«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №523-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №519-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»
-
4 - За
-
1 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №523-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №519-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումների նախագծերի
1. Կարգավորման ենթակա ոլորտն ու առկա իրավիճակը
Սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացման հարաբերությունները կարգավորվում են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №523-Ն որոշմամբ հաստատված՝ ՀՀ էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոններով (այսուհետ՝ Կանոններ)։
Կանոններով սահմանված են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ -ի կողմից դիմող անձի սպառման համակարգն էլեկտրամատակարարմամբ ապահովման առավելագույն ժամկետները։ Վերջին տարիների ընթացքում տեղի է ունեցել միացման աշխատանքների կատարման ժամկետների վրա էապես ազդող հանգամանքների փոփոխություն, և առաջացել է դրանց վերանայման անհրաժեշտություն։ Մասնավորապես՝ էականորեն աճել են նոր միացման նպատակով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ ներկայացված, ինչպես նաև գործող բաժանորդների հզորությունների ավելացմամբ պայմանավորված դիմումների և բազմաբնակարան շենքերի, համալիրների (թաղամասերի) կառուցապատման աշխատանքների ծավալները: Հարկ է նշել նաև, որ որոշ դեպքերում անհրաժեշտություն է առաջանում իրականացնելու բարդ տեխնոլոգիական լուծումներով միացումներ, որոնք պահանջում են ենթակայանների կառուցում և/կամ միջինից երկար մալուխային և օդային գծերի տեղակայում։
Կանոններով սահմանված է, որ Սպառողը պարտավոր է ապահովել էլեկտրական էներգիայի ընդունումը, մինչդեռ բացակայում է էլեկտրական էներգիան ընդունելու նպատակով սպառման համակարգը համապատասխան սարքավորումներով ու ենթակառուցվածքներով ապահովելու և այդ մասին բաշխողին տեղեկացնելու դրույթը։
Գործող իրավակարգավորումների համաձայն բաշխողը արտադրողին, սպառողին կամ դիմող անձին Կանոններով սահմանված միացման ժամկետները չպահպանելու համար վճարում է տույժ, որը հաշվարկվում է՝ հաշվի առնելով միացման վճարի ամբողջական վճարման ամսաթիվը։
Հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի պայմանագրերի օրինակելի ձևերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 31-ի №218-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» №519-Ն որոշման համաձայն պայմանագրով սահմանված ժամկետների խախտման դեպքում բաշխողը վճարում է տույժ՝ միայն սպառողի կողմից պահանջ ներկայացնելու դեպքում։
2. Կարգավորման նպատակը
Վերը նշված գործոնները հաշվի առնելով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մշակել է որոշման նախագիծ, որով նախատեսվում է, մեկ տարի ժամկետով՝ սույն թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2024 թվականի նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի համար սահմանել ավելի երկար միացման ժամկետներ։
Յուրաքանչյուր դեպքի համար սահմանվել են էլեկտրաէներգիայի ընդունման համար անհրաժեշտ սարքավորումներն ու ենթակառուցվածքները, որոնցով դիմող անձը պարտավոր է ապահովել սպառման համակարգը։ Միաժամանակ բաշխողի կողմից Կանոններով սահմանված միացման ժամկետները չպահպանելու համար վճարվող տույժը նախատեսվում է հաշվարկել՝ հաշվի առնելով սպառման համակարգի վերոնշյալ սարքավորումներով և ենթակառուցվածքներով ապահովված լինելու հանգամանքը։
Նախատեսվում է նաև հստակեցնել տույժերի վճարման գործընթացը, և նախատեսել, որ բաշխողը, անկախ սպառողի կողմից պահանջ ներկայացնելու հանգամանքից, կրելու է պարտականություն սպառողին վճարելու տույժ, եթե դա նախատեսված է Կանոններով:
3. Ակնկալվող արդյունքը
Որոշման նախագծի ընդունմամբ՝
• զգալի կկրճատվեն սպառման համակարգերի էլեկտրական ցանցին միացման ժամկետների չպահպանման դեպքերը,
• կհստակեցվեն անհրաժեշտ սարքավորումներն ու ենթակառուցվածքները, որոնք դիմող անձը պարտավոր է ապահովել՝ էլեկտրական ցանցին միանալու նպատակով,
• կբացառվի բաշխողի կողմից տույժի վճարումը այն դեպքերում, երբ դիմող անձի սպառման համակարգը պատրաստ չէ էլեկտրաէներգիա ընդունելու,
• կհստակեցվի տույժերի վճարման գործընթացը՝ այն դարձնելով անկախ սպառողի պահանջից։
-
Обсуждалось
02.10.2023 - 18.10.2023
-
Тип
Pешение
-
Область
Энергетика (системы электричество, теплоснабжение, газоснабжения)
-
Министерство
Комиссия по регулированию общественных услуг РА
Просмотры 2247
Принт