Добавить в избранное
«Գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման բազային ծրագրերում ներգրավված գիտական աշխատողներին գիտական աստիճանի համար ամենամսյա հավելավճարի չափն ու տրամադրման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - За
-
10 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Հասմիկ Սարգսյան 10.10.2023 14:39:20 | Այդ գումարը տրվում է գիտական կոչման և համապատասխան ձեռք բերումների համար, այլ ոչ թե դրույքաչափի համար: | ||
2 | Գևորգ Հարությունյան 11.10.2023 16:01:26 | На мой взгляд размер надбавок не является достаточным для стимулирования людей к занятию научной деятельностью. Более того, исходя из изучения зарубежной практики, предлагается установить размер надбавки в процентном соотношении к окладу научного работника. А это в свою очередь предполагает увеличение его размера в случае работы на полной ставке. | ||
3 | vano Yeghiazaryan 12.10.2023 17:33:02 | Ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատող գիտաշխատողը ևս համարվում է աշխատող, իսկ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված է աշխատողների իրավունքների և հնարավորությունների հավասարության սկզբունքը, որն այս դեպքում ՀՀ կլառավարության որոշման նախագծում խախտվում է: Գիտաշխատողի լրիվ կամ ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատելը կապ չունի նրա գիտական արտադրանք տալու կարողությունների հետ. կան ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատող գիտաշխատողներ, որոնք տալիս են ավելի բարձր գիտական արտադրանք, քանի լրիվ աշխատաժամանակով աշխատողները: Ավելին` երկու դեպքում էլ գործ ունենք իրավաբանորեն նույն եզրույթի` աշխատողի հետ, որին մի դեպքում հավելավճար են տալիս, մյուս դեպքում` ոչ, որն արադարցի չէ, և դրանով խախտվում է աշխատողի իրավունքների ու հնավորությունների հավասարության սկզբունքը: Ուստի առաջարկում եմ որոշման նախագծից հանել «առնվազն աշխատաժամանակի նորմալ տևողությամբ աշխատող» արտահայտությունը, քանի որ դրանով խախտվում է Աշխատանքային օրեսգրքի 3-րդ հոդվածով սահմանված հիմնական սկզբունքներից մեկը: | ||
4 | vano Yeghiazaryan 12.10.2023 18:15:24 | Հավելավճարը տրվում է դոկտորի կամ թեկնածուի գիտական աստիճանի համար, իսկ եթե դոկտորը ոչ լրիվ աշխատաժամանակով է աշխատում, դա չի նշանակում, որ նա դոկտորի գիտական աստիճան չունի: ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածով սահմանված է. Հավելավճարը սույն օրենսգրքով, օրենքով, այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով, գործատուի իրավական ակտով սահմանված դեպքերում և չափերով հիմնական աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող լրացուցիչ վարձատրությունն է, որը վճարվում է որակավորման (դասային, դիվանագիտական, գիտական աստիճան, կոչում և այլն), աշխատանքային ստաժի համար: Հետևաբար դոկտորի գիտական աստիճանի համար տրվող 50.000 դրամ հավելավճարը պետք է վճարել բոլոր գիտաշխատող դոկտորներին` անկախ աշխատաժամանակի տևողությունից: | ||
5 | Ֆլորա Սարուխանյան 17.10.2023 12:08:23 | Որպես համակարգի աշխատող, վստահեցնում եմ, որ ակնկալիքը, որի համար նման փոփոխություն է կատարվում, չի արդարանալու։ Գիտական աստիճան ունեցող գիտաշխատողը, ով ստիպված է համատեղությամբ աշխատել, ընտրել է այդ տարբերակը ոչ լավ պայմաններից եւ, հաստատ, ոչ 25000 կամ 50000 դրամի տարբերության համար։ Այս նախագծի հաստատման պարագայում, վստահ եմ, որ մեծ մասը ոչ թե կընտրի գիտական ոլորտը որպես հիմնական աշխատավայր, այլ կհրաժարվի դրանից։ Այնպես որ, եթե ակնկալիքը, իրոք գիտական ոլորտում կադրերի ամրապնդումն է, ապա սխալ մոտեցում է ընտրված։ Բացի այդ, հավելավճարը տրվում է գիտական աստիճանի (որակավորման) դիմաց, ոչ թե աշխատանքային դրույքաչափի, որը որակի ապահովման երաշխիք չէ։ Համաձայն եմ Պրն Եղիազարյանի կարծիքի հետ, որ սույնով խախտվում են աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածը եւ 3-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը։ |