«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 25-ի N 1561-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծ
-
2 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
_____ ________2023 թվականի N –Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-Ի N 1561-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 25-ի «Օտարերկրյա պետություններ ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետությունում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանքների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1561-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Օտարերկրյա պետություններ ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետությունում դատվածության և հետախուզման բացակայության մասին տեղեկանքի տրամադրման կարգը հաստատելու մասին».
2) Որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Համաձայն Ոստիկանության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
3) Որոշումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սահմանել, որ օտարերկրյա պետություններ ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետությունում դատվածության և հետախուզման բացակայության մասին տեղեկանքը Հայաստանի Հանրապետության տարածքում տրամադրում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, իսկ օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինները` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանից ստացված տեղեկության հիման վրա:
- Հաստատել օտարերկրյա պետություններ ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետությունում դատվածության և հետախուզման բացակայության մասին տեղեկանքի տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 25-ի N 1561-Ն որոշման
|
Կ Ա Ր Գ
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԱՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
- Օտարերկրյա պետություններ ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետությունում դատվածության և հետախուզման բացակայության մասին տեղեկանք (այսուհետ` տեղեկանք) Հայաստանի Հանրապետության տարածքում տրամադրում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն), իսկ օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինները (այսուհետ՝ դիվանագիտական ծառայության մարմիններ)` ներքին գործերի նախարարության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից (այսուհետ՝ ինֆորմացիոն կենտրոն) ստացված տեղեկության հիման վրա:
- Տեղեկանքը կարող է տրամադրվել 14 տարին լրացած յուրաքանչյուր անձի վերաբերյալ, այդ թվում՝ մինչև 18 տարեկան դառնալը յուրաքանչյուր անձ իր վերաբերյալ հետախուզման և դատվածության բացակայության մասին տեղեկանք ստանալու նպատակով դիմում է իր օրինական ներկայացուցիչների միջոցով:
- Իր մասին տեղեկանք հայցող գործունակ անձը դիմումը ներկայացնում է անձամբ կամ ներկայացուցչի միջոցով, առցանց կամ փոստով։
- Տեղեկանքի տրամադրման գործընթացն իրականացվում է էլեկտրոնային հյուպատոսական համակարգի միջոցով։ Էլեկտրոնային հյուպատոսական համակարգի միջոցով առցանց դիմելու ընթացակարգը և համապատասխան հղումը հրապարակվում է նախարարության և դիվանագիտական ծառայության մարմինների կայքէջերում։
- Տեղեկանք ստանալու համար ներկայացվում է.
1) դիմում՝ համաձայն № 1 ձևի,
2) դիմողի անձը հաստատող փաստաթուղթը (պատճենը),
3) պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ վճարման անհրաժեշտ վավերապայմանները,
4) տեղեկանքն այլ անձի հանձնելու դեպքում՝ նաև վերջինիս անձը հաստատող փաստաթղթի պատճենը, երբ դիմումի մեջ որպես տեղեկանքը ստացող նշվում է այլ անձ,
5) լիազորագիր կամ օրինական ներկայացուցիչ լինելը հաստատող փաստաթուղթ՝ կախված դիմողի կարգավիճակից։ Լիազորագրի համար նոտարական վավերացում չի պահանջվում:
- Առցանց դիմելու դեպքում ներկայացվում են փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները։
- Տեղեկանք ստանալու համար դիմումների ընդունումը և տեղեկանքների տրամադրումն իրականացվում են նախարարությունում` յուրաքանչյուր աշխատանքային օր՝ 09:30-12:30, իսկ դիվանագիտական ծառայության մարմիններում՝ քաղաքացիների ընդունելության՝ նախապես սահմանված օրերին և ժամերին:
- Դիմումն անմիջապես մուտքագրվում է էլեկտրոնային հյուպատոսական համակարգ։ Մուտքագրված տվյալների հիման վրա էլեկտրոնային հյուպատոսական համակարգի միջոցով հարցում է կատարվում ինֆորմացիոն կենտրոն՝ ստուգվող անձի՝ Հայաստանի Հանրապետությունում դատվածության և հետախուզման առկայությունը կամ բացակայությունը, ինչպես նաև առկա քրեադատավարական կարգավիճակը պարզելու համար։
- Ինֆորմացիոն կենտրոնի կողմից ինքնաշխատ եղանակով տրամադրվում է ստուգվող անձի՝ Հայաստանի Հանրապետությունում դատվածության և հետախուզման վերաբերյալ օպերատիվ տեղեկատու քարտադարանում առկա տեղեկությունները, որը կարող է ներառել նաև առկա քրեադատավարական կարգավիճակի վերաբերյալ տեղեկություններ: Եթե տեխնիկական կամ այլ պատճառով ստուգումը հնարավոր չէ իրականացնել ինքնաշխատ եղանակով, իրականացվում է թղթային եղանակով՝ հաստատվելով համապատասխան պաշտոնատար անձի ստորագրությամբ:
- Նախարարությունից և դիվանագիտական ծառայության մարմիններից ստացված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերյալ էլեկտրոնային հարցումներին ինֆորմացիոն կենտրոնը պատասխանում է.
ա) ինքնաշխատ ստուգման դեպքում՝ անմիջապես,
բ) փաստաթղթային ստուգման դեպքում՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում,
- Ինֆորմացիոն կենտրոնից ստացված պատասխանի հիման վրա երկու աշխատանքային օրվա ընթացքում նախարարության կամ դիվանագիտական ծառայության մարմնի կողմից ձևակերպվում է տեղեկանքը՝ համաձայն № 3 ձևի:
- Ստուգվող անձի քրեադատավարական կարգավիճակի վերաբերյալ ինֆորմացիոն կենտրոնից ստացված լրացուցիչ տեղեկատվությունը ներառվում է տեղեկանքի այլ նշումներ դաշտում:
- Տեղեկանքը գեներացվում է էլեկտրոնային հյուպատոսական համակարգի կողմից, երկլեզու՝ հայերենով և հետևյալ օտար լեզուներից որևէ մեկով (անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն կամ իսպաներեն)` դիմողի ցանկությամբ:
- Տեղեկանքը նախարարության կողմից տրամադրվում է էլեկտրոնային եղանակով` վավերացված էլեկտրոնային ապոստիլով կամ օրինականացված՝ հյուպատոսական վարչության կնիքով և պաշտոնատար անձի ստորագրությամբ՝ ներառելով արագ արձագանքման կոդը և հսկիչ համարը, որոնց միջոցով հնարավոր է ստուգել տեղեկանքի և վավերացման իսկությունը՝ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից տրամադրվող պաշտոնական փաստաթղթերի վավերականության ստուգման միասնական www.verify.e-gov.am կայքում։
- Տեղեկանքը դիվանագիտական ծառայության մարմնի կողմից տրամադրվում է էլեկտրոնային եղանակով` վավերացված էլեկտրոնային ապոստիլով կամ օրինականացված՝ դիվանագիտական ծառայության մարմնի կնիքով և պաշտոնատար անձի ստորագրությամբ՝ ներառելով արագ արձագանքման կոդը և հսկիչ համարը, որոնց միջոցով հնարավոր է ստուգել տեղեկանքի իսկությունը՝ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից տրամադրվող պաշտոնական փաստաթղթերի վավերականության ստուգման միասնական www.verify.e-gov.am կայքում։
- Տեղեկանքն ուղարկվում է դիմումի մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեին, իսկ դիմողի ցանկության դեպքում տեղեկանքը տրամադրվում է թղթային կրիչով:
- Տեղեկանքը տրամադրվում է դիմումի ընդունումից 3 աշխատանքային օրվա ընթացքում:
- Տեղեկանքի տրամադրումը մերժվում է, եթե
ա) չեն ներկայացվել սույն կարգի 5-րդ կետով նախատեսված փաստաթղթերը
բ) ինֆորմացիոն կենտրոնի պատասխանից պարզվում է, որ անձը, ում մասին հայցվում է տեղեկանքը, ունի չմարված կամ չհանված դատվածություն կամ գտնվում է հետախուզման մեջ:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
Ձև N 1
_________________________________________________
(իրավասու մարմնի կամ դիվանագիտական ծառայության մարմնի անվանումը)
ԴԻՄՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ Եւ ԴԱՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
Դիմում եմ |
□ անձամբ |
□ որպես լիազորված անձ |
Խնդրում եմ տրամադրել Հայաստանի Հանրապետությունում դատվածության և հետախուզման բացակայության մասին տեղեկանք։
Ստորև ներկայացնում եմ անհրաժեշտ տվյալները և տալիս եմ իմ համաձայնությունը մշակել իմ անձնական տվյալները.
1 |
Անուն |
|
2 |
Ազգանուն |
|
3 |
Հայրանուն (եթե նշված է անձնագրում) |
|
4 |
Ծննդյան օրը, ամիսը, տարին |
|
5 |
Ծննդյան վայրը (բնակավայր և երկիր) |
|
6 |
Անձնագրի (նույնականացման քարտի) համար |
|
7 |
Էլեկտրոնային փոստի հասցե |
|
8 |
Բջջային հեռախոսահամար
|
|
9 |
Ո՞ր երկրի իրավասու մարմին պետք է ներկայացվի տեղեկանքը (նշել երկիրը) |
|
þ Ցանկանում եմ տեղեկանքը ստանալ թղթային կրիչով։
þ Տեղեկանքի ստացումը լիազորում եմ հետևյալ անձին, որի անձը հաստատող փաստաթղթի պատճենը, լիազորագիրը կամ օրինական ներկայացուցիչ լինելը հաստատող փաստաթուղթը ներկայացնում եմ կից.
Անուն, ազգանուն |
|
Անձնագրի (նույնականացման քարտի) համար |
|
Դիմող` ______________________ ___________________________________
(ստորագրություն) (անուն, ազգանուն)
Դիմելու ամսաթիվը՝ « » ______________ 20 թ.
|
|
Ձև N 2
Պ Ա Հ Ա Ն Ջ Ա Գ Ի Ր
Նշումներ ինֆորմացիոն կենտրոնի կողմից
1. |
Ազգանուն |
|
2. |
Անուն |
|
3. |
Հայրանուն |
|
4. |
Ծննդյան ամսաթիվ |
|
5. |
Ծննդավայր |
|
6. |
Անձնագրի (նույնականացման քարտի) համար |
|
7. |
Ստուգման նպատակ |
|
8. |
Դատվածության, հետախուզման իրավական հիմքերը |
|
9. |
Քրեադատավարական կարգավիճակի մասին այլ նշումներ |
|
ՀՀ զինանշանը, ձևաթղթի գլխագիրը
Ձև N 3
ՏԵՂԵԿԱՆՔ |
|
Տեղեկանքի բովանդակության օտար լեզվով տարբերակը |
||
Տրվում է ներկայացնելու ըստ պահանջի |
|
|
||
Ում կողմից |
|
|
|
|
Տրման ամսաթիվ |
|
|
|
|
Տրվում է առ այն, որ |
|
|
||
|
|
|
||
Ծննդյան ամսաթիվ |
|
|
|
|
Անձնագրի № |
|
|
|
|
Հայաստանի Հանրապետությունում դատվածություն չունի և հետախուզման մեջ չի գտնվում: |
|
|
||
Այլ նշումներ |
|
ՊԱՇՏՈՆԸ |
Համապատասխան լեզվով թարգմանությամբ |
|
ԱՆՈՒՆ ԱԶԳԱՆՈՒՆ |
Համապատասխան լեզվով թարգմանությամբ |
-
Обсуждалось
12.10.2023 - 02.11.2023
-
Тип
Pешение
-
Область
Безопасность, Международные отношения
-
Министерство
Министерство иностранных дел
Просмотры 3559
Принт