Добавить в избранное

В стадии разработки

«Նախատեսվող գործունեության տեսակների վերակառուցման կամ ընդլայնման կամ տեխնիկական կամ տեխնոլոգիական վերազինման կամ վերապրոֆիլավորման կամ կոնսերվացման կամ տեղափոխման կամ դադարեցման կամ փակման կամ քանդման կամ նախագծային փոփոխության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության անհրաժեշտությունը որոշելու կարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅՈւՆ

ՈՐՈՇՈւՄ

«__»_____________2023 թ. N ____-Ն

 

ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԿԱՄ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ԿԱՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՄ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՎԵՐԱԶԻՆՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱՊՐՈՖԻԼԱՎՈՐՄԱՆ ԿԱՄ ԿՈՆՍԵՐՎԱՑՄԱՆ ԿԱՄ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԿԱՄ ՓԱԿՄԱՆ ԿԱՄ ՔԱՆԴՄԱՆ ԿԱՄ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով՝ Կառավարությունը որոշում է․

  1. Հաստատել նախատեսվող գործունեության տեսակների վերակառուցման կամ ընդլայնման կամ տեխնիկական կամ տեխնոլոգիական վերազինման կամ վերապրոֆիլավորման կամ կոնսերվացման կամ տեղափոխման կամ դադարեցման կամ փակման կամ քանդման կամ նախագծային փոփոխության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության անհրաժեշտությունը որոշելու կարգը՝ համաձայն հավելվածի։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հավելված

Կառավարության 2023թվականի

--------- -ի -----ի --- -Ն

որոշման

 

ԿԱՐԳ

 

ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԿԱՄ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ԿԱՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՄ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՎԵՐԱԶԻՆՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱՊՐՈՖԻԼԱՎՈՐՄԱՆ ԿԱՄ ԿՈՆՍԵՐՎԱՑՄԱՆ ԿԱՄ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԿԱՄ ՓԱԿՄԱՆ ԿԱՄ ՔԱՆԴՄԱՆ ԿԱՄ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇԵԼՈՒ

 

  1. Սույն կարգով սահմանվում են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածում թվարկված նախատեսվող գործունեության տեսակների վերակառուցում կամ ընդլայնում կամ տեխնիկական կամ տեխնոլոգիական վերազինում կամ վերապրոֆիլավորում կամ կոնսերվացում կամ տեղափոխում կամ դադարեցում կամ փակում, ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտների դեպքում՝ շահագործումից հանում (ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտ հանդիսացող գերեզմանոցի դեպքում՝ փակում) կամ քանդում կամ նախագծային փոփոխություն (այսուհետ՝ Փոփոխություն) իրականացնելու հետ կապված ընթացակարգերը։
  2. Սույն կարգի 1-ին կետում նշված փոփոխության գործունեություն իրականացնելուց առաջ նախաձեռնողը շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության ապահովման ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող պետական կառավարման համակարգի մարմին (այսուհետ՝ լիազոր մարմին)  ներկայացնում հայտ։
  3. Հայտը ներառում է՝

1) նախաձեռնողի անունը (անվանումը) և բնակության (գտնվելու) վայրը.

2) պետական փորձաքննական եզրակացության տրամադրման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը և համարը,

3) օրենքի 12-րդ հոդվածին համապատասխան նախատեսվող գործունեության տեսակի անվանումը, 

4) նախատեսվող գործունեության ենթակա տարածքի նկարագիրը.

5) նախատեսվող գործունեության բնութագիրը (արտադրական հզորությունները, տեխնիկական և տեխնոլոգիական լուծումները).

6) առկա վիճակի և նախատեսվող փոփոխությունների համեմատական վերլուծությունը.

7) սույն կարգի՝ շրջակա միջավայրի վրա փոփոխության ազդեցությունները նկարագրող աղյուսակը՝ լրացված սույն կարգի 4-7-րդ կետերին համապատասխան:

  1. Աղյուսակը լրացվում է շրջակա միջավայրի բաղադրիչների և դրական, և բացասական փոփոխությունների դեպքում:                                                  
  2. Աղյուսակի «Փոփոխության առկայության դեպքում դրա նկարագրությունը» սյունակում նկարագրվում են շրջակա միջավայրի վրա և դրական, և բացասական ազդեցություն ունեցող փոփոխությունները:       
  3. Աղյուսակի «Փոփոխություններ առկա են» և «Առկա չեն փոփոխություններ» սյունակները լրացվում են «V» նշանի միջոցով: Բոլոր բաղադրիչները ենթակա են լրացման՝ բացառությամբ աղյուսակով սահմանված դեպքերի:
  4. Եթե փոփոխությունը շրջակա միջավայրի համապատասխան բաղադրիչի վրա ունի և դրական, և բացասական ազդեցություն, ապա լրացվում են և «Փոփոխություններ առկա են» և «Առկա չեն փոփոխություններ» սյունակները, իսկ «Փոփոխության առկայության  դեպքում դրա նկարագրությունը» սյունակում նկարագրվում են և դրական, և բացասական ազդեցությունները:
  5. Լիազոր մարմինն ուսումնասիրում է հայտը և դրանում անճշտություններ կամ թերություններ լինելու կամ պետական տուրքը վճարված չլինելու դեպքերում հայտն ստանալուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում գրությամբ՝ լրամշակման նպատակով, նախաձեռնողին վերադարձնում է հայտը՝ նշելով վերադարձման պատճառները:
  6. Նախատեսվող գործունեության տեսակի՝ ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտների դեպքում լիազոր մարմինը, դիրքորոշում ստանալու նպատակով, հայտը ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում գրությամբ ներկայացնում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի պետական կարգավորում իրականացնող լիազորված մարմին։ Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի պետական կարգավորում իրականացնող լիազորված մարմինը   հայտը ստանալուց հետո 8 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնին է ներկայացնում դիրքորոշում։
  7. Ընդերքօգտագործման ոլորտի նախատեսվող գործունեության տեսակների փոփոխության դեպքում՝ լիազոր մարմինը դիրքորոշում ստանալու նպատակով, հայտը ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում գրությամբ ներկայացնում է ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում լիազոր մարմին։ Ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում լիազոր մարմինը հայտը ստանալուց հետո 8 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնին է ներկայացնում դիրքորոշում։
  8. Սույն կարգի աղյուսակի 9-11-րդ կետերով սահմանված բաղադրիչում փոփոխությունների առկայության դեպքում նախատեսվող գործունեության տեսակների սույն կարգի 1-ին կետով սահմանված ընթացակարգերի դեպքում՝ լիազոր մարմինը դիրքորոշում ստանալու նպատակով, հայտը ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում գրությամբ ներկայացնում է համապատասխան բնագավառի լիազոր մարմին։ Համապատասխան բնագավառի լիազոր մարմինը հայտը ստանալուց հետո 8 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնին են ներկայացնում դիրքորոշում։
  9. Լիազոր մարմինը, եթե գտնում է, որ առկա է անհրաժեշտություն, սույն հավելվածի 9-11-րդ կետերում չնշված դեպքերում կարող է հայտը ներկայացնել դիրքորոշման պետական կառավարման համակարգի մարմիններին՝ նշելով դիրքորոշման ներկայացնելու պատճառը: Պետական կառավարման համակարգի մարմինները հայտը ստանալուց հետո 8 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնին են ներկայացնում դիրքորոշում։
  10. Սույն կարգի 9-11-րդ կետերով սահմանված դեպքերում համապատասխան մարմինների դիրքորոշումները պետք է կարծիք պարունակեն նախատեսվող փոփոխությունը շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության ենթակա լինելու կամ չլինելու մասին:
  11. Լիազոր մարմինը սույն կարգի 3-րդ կետով սահմանված հայտը կամ սույն կարգի 4-րդ կետով սահմանված դեպքում լրամշակված հայտը ստանալուց հետո՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում, նախաձեռնողին գրավոր տեղեկացնում է՝

1)  փոփոխությունը շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության ենթակա լինելու մասին, եթե փոփոխությունը շրջակա միջավայրի որևէ բաղադրիչի վրա ունի բացասական ազդեցություն՝ բացառությամբ այն դեպքերի, երբ բացասական ազդեցությունն աննշան է: Աննշան են համարվում բացասական այն ազդեցությոնները, որոնք գործող թույլտվությունների փոփոխության կամ նոր թույլտվությունների ստացման անհրաժեշտություն չեն առաջացնում, չեն խախտում այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը և չունեն բացասական ազդեցություն այլ անձանց իրավունքների և օրինական շահերի վրա, բնապահպանական կառավարման պլանի կամ շրջակա միջավայրի վրա ազդեցության մշտադիտարկման (մոնիտորինգի) ծրագրի փոփոխության անհրաժեշտություն չեն առաջացնում,

2) փոփոխությունը շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման  և փորձաքննության ենթակա լինելու մասին, եթե փոփոխությունը շրջակա միջավայրի որևէ բաղադրիչի վրա չունի բացասական ազդեցություն կամ բացասական ազդեցությունն աննշան է:

  1. Լիազոր մարմինն առաջնորդվում է սույն հավելվածի 14-րդ կետի 1-ին ենթակետով նաև այն դեպքում, երբ ձեռնարկողը հայտում չի մատնանշել շրջակա միջավայրի բաղադրիչների վրա փոփոխությունների առկայության մասին, սակայն հայտի ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ նախատեսող գործունեության փոփոխությունը բացասական ազդեցություն է ունենալու շրջակա միջավայրի որևէ բաղադրիչի վրա՝ գրավոր տեղեկացման մեջ հիմնավորելով նման դիրքորոշումը:
  2. Նախաձեռնողը, եթե գտնում է, որ փոփոխությունը շրջակա միջավայրի որևէ բաղադրիչի վրա կունենա բացասական ազդեցություն՝ հաշվի առնելով սույն կարգի չափանիշները, կարող է փոփոխությունն իր նախաձեռնությամբ ներկայացնել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության:
  3. ՇՄԱԳ-ի և փորձաքննության ենթակա լինելու դեպքում՝ ՇՄԱԳ-ը և փորձաքննությունն իրականացվում են օրենքով նախատեսված կարգով։

 

 

 

 

 

ԱՂՅՈՒՍԱԿ

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԿԱՐԱԳՐՈՂ

Հ/հ


Շրջակա միջավայրի բաղադրիչը

Նախատեսվող գործունեության ազդեցությունը

Փոփոխության առկայության  դեպքում դրա նկարագրությունը**

 

Փոփոխություններ առկա են*

Առկա չեն փոփոխություններ

 

 

1.     Մթնոլորտային օդ նյութերի արտանետում

1)      

Մթնոլորտային օդ արտանետվող նյութերի տեսակային կազմը

 

 

 

 

2)     

Մթնոլորտային օդ արտանետվող նյութերի  արտանետման չափաքանակը

 

 

 

 

3)     

Մթնոլորտային օդ արտանետվող նյութերի  արտանետման աղբյուրը

 

 

 

 

4)     

Մթնոլորտային օդ արտանետվող նյութերի ցրման պայմանները

 

 

 

 

5)     

Զարկային արտանետումների պայմանները

 

 

 

 

6)    

Անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետելու չափաքանակներով/արտանետման թույլտվությամբ սահմանված այլ պահանջները կամ պայմանները

 

 

 

 

7)     

Մթնոլորտ աղտոտող նյութերի արտանետումների նվազեցման միջոցառումների ծրագով սահմանված այլ պահանջները կամ պայմանները

 

 

 

 

 

2.    Ջրօգտագործում

1)      

Ջրառի վայրը

 

 

 

 

2)     

Ջրօգտագործման նպատակը

 

 

 

 

a.     

Ջրօգտագործման ծավալը

 

 

 

 

3)     

Ջրօգտագործման ժամանակահատվածը և ռեժիմը

 

 

 

 

4)     

Ջրահեռացման վայրը

 

 

 

 

5)     

Կեղտաջրերի թույլատրելի ծավալները

 

 

 

 

6)    

Արտահոսքի նկարագրությունը

 

 

 

 

7)     

Կեղտաջրերում վնասակար նյութերի թույլատրելի սահմանային արտահոսքի չափաքանակները

 

 

 

 

8)    

Էկոլոգիական թողքը

 

 

 

 

9)    

Ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված այլ պահանջներ կամ պայմաններ

 

 

 

 

3.    Թափոնների և վտանգավոր նյութերի գործածություն

1)      

Թափոնների տեսակային կազմը

 

 

 

 

2)     

Թափոնների քանակությունը

 

 

 

 

3)     

Վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզիայի առկայության դեպքում՝ լիցենզիայի պայմանները

 

 

 

 

4)     

Վտանգավոր նյութերի տեսակային կազմը

 

 

 

 

5)     

Վտանգավոր նյութերի քանակությունը

 

 

 

 

 

 

 

 

 

 

4.    Հողօգտագործում և ընդերքօգտագործում

1)      

 Հողի նպատակային նշանակությունը,

 

 

 

 

2)     

Գործառնական նշանակությունը,

 

 

 

 

3)     

Վիճակը

 

 

 

 

4)     

Կազմը

 

 

 

 

5)     

Հողն աղտոտող նյութերի կազմը, հողն աղտոտող նյութերի չափաքանակը

 

 

 

 

6)    

Հողի կարգը, որակը, հողատեսքը

 

 

 

 

7)     

Բերրի շերտի օգտագործումը.

 

 

 

 

8)    

Ընդերքօգտագործման պայմանները և պահանջները

 

 

 

 

9)    

Օգտակար հանածոները

 

 

 

 

10)  

Ընդերքօգտագործման թափոնների կառավարման պլանի պահանջները կամ պայմաները

 

 

 

 

11)   

Երկրաձևաբանությունը, լանջերի թեքությունը, երկրաբանական և տեկտոնական կառուցվածքը, արտածին երկրաբանական երևույթները

 

 

 

 

5.    Պահպանվող տարածքների օգտագործում

1)      

Ռելիեֆը, լանդշաֆտը,

 

 

 

 

2)     

Բնության հատուկ պահպանվող տարածքները կամ բնապահպանական հողերը,

 

 

 

 

3)     

Բնակավայրերի կանաչ գոտիները

 

 

 

 

4)     

Կենդանիների միգրացիոն ուղիները և բնադրավայրերը

 

 

 

 

6.   Կենդանական և բուսական աշխարհ

1)      

Բուսական աշխարհը, դրա տեսակային կազմը, բուսական աշխարհի օբյեկտների աճելավայրերը, բուսական աշխարհի օբյեկտների օգտագործումը, կենդանի վերափոխված օրգանիզմների գործածությունը, ինվազիվ՝ օտարածին, բուսական տեսակների, Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքում գրանցված կենդանիների կամ բույսերի առկայությունը.

 

 

 

 

2)     

Կենդանական աշխարհի  տեսակային կազմը, կենդանական աշխարհի օբյեկտների բնակության միջավայրերը, կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումը, կենդանի վերափոխված օրգանիզմների գործածությունը, ինվազիվ՝ օտարածին,կենդանական տեսակների, Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների կամ բույսերի առկայությունը.

 

 

 

 

7.    Անտառօգտագործում

1)      

 Անտառների  գործառնական նշանակությունը

 

 

 

 

2)     

Անտառների կայուն կառավարման պայմանները և պահանջները

 

 

 

 

3)     

Անտառների տեսակային կազմը, բոնիտետը

 

 

 

 

4)     

Անտառների վիճակը (կենսունակությունը, վնասատուներով վարակվածությունը, տարիքային կազմը)

 

 

 

 

8.   Կլիմայի փոփոխություն

1)      

կլիմայի հնարավոր փոփոխություններ առաջացնող գործոնները,

 

 

 

 

2)     

ներառյալ ջերմոցային գազերի արտանետումները, դրանց բնույթը, ծավալը,

 

 

 

 

3)     

կլիմայի փոփոխության մեղմմանն ու հարմարվողականությանն ուղղված միջոցառումները

 

 

 

 

9.   Հուշարձաններ և ենթակառուցվածքներ

1)      

 Պատմության և մշակույթի հուշարձանները, կառույցները, գերեզմանոցները, ենթակառուցվածքները, տրանսպորտային միջոցներով ճանապարհների ծանրաբեռնվածությունը

 

 

 

 

10. Առողջապահական և սոցիալական գործոններ

1)      

Ազդեցությունների հետ կապված առողջապահական գործոնները.

 

 

 

 

2)     

Ֆիզիկական ազդեցությունները` աղմուկը, թրթռումները (վիբրացիան), իոնացնող և ոչ իոնացնող ճառագայթումները.

 

 

 

 

3)     

Սոցիալական գործոնները, ժողովրդագրական կազմն ու բնակչությունը.

 

 

 

 

11.  Արտակարգ իրավիճակներ

1)      

Արտակարգ իրավիճակների, պատահարների, վտանգավոր տարերային երևույթների առաջացման հավանականությունը։

 

 

 

 

12.  Ատոմային էներգիա (լրացվում է միայն ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտների դեպքում)

 

 

1)      

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով սահմանված որոշմամբ հաստատված բնութագրերը

 

 

 

 

 

         Հավասատիացնում եմ, որ սույն փասատաթղթում պարունակվող տեղեկատվությունն արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված վարչական կամ քրեական պատասխանատվության:

 

Հայտ ներկայացնողի ստորագրությունը______________________                             Ամսաթիվը ________________________

                                                                                                                                    (Օրը, ամիսը, տարեթիվը

  • Обсуждалось

    09.10.2023 - 25.10.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Охрана природы

  • Министерство

    Министерство окружающей среды

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2403

Принт