Добавить в избранное

Ոստիկանության կողմից քաղաքացիներին ծառայությունների մատուցման ոլորտում հայտնաբերված կոռուպցիոն ռիսկերի և դրանց չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված գործողությունների նախնական ծրագիր

Ոստիկանության կողմից քաղաքացիներին ծառայությունների մատուցման ոլորտում հայտնաբերված կոռուպցիոն ռիսկերի և դրանց չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված գործողությունների նախնական ծրագիր

 

 

Կոռուպցիոն ռիսկ

 

Խնդրի բովանդակություն

 

Ռիսկի չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված գործողություն

 

Գործողության իրականացման ժամանակահատված

 

Գործողությունն իրականացնող մարմին

 

Ֆինանսավորման աղբյուր

1. Հստակ չէ  ոստիկանություն ընդունվող անձանց ըստ ստորաբաժանումների բաշխման գործընթացը:

 

ՀՀ Ոստիկանության համակարգ աշխատակիցների ընդունելությունը իրականացվում է «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքով, սակայն  օրենսդրությամբ հստակեցված չէ ըստ առանձին ստորաբաժանումների՝ ճանապարհային ոստիկանության (այսուհետ՝ ՃՈ), անձնագրային, համայքային ոստիկանություն և այլն, ընդունվող աշխատակիցների բաշխման գործընթացը, ինչն էլ հայեցողական մոտեցման հնարավորություն է ընձեռում:

Ներկայացնել իրավական ակտերի նախագծեր, որոնցով կսահմանվեն կոնկրետ պաշտոններում նշանակվելու համար  անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը,  պաշտոնում նշանակվելու համար թեկնածուների գիտելիքների ստուգման ընթացակարգը:

2018 թ.-ի օգոստոս

ՀՀ  ոստիկանություն

 

Ֆինանսավորում չի պահանջում

2. Հստակ չէ ՀՀ Ոստիկանության համակարգում աշխատանքի անցնելու ժամանակ սահմանվող փորձաշրջանի հաջողությամբ ավարտելու կամ տապալելու գնահատումը:

ՀՀ Ոստիկանության համակարգ ընդունվելու ընթացակարգիպարտադիր մաս հանդիսացող փորձաշրջանի գնահատման չափանիշներ առկա չեն, ինչն էլ հայեցողական մոտեցման հնարավորություն է ընձեռում: 

Ներկայացնել իրավական ակտի նախագիծ, որով կսահմանվեն ՀՀ ոստիկանության համակարգում աշխատանքի անցնելու համար պարտադիր համարվող փորձաշրջանի գնահատման չափանիշները:

2018 թ.-ի ապրիլ

ՀՀ Ոստիկանություն

Ֆինանսավորում չի պահանջում

3.ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից   կոռուպցիոն վարքագծից զերծ մնալու համար անհրաժեշտ,  միջազգային չափանիշների պահանջները արտացոլող գիտելիքների ոչ բավարար մակարդակ:

Ոստիկանության աշխատակիցների թե պատրաստումը, թե վերապատրաստումը իրականացնող ՀՀ Ոստիկանության կրթահամալիրի վերապատրաստման ծրագրերում պատշաճ մակարդակով  ուշադրություն չի դարձվում կոռուպցիոն վարքագծից զերծ մնալու համար անհրաժեշտգիտելիքների և հմտությունների ձևավորմանը: ՀՀ Ոստիկանության կրթահամալիրի ծրագրերում ներառված «էթիկա» դասընթացը բովանդակային առումով չի պատասխանում այն հարցերին, որոնք անհրաժեշտ են աշխատակիցների՝ կոռուպցիոն վարքագծից զերծ մնալու համար անհրաժեշտ գիտելիքներն ու հմտությունները ապահովելու համար:  Վերապատրաստումների ժամանակ անհրաժեշտություն է առաջանում ներգրավել մարզերում ծառայություն անցնող անձանց, ինչն առավել արդյունավետ կլիներ  առցանց մեխանիզմով վերապատրաստումների ապահովման պարագայում:

1.Վերանայել ՀՀ ոստիկանության կրթահամալիրի վերապաստրաստման ծրագրերը՝դրանցում նախատեսելով կոռուպցիայի կանխարգելման գիտելիքների և հմտությունների ձևավորմանը միտված նորացված դասընթացներ:

2.Լրամշակել «Ոստիկանության ծառայողների էթիկա»դասընթացը՝ դրանում առանձնահատուկ ուշադրություն դարձնելով  շահերի բախման հիմախնդիրներին:

3.Մշակել «Ոստիկանության ծառայողների էթիկա»նաև առցանց վերապատրաստման դասընթաց:

4. Ապահովել ոստիկանության աշխատակիցների վերապատրաստումը՝ արդեն իսկ  լրամշակված ծրագրով

2018թ. փետրվար

 

 

2018թ.

մայիս

 

 

2018թ.

Հոկտեմբեր

 

2018թ.

դեկտեմբեր

ՀՀ  ոստիկանություն

 

 

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

 

4.ՀՀ ոստիկանության համակարգի աշխատակիցների սոցիալ-տնտեսական վիճակի ոչ բավարար մակարդակ:

Սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման սահմանափակ հնարավորությունների պատճառով գրանցվում է ՀՀ Ոստիկանության համակարգից հոսունություն, Համակարգում ծառայության գրավչության նվազում, ինչն էլ հանգեցնում է նրան, որ թափուր աշխատատեղերը համալրվում են պատրաստվածության ավելի ցածր մակարդակ ունեցող, վերապատրաստում անցնող կադրերով: Միաժամանակ, նման պարագայում բարձր է ոստիկանության աշխատակցի կողմից ոչ օրինական ճանապարհով սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու հավանականությունը:

 

1. Ներկայացնելիրավական ակտի նախագիծ, որով իրավունք կվերապահի Ոստիկանության աշխատակցի աշխատավարձից և դրանց հավասարեցված վճարումներից հաշվարկված եկամտային հարկի լրիվ գումարը, անմիջապեսկառուցապատողիցգույքձեռքբերելուդեպքերիցբացի, ուղղելնաև բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման հիփոթեքային վարկի սպասարկմանը:

2.Ներդնել առանձին պաշտոններ զբաղեցնող ոստիկանների, մասնավորապես օպերլիազորների, հետաքննիչների, համայնքային և անչափահասների գործերով տեսուչների ծառայությանն առնչվող ծախսերի՝  անձնական օգտագործման ավտոտրանսպորտային միջոցների, բջջային հեռախոսակապի ծախսերի մասնակի փոխհատուցման համակարգ:

2018թ. դեկտեմբեր

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018թ դեկտեմբեր

 

ՀՀ  ոստիկանություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

 

5. Ոստիկանության աշխատակիցների կարգապահական պատասխանատվու-թյան ենթարկելու գործընթացի իրավական որոշակիության և կանխատեսելիության ոչ բավարար մակարդակ:

Թեև ՀՀ օրենսդրությամբ, այդ թվում՝ Հանրային ծառայության մասին» 2011 թ.-ի մայիսի 26-ի,  «Ոստիկանությունում ծառայության մասին» 2002 թ.-ի հուլիսի 3-իՀՀ օրենքներով, 2005 թ.-ի ապրիլի 11-ին ընդունված ՀՀ Ոստիկանության կարգապահական կանոնագրքով նախատեսված են Ոստիկանությանաշխատակիցների էթիկայի կանոնները, սակայն  դրանցում արտացոլված դրույթները հստակ չեն՝ ոստիկանության աշխատակցի՝ էթիկայի պահանջներին համահունչ վարքագծի ձևավորման առումով, բացակայում են շահերի բախումը պարզաբանող դրույթները: Մինչդեռ այդ դրույթները հիմք են հանդիսանում ոստիկանության աշխատակիցների կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար:

Ներկայացնել իրավական ակտի նախագիծ, որով կվերանայվեն ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները, կսահմանվի կարգապահական պատասխանատվությունդրանց խախտման համար:Հստակեցնել կարգապահական տույժերի տեսակների կիրառման հիմքերը:

Ապահովել կարգապահական պատասխանատվության ենթարկված անձանց  իրավախախտումների, նրանց նկատմամբ կիրառված կարգապահական պատասխանատվության վերաբերյալ իրավական ակտերի՝ հրամանների հրապարակայնությունը՝ ապահովելով գաղտնիության պահանջների ապահովումը: 

2018թսեպտեմբեր

ՀՀ  ոստիկանություն

 

Ֆինանսավորում չի պահանջում

6. Վարորդական վկայականների տրամադրման քննական գործընթացի՝ պրակտիկ վարման ստուգման ընթացքում թափանցիկության և կանխատեսելիության ոչ բավարար մակարդակ:

Վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացը կանոնակարգված է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» 2005 թ.-ի հուլիսի 8-ին ընդունված ՀՀ օրենքով  և ՀՀ Կառավարության «Վարորդական վկայական ստանալու համար քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացնելու ենթակա փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև ազգային ու միջազգային վարորդական վկայականների ձևերն ու նկարագրերը սահմանելու մասին» 2008 թ.-ի սեպտեմբերի 18-ի ¨ 1158-Ն որոշմամբ: Սահմանված կանոնակարգման համաձայն՝ քննությունն անցկացվում է երկու փուլով՝ տեսական/հոգեբանական թեսթ և պրակտիկ/գործնական: Գործնական վարման ընթացքում մեծ է հայեցողական մոտեցման հնարավորությունը, քանի որ այդ գործընթացը չի տեսանկարահանվում, մեքենայի ներսում խոսակցությունը, առաջադրանքները, դրանց կատարման աստիճանը հրապարակային չեն, ինչն էլ հայեցողական մոտեցման հնարավորություն է ընձեռում:  Մարզերի մեծ մասում վիճակն առավել անմխիթար է՝ քննական ավտոդրոմների և անհրաժեշտ բոլոր տրանսպորտային միջոցների բացակայության պարագայում:

1.Ապահովել պրակտիկ քննությունների  անցկացումը տեսախցիկներով հագեցված տրանսպորտային միջոցներով՝ տեսախցիկներով վերահսկվող  ավտոդրոմներում, online հեռարձակման հնարավորությամբ կամ ձեռք բերել տրանսպորտային միջոց մարզասարքեր`կահավորված թվային համակարգերով:

2. Ապահովել գործնական քննության արդյունքների հրապարակումը:

 

 

2018թ.

մարտ

 

ՀՀ  ոստիկանություն

 

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

 

7. Վարորդական վկայականների տրամադրման քննական գործընթացի՝ տեսական  ստուգման ընթացքում թափանցիկության և կանխատեսելիության ոչ բավարար մակարդակ:

Վարորդական վկայականների տրամադրման  քննական գործընթացի՝ տեսական քննության ժամանակ, հաճախ պայմանավորված կազմված թեսթերում հանդիպող հարցերի պարզաբանման անհրաժեշտությամբ, քննություն ընդունողները մոտենում են թեսթավորում հանձնողներին, ինչը կոռուպցիոն ռիսկ է պարունակում:

1.Սահմանել հսկողություն՝ բացառելու համար քննություն ընդունողների կողմիցպարզաբանումների նպատակով քննություն հանձնողներին մոտենալու հնարավորությունը:

2.Ապահովել տեսական քննական գործընթացի արդյունքների հրապարակումը:

 

2018թ

մարտ

 

ՀՀ  ոստիկանություն

 

Ֆինանսավորում չի պահանջում

8. Անձնագրային ծառայության սպասասրահներում հերթերի կանոնակարգման բացակայություն

Հերթերի կանոնակարգման բացակայության պարագայում ավելի շուտ սպասարկվելու հնարավորությունը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում:

ՀՀ անձնագրային և վիզաների վարչությունումև առավել ծանրաբեռնված տարածքային անձնագրային ծառայություններիսպասասրահներում տեղադրել հերթերը կանոնակարգող տերմինալներ:

2018 թ դեկտեմբեր

ՀՀ ոստիկանություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

 

9. ՀՀ-ում երթևեկության նշանների, գծանշումների, լուսացույցերի  տեսանելիության ապահովման  գործընթացում ֆինանսավորման աղբյուրների, պարբերականության, պատասխանատուների,Տեղական ինքնակառավարման մարմինների (այսուհետ՝ ՏԻՄ) և ՃՈ հարաբերակցության հստակ կանոնակարգման բացակայություն:

Օրենսդրական մակարդակում հարցը կանոնակարգված է, սակայն գործնականում խնդիրներ են առաջանում լուսացույցների տեղադրման, տեսանելիության, գծանշումների, երթևեկության նշանների առկայության հետ կապված ինչպես Երևան քաղաքում, այնպես էլ ՀՀ մարզերում: Գծանշման համար պատասխանատվությունը հաճախ կրում է տեղական ինքնակառավարման մարմինը, որն էլ իր պարտականությունների կատարման գործընթացում թերացումները բացատրում է նյութական միջոցների ոչ բավարար քանակով:Տեղական ինքնակառավարման մարմնի և ՃՈ հարաբերակցությունը այս բնագավառում ունի հստակեցման և համակարգման անհրաժեշտություն` երթևեկության անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև նշված թերացումների հետևանքով վարորդների կողմից արձանագրված խախտումները, դրանց համար պատասխանատվությունը բացառելու նպատակով:

Մշակել ծրագիր` ՀՀ-ում երթևեկության նշանների, գծանշումների, լուսացույցերի տեղադրման, տեսանելիության ապահովման նպատակովօրենսդրությամբ  սահմանված պետական ֆինանսավորման  և դրանց նկատմամբ վերահսկողության մեխանիզմների վերաբերյալ

 

2018թսեպտեմբեր

ՀՀ  ոստիկանություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

Երևանի քաղաքապետարան

 

Ֆինանսավորում չի պահանջում

10. ՀՀ  անձնագրային և վիզաների վարչության գործառույթների վերաբերյալ բնակչության իրազեկման հստակ գործող, համակարգված  տեղեկատվական համակարգի բացակայություն:

ՀՀ Ոստիկանության վեբկայքը ընդգրկուն տեղեկատվություն է պարունակում իր կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ, սակայն դրանում բացակայում է ՀՀ անձնագրային և վիզաների վարչության գործառույթների վերաբերյալ ենթաբաժինը, ինչը թույլ չի տալիս քաղաքացիներին անմիջականորեն գտնել այդ ոլորտին վերաբերող իրենց հուզող հարցերի պատասխանները:Մինչդեռ իրազեկման ցածր մակարդակն է իր մեջ կոռուպցիոն ռիսկ պարունակում:

Ապահովել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության վեբկայքի վերագործարկումն ու շահագործումը

2018թ. մարտ

ՀՀ  ոստիկանություն

 

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

 

11. Մասնավոր պահնորդական գործունեության լիցենզավորման, որակավորման ստուգման ընթացակարգի ոչ հստակ կանոնակարգում:

Մասնավոր պահնորդական գործունեության լիցենզավորման գործընթացը կանոնակարգվում է ՀՀ կառավարության 2012 թ.-ի օգոստոսի 30-ի <Մասնավոր պահնորդական գործունեության լիցենզավորման կարգը, լիցենզիա ստանալու մասին հայտի և լիցենզիայի ձևերը հաստատելու մասին> N 1152-Ն   որոշմամբ, սակայն դրանում առկա են անհստակություններ, հստակ չէ լիցենզավորող մարմնի իրավասությունների շրջանակը, վերանայման կարիք ունի քննարկման արդյունքների բողոքարկման ժամկետը:  Նույն խնդիրն է ծագում նաև թիկնապահի և պահնորդի որակավորման ստուգման ընթացակարգի հետ կապված:

1.Լրամշակել մասնավոր պահնորդական գործունեությունը կանոնակարգող օրենսդրությունը:

 

2. Վերանայել քննությունների իրականացման ընթացակարգը՝ բանավոր քննությունից անցում կատարելով  թեսթային ստուգման

2018թ. հունիս

ՀՀ  ոստիկանություն

 

Ֆինանսավորում չի պահանջում

12.Ճանապարհապարեկային գործառույթների իրականացման ժամանակ անշարժ և շրջիկ ծառայության իրավական հիմքի ոչ հստակ կանոնակարգում և մեկնաբանում, անհարկի կանգնած /անշարժ ծառայության իրականացում

ՀՀ Կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Ճանապարհապարեկային ծառայության իրականացման կարգը սահմանելու մասին» N 1769-Ն որոշման համաձայն կանոնակարգվում են ՀՀ Ճո ճանապարհապարեկային ծառայության իրականացման ձևերը, սակայն վիճահարույց է ժամանակավոր անշարժ ծառայության բովանդակության մեկնաբանությունը, մասնավորապես  վարորդների կողմից կատարված իրավախախտումների փաստերը հայտնաբերելը և իրավազանց անձին պատասխանատվության ենթարկելը ոստիկանության ծառայողների կողմից ճանապարհների առանձինհատվածներում  անհարկի կանգնեցված վիճակում գտնվող ոստիկանության տրանսպորտային միջոցից: 

1.Լրամշակել ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Ճանապարհապարեկային ծառայության իրականացման կարգը սահմանելու մասին» N 1769-Ն որոշումը, հստակեցնելով անշարժ ծառայության իրավական հիմքը:

2. ՃՈ-ում ներդնել GPRS համակարգը, որը թույլ կտա վերահսկել ՃՈ տրանսպորտային միջոցների շարժը, կանգնելու տևողությունը:

 

2018 թ. մարտ

 

 

 

 

 

 

 

2018 թ. դեկտեմբեր

 

 

ՀՀ  ոստիկանություն

 

Ֆինանսավորում չի պահանջում

 

 

 

 

 

 

 

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

 

13  Մարզերի մեծ մասում տրանսպորտային միջոցների հաշվառման դյուրացված՝ Երևան քաղաքում ապահովված պայմանների բացակայություն

Երևան քաղաքում հաջողությամբ ներդրվել և իրականացվում է տրանսպորտային միջոցների հաշվառման, հաշվառումից հանելու գործընթացը՝ համակարգված, նույն սպասասրահի շրջանակներում, մինչդեռ մարզերում նույնական կանոնակարգում ապահովված չէ, հատկապես գույքահարկի պարտավորության կատարման վերաբերյալ տեղեկանքի՝ այդ օրվա դրությամբ  անմիջական ապահովման անհնարինության պատճառով,  ինչն էլ հանգցնում է բնակիչների համար լրացուցիչ ծախսերով Երևան հասնելու անհրաժեշտութան, հանգեցնում հերթերի:

1.Մարզերում ապահովել գույքահարկի տրամադրման հասանելիությունը ՃՈ կառույցների համար:

2. Տավուշի մարզում ապահովել  տրանսպորտային միջոցների հաշվառման, հաշվառումից հանելու՝ Երևանի  Հաշվառման-քննական բաժնին( այսուհետ՝ ՀՔԲ) նույնական պայմաններ: 

ՀՀ մարզերից ևս մեկում  Երևանի  ՀՔԲ-ին նույնական պայմաններ ապահովող ՀՔԲ ստեղծելու համար կատարել ծախսերի նախահաշվարկ և նախագծային փաստաթղթերի մշակում:

 

2018թ.

օգոստոս

 

 

2018թ.

դեկտեմբեր

 

 

 

2018 թ. դեկտեմբեր

ՀՀ  ոստիկանություն

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

ՀՀ  ոստիկանություն

 

 

 

ՀՀ  ոստիկանություն

 

 

 

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

 

14. Վարորդի պահանջով ՃՈ աշխատակիցների կողմից դյուրակիր տեսախցիկների անջատման հնարավորություն

Թեև ՃՈ անձնակազմի հանդերձավորումը ապահովված է տեսախցիկներով, սակայն, հիմնականում այդ մասին վարորդին տեղեկացնելուց հետո վարորդին հարցնում են, թե արդյոք նա ցանկանում է որ այն միացված մնա: Որպես կանոն, այդ առաջարկից հետո վարորդը պահանջումէ դրանք անջատել, ինչն էլ անիմաստ է դարձնում ներդրված այս համակարգի գոյությունը:

Տեսախցիկը վարորդի պահանջով անջատելու հնարավորությունը բացառելու վերաբերյալ օրենքի նախագծի ներկայացում ՀՀ կառավարություն:

2018 թ.-ի մարտ

ՀՀ  ոստիկանություն

 

 

Ֆինանսավորում չի պահանջում

15 ՃՈ, անձնագրային և վիզաների վարչության աշխատակիցների կողմից՝ իրենց գործառույթների իրականացման նպատակով այլ կառույցներից  (Քաղաքացիական կացության ակտերի գրանցման՝ ՔԿԱԳ, կադաստր, նոտարական մարմիններ)անհրաժեշտ տեղեկանքներ ստանալու համար քաղաքացիների ուղղորդում դեպի այդ կառույցներ

ՀՀ Ոստիկանության ՃՈ,  անձնագրային և վիզաների վարչության համար ապահովված չէ էլեկտրոնային արագ հարցման հնարավորությունը՝ ՔԿԱԳ, կադաստրի, նոտարական մարմիններ, ինչն էլ հանգեցնում է ծառայությունների մատուցման ժամանակ քաշքշուկի

Ներկայացնել իրավական ակտի նախագիծ՝ ուղղված  ՃՈ, անձնագրային և վիզաների վարչության համար  ՔԿԱԳ, կադաստր, նոտարական մարմիններ արագ էլեկտրոնային հարցման հնարավորությունն ապահովելու կանոնակարգմանը

2018 թ.-ի դեկտեմբեր

ՀՀ  ոստիկանություն

 

ՀՀ արդարադատության նախարարություն,

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

 

 

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

 

16 Հստակ չէ ոչ սթափ վիճակում, ինչպես նաև տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված տրանսպորտային միջոց վարող անձին պատասխանատվության ենթարկելիս հետևող պատասխանատվությունը

Քննարկվող խնդրի վերաբերյալ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի դրույթները` հոդված 126 և քրեական օրենսգրքինը՝ հոդված 243.1 նույնաբովանդակ են, ուստի նման իրավախախտում հայտնաբերելիս ոստիկանության աշխատակցի կողմից հայեցողական մոտեցման, չարաշահման հնարավորություն է առկա

Ներկայացնել իրավական ակտի նախագիծ՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ և քրեական օրենսգրքերում՝  ոչ սթափ վիճակում, ինչպես նաև տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված տրանսպորտային միջոց վարող անձին պատասխանատվությունը հստակեցնելու նպատակով:

2018 թ.-ի մարտ

ՀՀ  ոստիկանություն

 

 

Ֆինանսավորում չի պահանջում

17 Անձնագրային և վիզաների վարչությունում (այսւոհետ՝ ԱՎՎ) վճարային տերմինալների գործարկման՝ պետտուրքի վճարման պարագայում՝ նշված սարքերի կողմից մանրի վերադարձման անհնարինության պարագայում, կանխիկ գումարի հետ աշխատակիցների առնչման հնարավորություն

ԱՎՎ –ում տեղադրված TELLCELL տերմինալները հնարավորություն չունեն վերադարձնել մուտք արված գումարի մանրը, այլ անհրաժեշտություն է առաջանում դրանք փոխանցել  հեռախոսահամարների, ինչն արդարացված չէ կամ բնակիչները խնդրում են աշխատակիցներին մանրել գումարը, ինչը առաջանցում է  կանխիկ գումարի հետ ոստիկանության աշխատակիցների անհարկի առնչություն

1.Երևան քաղաքի առավել ծանրաբեռնվածություն կրող ՝ ԱՎՎ-ում, Կենտրոնական, Արաբկիր, Նոր Նորքի   բաժանմունքներում   տեղադրել թղթադրամները թղթադրամների և մետաղադրամների մանրող սարքեր:  

2. Նախատեսել պետտուրքի  առցանց վճարման լրացուցիչ տարբերակներ:

 

2018 թ.-ի հոկտեմբեր

ՀՀ  ոստիկանություն

 

 

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

 

18 ՃՈ աշխատակիցների կողմից իրավախախտման համար կանգեցված վարորդների հետ շփման ընթացակարգի թերացումներ

Գործող օրենսդրությունը չի հստակեցրել  ՃՈ աշխատակիցների կողմից իրավախախտման համար կանգեցված վարորդների հետ շփման ընթացակարգը, ինչն էլ չարաշահումների ռիսկ է պարունակում

1.Ներկայացնել իրավական ակտի նախագիծ, որով կսահմանվի վարչական պատասխանատվություն`  իրավախախտման համար վարորդի կողմից տրանսպորտային միջոցից իջնելու համար, բացառությամբ ՃՈ աշխատակցի կողմից ներկայացված պահանջների:

2.ՃՈ բոլոր տրանսպորտային միջոցները վերազինել արձանագրությունների կազմման սարքերով և տեսախցիկներով:

3. Մանրամասն և հստակ սահմանել  ՃՈ աշխատակիցների կողմից իրավախախտման համար կանգնեցված վարորդների հետ շփման ընթացակարգը՝ այդ թվում սահմանելով պարտականություն՝ յուրաքանչյուր նման դեպքում, մինչ իրավախախտում կատարած անձին մոտենալը, ապահովել պարտադիր տեսանկարահանում և տեղեկությունների ողջամիտ ժամկետներով պահպանում:

2018 թ.-ի մարտ

 

 

 

 

 

 

 

 

2018թ. հունիս

 

 

 

2018թ. հունիս

ՀՀ  ոստիկանություն

 

 

Ֆինանսավորում չի պահանջում

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

 

19  Ոստիկանության կողմից առողջապահության հաստատությունների կողմից հաղորդված ահազանգերին արձագանքելու պարտականության ոչ հստակություն

ՀՀ ներքին գործերի նախարարի և առողջապահության նախարարի 1996 թվականիօգոստոսի 5-ի համատեղ ցուցումի համաձայն՝ բժշկական կազմակերպությունները ոստիկանությունը տեղեկություններ պետք է հաղորդեն միայն «քրեական բնույթի» վնասվածքների վերաբերյալ, սակայն գործնականում մարմնական վնասվածքների բոլոր դեպքերն անխտիր փոխանցվում են ոստիկանությանը, ինչն էլ ոստիկանության աշխատակիցների համար հայեցողական մոտեցման, քշքշուկի հնարավորություն է ստեղծում

Ներկայացնել իրավական ակտի նախագիծ, որով կսահմանվի, թեերբբժշկականկազմակերպություններըպարտավորկլինենհիվանդանոցայինահազանգերիմասինտեղեկացնելոստիկանությանը:

2018 թ.-ի փետրվար

ՀՀ  ոստիկանություն

 

ՀՀ Առողջապահության նախարարություն

 

 

Ֆինանսավորում չի պահանջում

20 Պարտապանների հետախուզման գործառույթների իրականացման գործընթացում ոստիկանության մասնակցության ոչ հստակ կանոնակարգում

ՀՀ օրենսդրությամբ սահմանված է ոստիկանության պարտականությունը՝օժանդակելհարկադիրկատարմանծառայություններինդատականվճիռներիևդատավճիռներիկատարումնապահովելիս:  Եթե քրեական գործերով հետախուզվողների պարագայում ոստիկանությունը իրավասու է կիրառել սահմանափակումներ, ապա պարտապանների պարագայում    Ոստիկանության լիազորություններն օրենսդրորեն սահմանափակվում են պարտապանանձիբնակությանվայրիպարզմամբ, վերջինիսհետախուզմանմասինիրազեկելով, քաղաքացուպարզվածհասցենՀՀարդարադատությաննախարարությանԴատականակտերիհարկադիրկատարման (այսուհետ՝ԴԱՀԿ) ծառայությանըտրամադրելով: Այնուհանդերձ,  այդ մասին պարտապաններին իրազեկելու ոչ  բավարար մեխանիզմները ոստիկանության աշխատակիցների կողմից հնարավոր չարաշահումների հավանականություն են պարունակում: 

1.ՈստիկանությանըիրավունքվերապահելհետախուզվողպարտապաններիտվյալներըՀՀսահմանայինէլեկտրոնայինկառավարմանտեղեկատվական (այսուհետ՝ՍԷԿՏ) համակարգմուտքագրելուևնրանցելքըսահմանափակելուհամար:

 

2.Քաղաքացուհամարապահովելհնարավորություն՝ԴԱՀԿծառայության sms ծանուցումներիգրանցմանշտեմարանումգրանցվելուցհետոծանուցվելուոչմիայնիրվերաբերյալհարուցվողկատարողականվարույթներովկիրառվածարգելանքների, այլևիրնկատմամբհետախուզումհայտարարվածլինելումասին:

3.Ստեղծել էլեկտրոնային հարթակ պարտապան հետախուզվողների վերաբերյալ, որում, մուտքագրելով հանրային ծառայության համարանիշը, քաղաքացին կկարողանա ստուգել ՍԷԿՏ համակարգում իր նկատմամբ սահմանափակում կիրառված լինելու հանգամանքը:

4.Սահմանայինանցմանկետերումստեղծել դրամայինպարտավորություններիկատարումնապահովողտեխնիկականհամակարգեր, որոնքթույլկտանպարտավորությանկատարումիցանմիջապեսհետովերացնելերկրիցդուրսգալուարգելքը:

2018 թ.հուլիս

 

 

 

 

 

 

 

 

2018 թ. հոկտեմբեր

 

 

 

 

 

 

 

 

 

2018 թ. հոկտեմբեր

 

 

 

 

 

 

 

2018 թ. հոկտեմբեր

ՀՀ  ոստիկանություն

 

ՀՀ արդարադատության նախարարություն

 

 

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

 

 

  • Обсуждалось

    25.12.2017 - 10.01.2018

  • Тип

    Программа

  • Область

    Юстиция, Здравоохранение, Безопасность, Образование и наука, Государственные доходы

  • Министерство

    Полиция

Общественное обсуждение

27.12.2017 18:53

press@police.am

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 10154

Принт

Предложения

Անկախ Վերլուծական Կենտրոն

29.12.2017

Ծրագիրը համալրել նոր 21-րդ կետով հետևյալ բովանդակությամբ. Հաշվի առնելով, որ ՃՈ-ը հանդիսանում է ոչ թե պատժող, վարչական տույժի միջոցներ կիրառող, բյուջեն համալրող մարմին, այլ ճանապարհային երթևեկության մասնակիցների կողմից ճանապարհային երթևեկության կանոնները պահպանելու ուղղությամբ կանխարգելող, խախտումները ծնող պատճառները բացահայտող, վերլուծող և այդ պատճառները վերացնելու ուղղությամբ միջոցառումներ մշակող և իրականացնող մարմին, առաջարկվում է. 1. Ոստիկանության կամ այլ կայքում պարբերաբար տեղադրել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները և պատահարները երթևեկության մասնակիցների կողմից, այդ թվում նաև հետիոտների` նշելով տեղը, հոդվածը, նույն տեղում խախտումների հաճախականությունն ու քանակը, վերլուծության արդյունքում` խախտումները պատահարներ առաջացնող կամ նպաստող կամ չկանխարգելող պատճառները, խախտումների և պատահարների քանակը նվազեցնելու ուղղությամբ ծրագրված միջոցառումների բովանդակությունը, արդյունքները: 2. Նույն վայրում խախտումների կամ պատահարների հաճախականության և քանակի չնվազող դինամիկայի դեպքում իրականացնել ադմինիստրատիվ պատասխանատվության միջոցներ պատասխանատու պաշտոբատար անձանց նկատմամբ:

Անկախ Վերլուծական Կենտրոն

29.12.2017

Առաջարկվում է Ծրագրի 9-րդ կետը համալրել հետևյալ բովանդակությամբ. Որոշ դեպքերում երթևեկության նշանների կամ գծանշումների անհարկի կամ ոչ ճիշտ տեղադրումը, որոշ նշանների կամ ցուցանակների կամ լուսարձակների բացակայությունը կամ ոչ տեսանելի տեղադրումը կարող են առաջացնել ոչ միայն անհարմարություն և ծուղակ երթևեկության մասնակիցների համար, այլ որոշ դեպերում կարող են ստեղծել վթարային վիճակ: Նման դեպքերի օպերատիվ բացահայտման և անհրաժեշտ միջոցառումների իրականացման նպատակով առաջարկվում է ստեղծել ինտերնետային հարթակ, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի կարող է տեղադրել իր առաջարկությունը կամ դիտողությունը վերը նշված հարցերի վերաբերյալ:

Узнать больше