В стадии разработки
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 892-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 882-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
-
1 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի N 882-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի N 882-Ն որոշմամբ հաստատված կարգի 26-րդ կետը սահմանում է, որ ատեստավորման հաջորդ փուլին մասնակցում են նախորդ փուլում անցողիկ միավորներ ապահոված ծառայողները։ Հարկ է նշել, որ ինչպես ոստիկանության ծառայողների ատեստավորումն ու վերապատրաստումը, այնպես էլ փրկարարական ծառայողների ատեստավորումն ու վերապատրաստումն իրականացվելու են Ներքին գործերի նախարարության ուսումնական հաստատությունում, և հաշվի առնելով փրկարարական և ոստիկանության ծառայողների մեծ թիվը՝ այդ կարգավորումը հանգեցնում է նրան, որ ատեստավորման գործընթացի հետ կապված կառաջանա լրացուցիչ չհիմնավորված ծանրաբեռնվածություն այն տրամաբանությամբ, որ ատեստավորման որևէ փուլը չհաղթահարած ծառայողի համար կրկնվելու է ատեստավորման ամբողջ գործընթացը:
2․ Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ընդհանուր բաժնի թեստավորման, ֆիզիկական պատրաստականության ստուգման և մասնագիտական բաժնի թեստավորման փուլերից միայն մեկում անցողիկ միավորներ չապահոված ծառայողն իրավունք ունի մասնակցելու ատեստավորման հաջորդ փուլերին:
Ծառայողների համար ատեստավորման հավասար պայմաններ ապահովելու համար Նախագծում նախատեսված է անցումային դրույթ, որով նշված կարգավորմանը տրվել է հետադարձ ուժ:
3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:
4․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունումից հետո առաջացող ծախսերը ֆինանսավորվելու են ՀՀ պետական բյուջեի միջոցներով:
5․ Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի խուսափել ատեստավորման գործընթացի լրացուցիչ չհիմնավորված ծանրաբեռնվածությունից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի N 892-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի N 892-Ն որոշմամբ հաստատված կարգի 26-րդ կետը սահմանում է, որ ատեստավորման հաջորդ փուլին մասնակցում են նախորդ փուլում անցողիկ միավորներ ապահոված ծառայողները։ Հաշվի առնելով ատեստավորման ենթակա ծառայողների մեծ թիվը՝ այդ կարգավորումը հանգեցնում է նրան, որ ատեստավորման գործընթացի հետ կապված կառաջանա լրացուցիչ չհիմնավորված ծանրաբեռնվածություն այն տրամաբանությամբ, որ ատեստավորման որևէ փուլը չհաղթահարած ծառայողի համար կրկնվելու է ատեստավորման ամբողջ գործընթացը:
2․ Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ընդհանուր բաժնի թեստավորման, ֆիզիկական պատրաստականության ստուգման, կրակային պատրաստականության ստուգման և մասնագիտական բաժնի թեստավորման փուլերից միայն մեկում անցողիկ միավորներ չապահոված ծառայողն իրավունք ունի մասնակցելու ատեստավորման հաջորդ փուլերին:
Ծառայողների համար ատեստավորման հավասար պայմաններ ապահովելու համար Նախագծում նախատեսված է անցումային դրույթ, որով նշված կարգավորմանը տրվել է հետադարձ ուժ:
3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:
4․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունումից հետո առաջացող ծախսերը ֆինանսավորվելու են ՀՀ պետական բյուջեի միջոցներով:
5․ Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի խուսափել ատեստավորման գործընթացի լրացուցիչ չհիմնավորված ծանրաբեռնվածությունից:
ՀՀ ներքին գործերի նախարարություն
-
Обсуждалось
05.10.2023 - 20.10.2023
-
Тип
Pешение
-
Область
Защита общественного порядка, обеспечение общественной безопасности и общественная полиция
-
Министерство
Министерство внутренних дел
Просмотры 2021
Принт