В стадии разработки
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՊՏՂՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 214-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - За
-
0 - Против
Աբովյանի գազի ստորգետնյա պահեստավորման կայանը (ԳՍՊԿ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի կարևորագույն ռազմավարական կառույցներից է, որի բնականոն գործունեությունը էներգետիկ անվտանգության ապահովման և դրա մակարդակի բարձրացման երաշխիքներից մեկն է։ Աբովյանի ԳՍՊԿ-ն նախատեսված է Հայաստանի Հանրապետությունում գազի սպառման տարեկան (սեզոնային) անհավասարաչափությունը կարգավորելու, ինչպես նաև հանրապետություն ներմուծվող գազի սահմանափակումների դեպքում սպառողներին բնական գազով ապահովելու համար: Ուստի, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից ՀՀ գազամատակարարման և գազիֆիկացման գլխավոր սխեմայում նախատեսվել է ՀՀ Կոտայքի մարզի Պտղնի համայնքում «Աբովյանի գազի ստորգետնյա պահեստավորման կայանի նոր կոմպրեսորային կայանի կառուցում» ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր), որի իրականացման ապահովման նպատակով 2022 թվականի փետրվարի 23-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Պտղնի համայնքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» ՀՀ կառավարության №214-Ն որոշումը:
-
Обсуждалось
03.10.2023 - 19.10.2023
-
Тип
Pешение
-
Область
Энергетика и природные ресурсы
-
Министерство
Министерство территориального управления и инфраструктур
Просмотры 1853
Принт