Добавить в избранное

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԻՍԿԵՐԻ և ԴՐԱՆՑ ՉԵԶՈՔԱՑՄԱՆԸ և (ԿԱՄ) ՆՎԱԶԵՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

  • Обсуждалось

    25.12.2017 - 12.01.2018

  • Тип

    Программа

  • Область

    Здравоохранение

  • Министерство

    Министерство здравоохранения

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 10208

Принт

Предложения

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

11.01.2018

8. Ծրագրի որոշ կետեր ամբողջությամբ կրկնում են ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 19-ի N 646-Ա որոշմամբ հաստատված կառավարության ծրագրով նախատեսված նպատակները: Օրինակ, «Ներդնել պետության կողմից հատկացվող ֆինանսական միջոցների արդյունավետ ծախսման նպատակով բժշկական ծառայությունների գնման գործընթացում դեպքերի անհատական վարման (case management) ինստիտուտ, դրանում ներգրավելով անկախ կազմակերպությունների փորձագետների կամ ապահովագրական կազմակերպությունների կարողությունները»: Նման օրինակներ առկա են նաև բազմաթիվ այլ կետերում: Անշուշտ, տարբեր կետեր կարող է և պետք է բխեն կառավարության ծրագրից, բայց ոչ ամբողջությամբ կրկնեն այն, առավել ևս առանց նշելու դրանց կապը կոռուպցիոն ռիսկերի հետ:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

11.01.2018

7. Ծրագրով ներկայացվող խնդիրները և այդ խնդիրների լուծման համար առաջարկվող գործողությունները շատ դեպքերում չեն համապատասխանում միմյանց: Օրինակ, Ծրագրի 10-րդ կետում սահմանված է ռիսկ՝ կապված հերթագրման ոչ թափանցիկության հետ, իսկ առաջարկվող գործողությունների մեջ անհասկանալիորեն տեղ է գտել հետևյալ գործողությունը՝ «Առողջապահության նախարարության կողմից հնարավորինս շատ իրազեկման պաստառների ու այլ մեդիա միջոցներով հասարակությանը տեղեկացնել այս աուտոպսիայի ծառայության կարևորությունը, դերն ու նպատակները»:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

11.01.2018

6. Ծրագրի որոշ գործողություններ կամ ձևակերպումներ առհասարակ հասկանալի չեն, իսկ մի մասն էլ կրում է խիստ վերացական բնույթ՝ առանց հստակեցնելու, թե խոսքն ինչի մասին է ընդհանրապես, ինչն է առաջարկվում փոփոխել: Օրինակ․ 1) Ծրագրի 5-րդ կետի խնդիրների մեջ անդրադարձ է կատարվում «ֆինանսավորման սկզբունքների ոչ կատարելիությանը», իսկ խնդրի չեզոքացմանն ուղղված գործողությունների մեջ ուղղակի սահմանված է «Պետական պատվերի տեղադրման պայմանագրի վերանայում և փոփոխություն», որից պարզ չէ, թե պայմանագրի մեջ ինչը պետք է փոփոխվի: 2) Ծրագրի 8-րդ կետի գործողությունների մեջ սահմանվել է «Կանոնակարգել հիվանդանոցների ընդունարանում բուժօգնության դեպքում ֆինանսական հատուցումները» կամ «Բուժհաստատության գործադիր մարմինների համար սահմանել պարտականություն՝ բուժծառայություն ստացած, բայց համապատասխան վճարում չկատարած անձանց համար որոշակի ժամկետ անցնելուց հետո դիմել դատական մարմիններին համապատասխան հայցային պահանջ ձևակերպելով», որոնք որևէ հստակություն չեն պարունակում, ուստի և պարզ չէ, թե ինչպես պետք է պատասխանատու մարմինը ապահովի այդ միջոցառումների կատարումը: 3) Ծրագրի 9–րդ կետի գործողությունների մեջ սահմանված է «Վերանայել և վերախմբագրել ՀՀ առողջապահության նախարարի 17 սեպտեմբերի 2015թ N 49-Ն հրամանի այն կետերը, որոնք պարունակում են տնտեսվարողի ազատ կամքին և իրավունքին բռնանալու պահեր (մասնավորապես վերախմբագրել 2.6.10 ու 2.6.11 ենթակետը)», «Վերանայել և վերախմբագրել ՀՀ առողջապահության նախարարի 17 սեպտեմբերի 2015թ N 49-Ն հրամանի Հավելյալ թիվ 2-ը...» և այլն: 4) Ծրագրի 10-րդ կետի կոռուպցիոն ռիսկերի մեջ սահմանված է «կոռուպցիոն ռիսկեր՝ պայմանավորված բուժանձնակազմի կամ ադմինիստրացիայի կողմից ֆիզիկական աշխատանքների անօրինական ներգրավման հետ», որտեղ պարզ չէ, թե հեղինակը ինչ է նկատի ունեցել ֆիզիկական աշխատանքների անօրինական ներգրավում ասելով, արդյոք խոսքը մարդկանց շահագործման մասին է գնում և թե դա ինչպիսի կապ ունի սույն Ծրագրի հետ:

Узнать больше