«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
-
3 - За
-
275 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1․ Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի նպատակը ռիսկերի կառավարման համակարգին ինտեգրելու համար հարկ վճարողների բանկային հաշիվների շարժի վերաբերյալ ամփոփ տեղեկատվության տրամադրման, ինչպես հարկային ստուգումների և ուսումնասիրությունների ընթացքում հարկային մարմնին բանկային քաղվածքների տրամադրման գործընթացի կարգավորումն է:
«Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է բանկային հաշվի քաղվածք տրամադրելու հարկային մարմնի պահանջի, ինչպես նաև բանկային հաշվի քաղվածք չտրամադրելու կամ բանկային հաշվի քաղվածքում օրենքով սահմանված տեղեկություններին չհամապատասխանող տեղեկատվություն տրամադրելու համար հարկային մարմնի կողմից պատասխանատվության կիրառման վերաբերյալ որոշումների վիճարկման վերաբերյալ գործերի քննության ընթացակարգը կանոնակարգելու անհրաժեշտությամբ:
Միաժամանակ, վերոնշյալ նախագծերով նախատեսված փոփոխություններով պայմանավորված մշակվել է «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը և նշված օրենքից հանվել է բանկի կողմից հարկ վճարողների վերաբերյալ բանկային գաղտնիք համարվող տեղեկությունները Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 31.8-րդ գլխով սահմանված կարգով հարկային մարմնին տրամադրելու վերաբերյալ դրույթը:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.
ՀՀ հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 33-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն` հարկ վճարողը (հարկային գործակալը) և դրա պաշտոնատար անձը պարտավոր է աշխատանքային պայմաններ ապահովել հարկային հսկողության իրականացման համար, այդ թվում` հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց տրամադրել հարկի կամ վճարի հաշվարկման և վճարման համար անհրաժեշտ փաստաթղթերը, տվյալները և այլ տեղեկությունները, դրանց լուսապատճենները (լուսապատճենահանման ծախսերը կատարվում են հարկային մարմնի միջոցների հաշվին) կամ կրկնօրինակները:
Նույն մասի 10-րդ կետի համաձայն` հարկ վճարողը (հարկային գործակալը) և դրա պաշտոնատար անձը պարտավոր է չխոչընդոտել հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց ծառայողական պարտականությունների կատարմանը, կատարել նրանց օրինական պահանջները:
Օրենսգրքի 350.1-ին հոդվածի համաձայն` Օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված հարկային հսկողության շրջանակում բանկային գաղտնիք համարվող տեղեկություններ ստանալու նպատակով հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձինք հարկ վճարողից (բացառությամբ ֆիզիկական անձի) գրավոր պահանջում են էլեկտրոնային կամ թղթային եղանակով տրամադրել հարկային հսկողության ժամանակահատվածին վերաբերող յուրաքանչյուր հաշվի վերաբերյալ էլեկտրոնային կամ թղթային բանկային հաշվի քաղվածքը, ինչպես նաև սույն կետում նշված բանկային հաշվի քաղվածքը հարկային մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցով ստանալու համաձայնությունը:
Նույն հոդվածի համաձայն` հարկ վճարողի (բացառությամբ ֆիզիկական անձի) կողմից հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց գրավոր պահանջով բանկային հաշվի քաղվածք չտրամադրվելու դեպքում, հարկային մարմինը բանկային հաշվի քաղվածքը ստանում է դատարանի որոշման հիման վրա` Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:
Միաժամանակ, Օրենսգրքի համաձայն (տես` 132-րդ հոդվածի 2-րդ մաս, 142-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ)` հարկ վճարողների բազմաթիվ հարկման օբյեկտների հաշվառումը իրականացվում է (հարկի հաշվարկը կատարվում է) հաշվառման դրամարկղային մեթոդով, իսկ Օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` հաշվառման դրամարկղային մեթոդը նշանակում է, որ հարկ վճարողը եկամուտների և ծախսերի հաշվառումն իրականացնում է՝ ելնելով հատուցումների ստացման կամ վճարումների կատարման պահից՝ անկախ իր կողմից այդ եկամուտների ստացման իրավունքը ձեռք բերելու կամ իր համար այդ ծախսերը ճանաչելու պահից:
Օրենսգրքի 332-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Օրենսգրքով սահմանված դեպքերում հարկային մարմինը հարկային հսկողությունն իրականացնում է ընտրողականության սկզբունքով՝ կիրառելով ռիսկերի կառավարման համակարգը:
Բացի այդ, 23.12.2023թ. թիվ ՀՕ-593-Ն օրենքով Օրենսգրքում 2023թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած փոփոխություններով ըստ էության ներդրվել է անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգը:
Վերոգրյալ իրավակարգավորումների շրջանակներում` հարկային մարմինը, հանդիսանալով հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի համատարած և ճիշտ կիրառությունը ապահովող մարմին, չունի համապատասխան հնարավորություն.
1) Ռիսկերի կառավարման համակարգում ինտեգրելու նաև դրամական հոսքերի վերաբերյալ տեղեկատվությունը (որն առավել թիրախային կդարձնի ընտրողականության սկզբունքը), քանի որ չի տիրապետում հարկ վճարելու պարտականություն ունեցող հարկ վճարողների դրամական հոսքերի վերաբերյալ որևէ տեղեկատվության, որը ըստ էության ուղղակիորեն կարող են կապ ունենալ հարկային պարտավորությունների կատարման հետ:
2) Ստուգումների և ուսումնասիրությունների ընթացքում բանկային քաղվածքները հարկային մարմնին տրամադրելու պարտավորություն ունեցող, սակայն դրանք չտրամադրող` ոչ օրինապահ հարկ վճարողների նկատմամբ կիրառելու համապատասխան պատասխանատվության միջոցներ:
3) Հարկ վճարելու պարտականություն ունեցող և անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց գծով ստանալու հարկերի հաշվարկման առնչվող բանկային հաշվի քաղվածքները, այնինչ` 23.12.2023թ. թիվ ՀՕ-593-Ն օրենքով Օրենսգրքում 2023թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած փոփոխություններով ներդրված անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման նկատմամբ հարկային հսկողության գործընթացը նույնպես վերապահված է հարկային մարմնին:
4) Գործող օրենսդրությամբ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով հարկային մարմինը կարող է ստանալ բանկային քաղվածքների վերաբերյալ տեղեկատվություն միայն կազմակերպությունների մասով, սակայն այն նույնպես երկարատև գործընթաց է:
3․ Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է.
- սահմանել, որ ռիսկերի կառավարման համակարգին ինտեգրելու համար` հարկային մարմինը յուրաքանչյուր տարվա ավարտից հետո ՀՀ առևտրային բանկերից (ՀՀ կենտրոնական բանկի միջոցով) կստանա ամփոփ տեղեկատվություն տարվա ընթացքում հարկ վճարողների բանկային հաշիվներին մուտքագրված և ելքագրված գումարների վերաբերյալ: Այլ կերպ ասած հարկային մարմինը կստանա տեղեկատվություն` մեկ տարվա ընթացքում մուտքագրված և ելքագրված գումարների (այսինքն` հանրագումարային մեկ թվով մուտք և մեկ թվով ելք) վերաբերյալ:
- ստուգումների և ուսումնասիրությունների ընթացքում բանկային քաղվածքներ տրամադրելու վերաբերյալ հարկային մարմնի օրինական պահանջը չկատարող հարկ վճարողների նկատմամբ սահմանել պատասխանատվության միջոցներ:
- եկամուտների հայտարարագրման համակարգին զուգահեռ սահմանել նաև անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց բանկային հաշվի քաղվածքները հարկային մարմնին տրամադրելու պարտականություն, որպեսզի ըստ էության հարկային մարմինը հնարավորություն ունենա սահմանելու հսկողություն հայտարարագրերում արտացոլված եկամուտների և հարկերի ճիշտ հայտարարագրման ուղղությամբ:
- սահմանել հարկային հսկողության կասեցման հնարավորություն մինչև բանկային հաշվի քաղվածքի տրամադրումը, քանի որ հակառակ պարագայում (չկասեցնելու դեպքում) հարկային հսկողության ժամկետը կարող է ավարտվել, որի արդյունքում հարկային հսկողությունը համարվի թերի կատարված, քանի որ այն չի կարող համարվել լիարժեք` առանց բանկային հաշվի քաղվածքի տվյալների ուսումնասիրության:
- բանկային հաշվի քաղվածքը չտրամադրող սուբյեկտների նկատմամբ պատասխանատվությունը կիրառել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան հարուցված վարչական վարույթի շրջանակներում և նույն օրենքով սահմանված կարգով հարկային մարմնի ղեկավարի կամ նրա լիազորած պաշտոնատար անձի ընդունած վարչական ակտով:
- սահմանել, որ օրենքն ուժի մեջ է պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Վերոգրյալով պայմանավորված` անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում և «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում:
Մասնավորապես, «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծերով առաջարկվում է կանոնակարգել բանկային հաշվի քաղվածք տրամադրելու հարկային մարմնի պահանջի, ինչպես նաև բանկային հաշվի քաղվածք չտրամադրելու կամ բանկային հաշվի քաղվածքում օրենքով սահմանված տեղեկություններին չհամապատասխանող տեղեկատվություն տրամադրելու համար հարկային մարմնի կողմից պատասխանատվության կիրառման վերաբերյալ որոշումների վիճարկման վերաբերյալ գործերի քննության ընթացակարգը և «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքից հանել բանկի կողմից հարկ վճարողների վերաբերյալ բանկային գաղտնիք համարվող տեղեկությունները Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 31.8-րդ գլխով սահմանված կարգով հարկային մարմնին տրամադրելու վերաբերյալ դրույթը:
- Կարգավորման առարկան.
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի նպատակը հարկ վճարողների բանկային հաշիվների շարժի վերաբերյալ ամփոփ տեղեկատվության տրամադրման, ինչպես հարկային ստուգումների և ուսումնասիրությունների ընթացքում հարկային մարմնին բանկային հաշիվների քաղվածքների տրամադրման գործընթացի կարգավորումն է:
Միաժամանակ, «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծերի ընդունման արդյունքում կկանոնակարգվի բանկային հաշվի քաղվածք տրամադրելու հարկային մարմնի պահանջի, ինչպես նաև բանկային հաշվի քաղվածք չտրամադրելու կամ բանկային հաշվի քաղվածքում օրենքով սահմանված տեղեկություններին չհամապատասխանող տեղեկատվություն տրամադրելու համար հարկային մարմնի կողմից պատասխանատվության կիրառման վերաբերյալ որոշումների վիճարկման վերաբերյալ գործերի քննության ընթացակարգը, ինչպես նաև բանկի կողմից հարկ վճարողների վերաբերյալ բանկային գաղտնիք համարվող տեղեկությունները հարկային մարմնին տրամադրելու վերաբերյալ դրույթը կհամապատասխանեցվի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով նախատեսված կանոնակարգումներին:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագծերի ընդունումը չի բխում Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագրից, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից:
6․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագծերը մշակվել են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից:
- Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական փոփոխություններ չի նախատեսվում:
8․ Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը.
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մշակման նպատակը հարկ վճարողների բանկային հաշիվների շարժի վերաբերյալ ամփոփ տեղեկատվության տրամադրման, ինչպես հարկային ստուգումների և ուսումնասիրությունների ընթացքում հարկային մարմնին բանկային հաշիվների քաղվածքների տրամադրման գործընթացի, ինչպես նաև բանկային հաշվի քաղվածք տրամադրելու հարկային մարմնի պահանջի, ինչպես նաև հարկային մարմնի կողմից պատասխանատվության կիրառման վերաբերյալ որոշումների վիճարկման վերաբերյալ գործերի քննության ընթացակարգի կարգավորումն է, և նշված նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է բարձրացնել հարկային կարգապահության մակարդակը, ապահովել հարկային մարմնին վերապահված հարկային հսկողության գործիքակազմի արդյունավետությունը:
-
Обсуждалось
02.10.2023 - 17.10.2023
-
Тип
Закон
-
Область
Государственные доходы
-
Министерство
Комитет государственных доходов
Просмотры 5650
Принт