Добавить в избранное

В стадии разработки

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի ԹԻՎ 1254-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի

1-ի N 2389-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»

ՀՀ կառավարության որոշման նախագծի

 1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 6-ից թիվ 1254-Ն որոշմամբ ոստիկանության ծառայողներն իրավասություն ունեն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի համաձայն՝ այն անձանց, որոնց նկատմամբ, պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի համաձայն՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված դատապարտյալների, կամ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 86-րդ հոդվածի համաձայն՝ այն անձանց, որոնց պատժի կատարումը հետաձգվել է, կամ քրեակատարողական հիմնարկներից և կարգապահական գումարտակից պատիժը լրիվ կրելուց ազատված անձանց, կենցաղային ոլորտում պարբերաբար իրավախախտում կատարած անձանց, պոռնկությամբ զբաղվող անձանց, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններում հաշվառված` ալկոհոլամոլություն, թմրամոլություն, դեղամոլություն կամ թունամոլություն ախտորոշում կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց, ինչպես նաև մշտական բնակության վայր չունեցող թափառաշրջիկ կամ մուրացիկ անձանց պրոֆիլակտիկ (կանխարգելիչ) հաշվառում իրականացնելու, մինչդեռ նշված դրույթների համար օրենքով լիազորություն տրված չէր։

Վերոնշյալով պայմանավորված ՀՀ Ազգային ժողովն ընդունել է  «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին 2023 թվականի հունիսի 26-ի ՀՕ-196-Ն օրենքը։

Հաշվի առնելով օրենքի ընդունումը, անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ և լրացում կատարելու  ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 6-ից թիվ 1254-Ն որոշման մեջ։

 

2․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Որոշման նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

 

3․ Կարգավորման նպատակը և բնույթը

ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 6-ից թիվ 1254-Ն որոշման համապատասխանեցումը «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին 2023 թվականի հունիսի 26-ի ՀՕ-196-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասին։ Մասնավորապես վերնագրում, նախաբանում և մի շարք կետերում ամրագրվել են «Ոստիկանության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի դրույթները, բացի այդ հաշվի առնելով, որ ոստիկանությունը ՀՀ ներքին գործերի նախարարության ենթակա մարմին է, ուստի անհրաժեշտություն էր առաջացել փոփոխություններ կատարել նաև այդ համատեքստում և Հայաստանի Հանրապետության ոստիկանություն բառերը փոփոխրինել  Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանություն այսուհետ ոստիկնաություն բառերով։

 

4ՀՀ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների մասում ավելացում կամ նվազեցում

 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 6-ի N 1254-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

5․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

 

6․ Ակնկալվող արդյունքը.

 ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի «Ոստիկանության մասին»  օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի դրույթների պահանջները։

 

ՀՀ ներքին գործերի նախարարություն

  • Обсуждалось

    02.10.2023 - 17.10.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Защита общественного порядка, обеспечение общественной безопасности и общественная полиция

  • Министерство

    Министерство внутренних дел

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2012

Принт