Добавить в избранное
В стадии разработки
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի N 112-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
————————— 2023 թվականի N —— Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի N 112-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում գտնվող և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակելի անշարժ գույքի հասցեում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված,Հայաստանի Հանրապետության բնակության այլ վայրի հասցեում հաշվառված քաղաքացիների օգնության միջոցառումը և այդ օգնությունը տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 112-Լ որոշման (այսուհետ՝ Որոշում) N 1 և N 2 հավելվածներում «հուլիս» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «դեկտեմբեր» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությանը տրամադրել Որոշմամբ հաստատված միջոցառման շրջանակներում՝
- 2022 թվականի դեկտեմբերից մինչև 2023 թվականի հուլիս ամիսների համար աջակցություն ստացած այն անձանց տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, եթե անձը, իսկ եթե շահառուն անչափահաս է՝ ծնողը կամ խնամակալը, հրաժարվել է հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց)), որոնց տվյալները տրամադրելուց հետո լրացուցիչ ուսումնասիրությամբ պարզվել է, որ չեն հանդիսանում սույն կետում նշված միջոցառման շահառուներ, կամ պետական բյուջեի կամ տեղական և միջազգային կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց միջոցների հաշվին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակելի անշարժ գույքի դիմաց այլ բնակելի անշարժ գույք կամ դրամական միջոց հատկացնելու միջոցով նրանց (ընտանիքին) հատկացվել է փոխհատուցում․
- մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը շահառուների ցանկում նշված անձի ընտանիքում ծնված երեխայի տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, եթե ծնողը կամ խնամակալը, հրաժարվել է հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց)), եթե այդ երեխայի տվյալները Որոշմամբ սահմանված կարգով կամ ժամկետներում չեն տրամադրվել։
- Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացում կատարելու վերաբերյալ որոշման նախագիծ՝ Որոշման շահառուներին օգնություն տրամադրելու նպատակով գումար հատկացնելու վերաբերյալ։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և գործողությունը տարածվում է 2023 թվականի օգոստոսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
- Սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգով ստացված տվյալների հիման վրա նոր ծնված երեխաներին օգնությունը (միանվագ դրամական օգնության և ամենամսյա դրամական վճարի ձևով) տրամադրվում է Որոշմամբ սահմանված կարգով։
-
Обсуждалось
06.10.2023 - 23.10.2023
-
Тип
Pешение
-
Область
Социальное обеспечение
-
Министерство
Министерство труда и социальных вопросов
Просмотры 1913
Принт