Добавить в избранное

Находится в правительстве РА

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ՄԵԹՈԴԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

----------------------

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

                                                   N ______ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ՄԵԹՈԴԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆՆ  ՈՒՂՂՎԱԾ  ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2017 թվականի հունիսի 22-ի ԱԺՈ 002-Ն որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 3-րդ մասի 3.1-րդ բաժնի «Զբոսաշրջություն» գլխի 2-րդ կետի 5-րդ ենթակետի և Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջության ոլորտի վիճակագրական տեղեկատվական համակարգի կատարելագործումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Կատարելագործել «Հայաստանի Հանրապետությունում ներգնա և արտագնա զբոսաշրջության վիճակագրության վարման մեթոդը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ ստեղծելու, դրա շահագործման կարգը և համակարգից օգտվողների ցանկը սահմանելու մասին» N 884-Ն որոշմամբ ստեղծված սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից (այսուհետ` ՍԷԿՏ համակարգ) անհրաժեշտ տեղեկատվության հիման վրա համակարգչային ծրագրի կիրառմամբ ապահովելով հետևյալ վիճակագրական տվյալների ստացումը.
  • Հայաստանի Հանրապետություն ժամանումների և Հայաստանի Հանրապետությունից մեկնումների սահմանային գրանցումների քանակները, այդ թվում՝ ըստ  քաղաքացիության,
  • Հայաստանի Հանրապետություն այցելուների այցելությունների քանակը, այդ թվում՝ ըստ քաքաղացիության,  սեռի,  սահմանային անցման կետերի,  տարիքային խմբերի և այցի տևողությունների,
  • ներգնա և արտագնա զբոսաշրջային այցելությունների քանակները,  այդ թվում՝ ներգնա զբոսաշրջային այցելությունների համար ըստ քաղաքացիության,  սեռի,  սահմանային անցման կետերի, տարիքային խմբերի և այցի տևողությունների, ներգնա զբոսաշրջային այցելությունների քանակի մեջ կրկնվող այցելությունների քանակը,  այդ թվում ըստ քաղաքացիության,
  • Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի և Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության առաջարկությամբ այլ վիճակագրական տվյալներ:

 Սահմանել, որ

  • սույն որոշման 1-ին կետով նախատեսված գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը, իսկ անհրաժեշտ հզորությամբ սերվերի և համակարգչային ծրագրի ձեռքբերումը և Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը տրամադրումն ապահովում է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը:
  • Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը ՍԷԿՏ համակարգից Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանն ապահովում է սույն որոշման 1-ին կետով նախատեսված գործառույթների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության հասանելիություն,
  • Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետություն այցելուների այցելությունների քանակի ճշգրտման նպատակով Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանն ապահովում է տեղեկատվության հասանելիություն այցելուների անվանացանկից այն անձանց վերաբերյալ, ովքեր ստացել են ՀՀ-ում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) և որպես աշխատող վերջիններիս համար հարկային գործակալները ներկայացրել են օրենսդրությամբ սահմանված գրանցման հայտերը, ինչպես նաև քանակական տվյալներ ՀՀ-ում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող այն օտարերկրյա քաղաքացիների վերաբերյալ, ում նկատմամբ հարկային գործակալների կողմից հաշվետու ժամանակաշրջանում վճարվել կամ հաշվարկվել է եկամուտ։
  • Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանությունը հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետություն այցելուների այցելությունների քանակի ճշգրտման նպատակով Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանն ապահովում է տեղեկատվության հասանելիություն Հայաստանի Հանրապետություն այցելուներից այն անձանց քանակի վերաբերյալ, որոնք ունեն Հանրային ծառայության համարանիշ կամ  կացության կարգավիճակը հավաստող փաստաթուղթ:
  • Սույն որոշմամբ նախատեսված վիճակագրության վարման մեթոդը փորձարկվում է 2018 թվականից՝ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունում անհրաժեշտ համակարգչային (Սերվեր) և ծրագրային ապահովման ներդրումից հետո:
  • Սույն որոշմամբ նախատեսված վիճակագրությունը կիրառության մեջ է դրվում Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի որոշմամբ:

 

  • Обсуждалось

    26.12.2017 - 12.01.2018

  • Тип

    Pешение

  • Область

    Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 11328

Принт