«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - За
-
1 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի դրույթներով սահմանափակվում է ՀՀ համայնքներին ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրված դոտացիայի հաշվարկներում կիրառված ելակետային տվյալներում կամ կատարված հաշվարկներում որևէ համայնքի գծով սխալների հայտնաբերման դեպքում ավել կամ պակաս վճարված դոտացիայի գումարները ՀՀ համայնքների միջև վերաբաշխելու հնարավորությունը։
Այսինքն, ՀՀ պետական բյուջեից համայնքներին հատկացված համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում կամ կիրառված ելակետային տվյալներում որևէ համայնքի գծով սխալներ հայտնաբերելու դեպքում, ֆինանսական համահարթեցման դոտացիայի գումարներն ըստ առանձին համայնքների բաշխման վերահաշվարկ կատարելու համար «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 4.3-րդ և 4.4-րդ մասերի համաձայն սահմանվել է ժամկետ՝ մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ը: Ընդ որում նշված կարգավորումը վերաբերում է միայն ընթացիկ տարվա համահարթեցման դոտացիային։
2․ Առկա խնդիրների առաջարկվող լուծումները և կարգավորման առարկան.
Նախագծով առաջարկվում է ֆինանսական համահարթեցման դոտացիայի գումարներն ըստ առանձին համայնքների բաշխման վերահաշվարկն իրականացնել ոչ միայն ընթացիկ տարում, այլ նաև նախորդ տարիներին համահարթեցման դոտացիայի հաշվարկներում կիրառված ելակետային տվյալներում կամ կատարված հաշվարկներում որևէ համայնքի գծով հայտնաբերված սխալների դեպքում։
Ընդ որում, օրենսդրական կարգավորման սահմանման անհրաժեշտությունը բխում է հետագա տարիների ընթացքում սխալներ հայտնաբերելու դեպքում, այն ճշտելու իրավական գործիք ունենալու հնարավորությունից:
3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք.
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն:
4․ Ակնկալվող արդյունքը.
Ներկայացված օրենսդրական փոփոխության կիրառման դեպքում ակնկալվում է, որ կապահովվի հետագա տարիների ընթացքում ՀՀ համայնքներին ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրված դոտացիայի հաշվարկներում կիրառված ելակետային տվյալներում կամ կատարված հաշվարկներում որևէ համայնքի գծով սխալներ հայտնաբերելու դեպքում ավել կամ պակաս վճարված դոտացիայի գումարները ՀՀ համայնքների միջև վերաբաշխելու իրավական հնարավորությունը:
5․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում և նվազեցում չի նախատեսվում:
6․ Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.
Նախագծի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում:
7․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
Նախագիծը բխում է «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050», «Կառավարության 2021-2026թթ. ծրագիր» /կետ 6.10, 4-րդ ենթակետ/ ռազմավարական փաստաթղթերի դրույթներից:
-
Обсуждалось
02.10.2023 - 18.10.2023
-
Тип
Закон
-
Область
Территориальное управление и развитие
-
Министерство
Министерство территориального управления и инфраструктур
Просмотры 1960
Принт