ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ՝ 2022ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի՝ «ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2023ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 112-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - За
-
0 - Против
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ՝ 2022ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի՝ «ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2022ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 112-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՈՒՄԸ
Իրավական ակտի անհրաժեշտությունը
Սևան համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է համայնքի կողմից լրացուցիչ ծրագրերի իրականացմամբ, ինչպես նաև համայնքի 2023թ-ի ֆոնդային բյուջեում մի շարք հոդվածներով պլանավորված տնտեսված գումարները ճանապարհային տնտեսությանն ուղղված ծրագրերի իրականացման անրաժեշտությամբ:
- Սևան համայնքի Գագարին բնակավայրում «Հայաստանյ ֆուտբոլի ֆեդերացիա» ՀԿ-ի կողմից իրականացվելու է խոտածածկով ֆուտբոլի խաղադաշտի կառուցվման ծրագիր, որի համար անրաժեշտ է կատարել 2 957.9 հազար դրամ համայնքային ներդրում:
- Համայնքի բյուջեի մյուս փոփոխությունը կապված է համայնքի ֆոնդային բյուջեում հոդվածային տեղաշարժերի հետ: ֆոնդային բյուջեում առկա մի շարք հոդվածների տնտեսված և մինչև տարեվերջ չծախսվող գումարները, ինչպես նաև հողի օտարումից գոյացող գումարները ուղղվելու են ճանապարհային տնտեսության ծրագրերի իրականացմանը:
Առաջարկվող փոփոխությունների արդյունքում բյուջեում կատարվելու են եկամուտների և ծախսերի ճշտումներ ու փոփոխություններ և հոդվածային տեղաշարժեր:
Առկա իրավիճակը
Համայնքի առկա վիճակով պայմանավորված՝ կարևորվում են և առաջնահերթ են իրականացվող ծրագրերը, միաժամանակ առկա ֆինանսական միջոցները թույլ են տալիս ապահովել հիշյալ ներդրումների համար նախատեսված ծախսերը:
Կարգավորման առարկան
Համայնքային բյուջեում փոփոխություններ կատարելու գործընթացն ապահովվում է «Տեղական ինքնակառավարման մասին», «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքների շրջանակներում:
Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Համայնքի տարածքում կարևորագույն ծրագրերի ավելացում, որը միտված է բարելավելու Գագարին բնակավայրի մարզամշակութային կյանքը, բարելավելու երեխաների և պատանիների մարզական առօրյան, ազատ ժամանցի կազմակերպումը:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված անձինք
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված անձինք են՝
- համայնքի ղեկավար
- համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և ԿՄՍԵՀ բաժնի մասնագետներ
-
Обсуждалось
10.10.2023 - 25.10.2023
-
Тип
Pешение
-
Область
Финансовая, Местное самоуправление
-
Министерство
Гегаркуникская область муниципалитет Севан
Просмотры 2179
Принт