Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 1481-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 1481-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 22-ի «Հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգը, պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման սկզբունքները և մեթոդաբանությունը սահմանելու մասին» թիվ 1481-Ն որոշման մեջ  փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագրի շրջանակներում քարտեզագրման գործընթացով պայմանավորված:

 Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 22-ի «Հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգը, պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման սկզբունքները և մեթոդաբանությունը սահմանելու մասին» թիվ 1481-Ն որոշման մեջ  փոփոխության անհրաժեշտություն է առաջացել վերլուծությունների և ՀՀ ուսումնական հաստատությունների ֆինանսավորման հաշվարկներ իրականացնելու ընթացքում ի հայտ եկած խնդիրներից:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնագետները:

Ակնկալվող արդյունքը

Հնարավորինս ստույգ հաշվարկել ֆինանսավորումը հաշվի առնելով յուրաքանչյուր ուսումնական հաստատության առանձնահատկությունը:

Իրավական ակտի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն.

Նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի առաջացնի:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

ՀՀ կառավարության 18.08.2021 թվականի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թթ. Ծրագրի «4.Մարդկային կապիտալի զարգացում» բաժնի «4.3.Կրթություն» ենթաբաժնի հանրակրթությանը վերաբերող կետի առաջին ենթակետից, որով նախատեսվում է՝ «մինչև 2026 թվականը կառուցել, հիմնանորոգել, կամ վերանորոգել առնվազն 300 դպրոց՝ ապահովվելով դրանց ամբողձական հագեցումը անհրաժեշտ գույքով և սարքավորումներով,»:

Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն.

  1. 1. Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.

Չի առաջացնում:

  1. 2. Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը.

Համապատասխանում է:

Այլ տեղեկություններ.

Չկա

 

  • Обсуждалось

    06.10.2023 - 21.10.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2125

Принт

Предложения

Սեդրակ Հովհաննիսյան

16.10.2023

5-րդ կետը խնդրում ենք վերանայել մասնագիտացված և հատուկ ուսումնական հաստատությունների համար քանի որ յուրաքանչյուր ուսումնական հաստատություն ունի իր առանձնահատկությունները և դա չի կարող կարգավորվել մեկ ընդհանուր հրամանով և այդ բոլոր բաց թողնված հարցերը ուսումնական հաստատությունը կարգավորում է իր տարեվերջյան խնայողությունների հաշվին Խնդրում ենք հաշվի առնել,որ մասնագիտացված և հատուկ ուսումնական հաստատությունները ունեն բազում չնախատեսված ծախսեր։Տարեվերջյան տնտեսումները հնարավորություն են տալիա ավելի օպտիմալ և արագ լուծել հաստատություններում առկա խնդիրները։

Узнать больше