կատարվելիք գործարքների հնարավորությունը: | |
2 | ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 02.11.2023 22:20:41 | Առաջին Նախագծով առաջարկվող 47.2 հոդվածի 2-րդ կետով նախատեսվում է, որ հուշարձանների և հուշարձանների տարածքների և դրանց պահպանական գոտիների հատակագծերի նախագծերը կազմելու համար հիմք պետք է հանդիսանա անշարժ գույքի պետական ռեգիստրի ստեղծած կամ կազմած օրթոֆոտոհատակագծերը (օրթոլուսանկարները): Առաջին Նախագծով առաջարկվող 47.2 հոդվածի 1-ին կետով նախատեսվում է, որ Նշված հատակագծերի հիման վրա էլ կատարվում է հաշվառում:Այսինքն հաշվառում իրականացնող լիազոր մարմինը օրթոֆոտոհատակագծերը ներկայացնում է հուշարձանների պահպանության լիազորված մարմնին, որից հետո վերջինս պարտավորված լինելով այդ օրթոֆոտոհատակագծերի շրջանակից դուրս չգալ, կազմում է նախագիծ և հետ վերադարձնում նույն՝ հաշվառում իրականացնող լիազոր մարմնին: Ստացվում է ընդամենը տեղապտույտ, որի արդյունքում օրթոֆոտոհատակագծերը միակ թելադրող հիմքն են լինելու հաշվառման համար: Այստեղ կարևորը այն փաստն է, որ օրթոֆոտոհատակագծերը (օրթոլուսանկարները) իրենց մեջ չեն ներառելու հուշարձաների տարածքներում և դրանց պահպանական գոտիներում տարբեր ապօրինություների արդյունքում փաստացի գտնվող գույքերը, որի արդյունքում էլ խախտվելու են գործող օրենքի դրույթները, ինչի պատճառով էլ կարծում ենք երկրորդ Նախագծով առաջարկվում է այդ դրույթները հանել օրենքից: | Չի ընդունվել: «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 22-րդ կետով նախատեսված անշարժ գույքի պետական ռեգիստրի լիազորությունների մեջ է մտնում ՀՀ կառավարության սահմանած կարգով պետական սեփականություն համարվող՝ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների գույքային պետական գրանցման իրականացումը: Նախագծով նախատեսվում է իրականացնել պետական սեփականություն հանդիսացող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և դրանց զբաղեցրած և պատմականորեն ու գործառնական առումով դրա հետ կապված և սահմանված կարգով առանձնացված հողատարածքների և պահպանական գոտիների հաշվառում՝ հուշարձանների պահպանության բնագավառում ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի նախաձեռնությամբ կազմված հուշարձանի տարածքի և դրա պահպանական գոտիների հատակագծի և համապատասխան համայնքին ծանուցումը հավաստող փաստաթղթերի հիման վրա: Գործընթացն առավել արագ և մատչելի կազմակերպելու նպատակով Նախագծով սահմանվում է պետական սեփականություն հանդիսացող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և դրանց զբաղեցրած հողատարածքների և պահպանական գոտիների հաշվառումն իրականացնել օրթոֆոտոհատակագծերի (օրթոլուսանկարների) հիման վրա կազմված հատակագծերով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ չափագրման աշխատանքների իրականացման համար կպահանջվեն ավելի երկար ժամկետներ և լրացուցիչ ռեսուրսներ: Ներկա փուլում՝ որպես ոլորտի իրավակարգավորումն ապահովող առաջին քայլ, նախատեսվում է իրականացնել պետական սեփականություն հանդիսացող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և դրանց զբաղեցրած հողատարածքների և պահպանական գոտիների հաշվառում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանց պետական գրանցման պարագայում գործնականում կարող են առաջանալ, օրինակ, միևնույն գույքի կրկնակի պետական գրանցման դեպքեր, քարտեզում՝ երկու և ավելի գույքերի համադրումներ և այլ գործնական խնդիրներ: Բացի այդ, կարող են լինել դեպքեր, երբ հուշարձանի տարածքի կամ պահպանական գոտու նկատմամբ այլ անձի անվամբ արդեն իսկ կատարված լինի պետական գրանցում, ինչի պարագայում համապատասխան տարածքների գրանցման գործընթացը կդանդաղի՝ բացասաբար ազդելով հուշարձանների պաշտպանությունը գործնականում ապահովելու վրա: Բացի այդ, Նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի նույնականացնել և հստակեցնել հուշարձանների, դրանց տարածքների և պահպանական գոտիների զբաղեցրած տարածքների մակերեսները, դրանք արտացոլել կադաստրային քարտեզում: |