ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1.Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը).
Սույն իրավական ակտի ընդունմամբ նախատեսվում է Մեղրի համայնքի 2023 թվականի բյուջեում պահուստային ֆոնդից հատկացումների հաշվին իրականացնել վերաձևակերպումներ չկանխատեսված ելքերի կամ նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման համար։
Մասնավորապես նախատեսվում է՝
1)Մեղրի համայնքի վարչական բյուջեի պահուստային ֆոնդից
Վարչական բյուջեի պահուստային ֆոնդից կատարել հատկացում 14 110 000 (տասնչորս միլիոն հարյուր տասը հազար) ՀՀ դրամ, որից՝
ա. Ապարատի պահպանման ծախսերի (01.01.01) ծրագրի՝
- 4214 (կապի ծառայություններ) հոդվածին՝ 400 000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամ,
- 4264 (տրանսպորտային նյութեր) հոդվածին՝ 1 800 000 (մեկ միլիոն ութ հարյուր հազար) ՀՀ դրամ,
- 4823 (պարտադիր վճարներ) հոդվածին՝ 30 000 (երեսուն հազար) ՀՀ դրամ։
բ. Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող-01.06.01) ծրագրի՝
- 4215 (ապահովագրական ծախսեր) հոդվածին՝ 260 000 (երկու հարյուր վաթսուն հազար) ՀՀ դրամ,
- 4 241 (մասնագիտական ծառայություններ) հոդվածին՝ 2 000 000 (երկու միլիոն) ՀՀ դրամ
- 4823 (պարտադիր վճարներ) հոդվածին՝ 20 000 (քսան հազար) ՀՀ դրամ։
գ. Փողոցների լուսավորում (06.04.01) ծրագրի՝
- 4241 (մասնագիտական ծառայություններ) հոդվածին՝ 1 300 000 (մեկ միլիոն երեք հարյուր հազար) ՀՀ դրամ,
դ. Սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող10.07.01) ծրագրի՝
- 4212 (էներգետիկ ծառայություններ) հոդվածին՝ 3 000 000 (երեք միլիոն) ՀՀ դրամ։
- 4261 (գրասենյակային նյութեր և հագուստ) հոդվածին`2 000 000 (երկու միլիոն) ՀՀ դրամ։
- 4266 (Առողջապահական և լաբորատոր նյութեր) հոդվածին`200 000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ։
- 4267 (կենցաղային և հանրային սննդի նյութեր) հոդվածին` 1 800 000 (մեկ միլիոն ութ հարյուր հազար) ՀՀ դրամ։
- 4729 (այլ նպաստներ բյուջեից) հոդվածին՝ 1 300 000 (մեկ միլիոն երեք հարյուր հազար) ՀՀ դրամ։
- Կարգավորման նպատակը և բնույթը.
Վարչական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացումները պայմանավորված են 2023 թվականի բյուջեում չնախատեսված կամ պակաս նախատեսված ծախսերը կատարելու համար։
- Ակնկալվող արդյունքը.
Համայնքի կողմից կատարման ենթակա պարտավորությունների ապահովում:
- Ակտինորմատիվբնույթի հիմնավորվածությունը.
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի՝ սույն ավագանու որոշման նախագիծը հանդիսանում է նորմատիվ իրավական ակտ:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին» Մեղրի համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտություն չկա:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՈՒՄ ԵՎ ԾԱԽՍԵՐՈՒՄ ՍՊԱՍՎԵԼԻՔ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին» Մեղրի համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունումը Մեղրի համայնքի բյուջեի ծախսերի և եկամուտների վրա էական ազդեցություն չի ունենա:
-
Обсуждалось
02.10.2023 - 17.10.2023
-
Тип
Pешение
-
Область
Местное самоуправление
-
Министерство
Сюникская область муниципалитет Мегри
Просмотры 2132
Принт