Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

 

ՀՀ 2024-2026թթ․ ՄԺԾԾ-ում, ինչպես նաև 2024թ․ ՀՀ պետական բյուջեի նախագծում ՀՀ համայնքների բյուջեներին ֆինանսական համահարթեցման սկզբունքով դոտացիաների տրամադրման նպատակով 2024 թվականին նախատեսվում է տրամադրել շուրջ 85.3 մլրդ դրամ, իսկ ՀՀ 2024-2026թթ․ ՄԺԾԾ-ում 2025թ․ և 2026թ․ համար նախատեսվել է համապատասխանաբար 96․5 և 110․1 մլրդ դրամ։ Հարկ է նշել, որ գործող իրավակարգավորումների համաձայն համայնքային բյուջեի վարչական  մասի  պահուստային ֆոնդից ֆինանսական միջոցները կարող են ուղղվել բյուջեի ֆոնդային մաս, իսկ համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդը կարող է նախատեսվել համայնքի բյուջեի վարչական մասի եկամուտների 5-ից 20 տոկոսի չափով։ Բացի այդ, անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N1708-Ն որոշմամբ ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի ծրագրի գումարային չափը ուղիղ համեմատական կապի մեջ է համայնքային բյուջեների ֆոնդային մասի համաֆինանսավորման չափի հետ։ Հետևաբար, համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդի համայնքի բյուջեի վարչական մասի եկամուտների 5-ից 20 տոկոսի չափով նախատեսումը սահմանափակում է առավել խոշոր ներդրումային ծրագրերին համայնքի մասնակցության հնարավորությունը։ Հետևաբար, հաշվի առնելով ՀՀ համայնքներին ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաների չափի ավելացման հանգամանքը, ՀՀ համայնքներին առավել խոշոր ներդրումային ծրագրերին մասնակցության հնարավորության ընձեռնման նպատակով Նախագծերի փաթեթով առաջարկվում է  կատարել համապատասխան օրենսդրական փոփոխություներ՝  ընդլայնելով համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդի հնարավորությունները։

Հարկ է նաև նշել, որ Նախագծերի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է  ՀՀ կառավարության 16․06․2023թ․ N24 նիստի 30-րդ հարցի արձանագրության 5-րդ կետով տրված հանձնարարականի (համայնքներին տրվող դոտացիաների ավելացող գումարներն առաջին հերթին պետական ներդրումների սպասարկմանը ուղղելու մեխանիզմներ սահմանելու վերաբերյալ) կատարման ապահովմամբ։

2Առկա խնդիրների առաջարկվող լուծումները և կարգավորման առարկան.

Ներկայում գործող իրավակարգավորումների համաձայն, համայնքներին տրվող ֆինանսական համահարթեցման դոտացիաները համայնքի ընթացիկ ծախսերի ծածկման համար պետական բյուջեից անհատույց և անվերադարձ կարգով տրվող դրամական միջոցներն են, որոնք հանդիսանում են համայնքների վարչական բյուջեի մուտքեր: Համայնքներին չեն կարող պարտադրվել այդ միջոցներն օգտագործել որևէ կոնկրետ ծախսեր իրականացնելու կամ հաշվանցում կատարելու համար: Դոտացիաներ ստացող համայնքների համար պահպանվում են սեփական պատասխանատվությամբ գործելու իրավունքը և այդ ֆինանսական միջոցների օգտագործման ազատությունը:

Միաժամանակ, հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N1708-Ն որոշմամբ 2018 թվականից սկսած մեծ տարածում և կիրարկում ունի ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի տրամադրման ծրագիրը, որի համաձայն իրականացվող ծրագրի գումարային չափը պայմանավորված է համայնքի համաֆինանսավորումից, ինչպես նաև նկատի ունենալով համայնքների բյուջեներին ֆինանսական համահարթեցման սկզբունքով նախատեսվող դոտացիաների չափերի աճը, ինչպես նաև գործող օրենսդրական մեխանիզմերով համայնքի վարչական բյուջեի պահուստային ֆոնդի միջոցները համայնքի ավագանու որոշմամբ համայնքի ֆոնդային բյուջե ուղղելու հանգամանքը, համայնքներում խոշոր ներդրումային ծրագրերի կենսագործման հնարավորության ապահովման նպատակով Նախագծերի փաթեթով առաջարկվում է  ընդլայնել համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդի միջոցները՝ համայնքի բյուջեի վարչական մասի եկամուտների 5-ից 20 տոկոսի փոխարեն նախատեսելով 5-ից 30 տոկոսի չափով։

Հարկ է նաև նկատել, որ համայնքներում ներդրումային ծրագրերի իրականացման մեխանիզմների ապահովումը իր հերթին կխթանի նոր աշխատատեղերի ստեղծմանը, հարկային և վարչական եկամուտների ավելացմանը, մարզի սոցիալտնտեսական վիճակի բարելավմանը, ենթակառուցվածքների արագ վերականգմանը և այլն։

              3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք.

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն:

 

4Ակնկալվող արդյունքը.

Ներկայացված օրենսդրական փոփոխության կիրառման դեպքում ակնկալվում է, որ կապահովվի համայնքներում խոշոր ներդրումային ծրագրերի կենսագործման իրավական գործիք ունենալու հնարավորությունը:

5 Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում և նվազեցում չի նախատեսվում:

6Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.

Նախագծի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում:

7Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

Նախագիծը բխում է «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050», «Կառավարության 2021-2026թթ. ծրագիր» /կետ 6.10, 4-րդ ենթակետ/  ռազմավարական փաստաթղթերի դրույթներից: 

 

 

  • Обсуждалось

    13.10.2023 - 29.10.2023

  • Тип

    Закон

  • Область

    Территориальное управление и развитие

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2170

Принт