Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ

Նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

 

1 Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիր­ները.

    «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ)   մշակումը  պայմանավորված  է «Շրջակա  միջավայրի պահպանության  ծառայության մասին օրենքի» նախագծով   սահմանված  փոփոխություններով հարակից օրենքներում իրավակարգավորումները  համապատասխանեցնելու  անհրաժեշտությամբ։

   «Շրջակա միջավայրի պահպանության ծառայության մասին» օրենքի նախագծով նախատեսվում է անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության պատշաճ հսկողությունն ապահովելու նպատակով ստեղծել շրջակա միջավայրի պահպանության ծառայություն։ Նախատեսվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և  բնության հատուկ պահպանվող           տարածքների կառավարումն իրականացնող ՊՈԱԿ-ների պահպանություն իրականացնող աշխատակիցների հաստիքների միասնական կառավարում իրականացնել ընդհանուր ծառայության միջոցով՝ 24/7 ժամ աշխատաժամանակի տևողությամբ, որը կապահովի տարածքների անընդմեջ հսկողությունը և կնպաստի խախտման դեպքերի ժամանակին հայտնաբերումն ու կանխարգելումը ։

   Ելնելով վերոգրյալից անհրաժեշտություն է առաջացել  «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում  կատարել փոփոխություններ բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությունը և օգտագործման կարգավորումն իրականացնող իրավաբանական անձանց, աշխատողների և լիազոր  մարմնի իրավասությունների  և գործառույթների           վերաբերյալ համապատասխան  հոդվածներում։

2Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները:

   «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի ներկա կարգավորումներով         բնության     հատուկ           պահպանվող տարածքների կառավարման, պահպանության և օգտագործման   բնագավառում լիազորված պետական    մարմիններ   են բնության    հատուկ  պահպանվող  տարածքների պահպանությունը    և     օգտագործման       կարգավորումն իրականացնող իրավաբանական   անձինք,       որոնց լիազորությունների և համազգեստին առաջադրված պահանջների վերաբերելի կարգավորումները սահմանված են «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» գործող օրենքով։         

«Շրջակա միջավայրի պահպանության  ծառայության մասին» օրենքի նախագծով  առաջարկվող  իրավակարգավորումների կիրարկումն ապահովելու նպատակով առաջարկվում է նշյալ  օրենքի ուժի մեջ մտնելու պահից  «Բնության հատուկ  պահպանվող  տարածքների» մասին  օրենքով սահմանված  պահպանության  և օգտագործման  կարգավորում   իրականացնող իրավաբանական անձանց գործառույթները վերապահել  շրջակա միջավայրի պահպանության ծառայության աշխատողներին։

3 Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

   Նախագծով առաջարկվում է  համապատասախանեցնել «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքով լիազոր մարմինների իրավասությունների և գործառույթների   վերաբերյալ դրույթները  «Շրջակա միջավայրի պահպանության ծառայության մասին» օրենքի նախագծով   սահմանված   իրավակարգավորումներին։

4 Կարգավորման առարկան.

     Նախագծի կարգավորման առարկան բնության հատուկ  պահպանվող   տարածքներում   «Շրջակա միջավայրի      պահպանության ծառայության մասին օրենքի» նախագծով  սահմանված լիազոր մարմնի կողմից  գործառույթների իրականացման նպատակով անհրաժեշտ իրավական փոփոխությունների իրականացումն է։

5 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

     Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի  կողմից:

6Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխու­թյուն­ները.

  Նախագծի ընդունմամբ բնության հատուկ պահպանվող տարածքներում գործող 6 ՊՈԱԿ-ների պահպանություն իրակացնող աշխատողներին  կփոխարինեն շրջակա շրջակա միջավայրի  պահպանության ծառայության ( այսուհետ՝ Ծառայություն) աշխատողները։ «Շրջակա միջավայրի պահպանության ծառայության մասին» օրենքի նախագծի  ընդունման կապակցությամբ ծառայողներին 16 % տոկոս պարգևատրման ֆոնդ նախատեսելու պարագայում Ծառայությանն անհրաժեշտ կլինի 5 մլրդ 298 մլն դրամ գումար (հաշվարկը կցվում է), իսկ Ծառայողին տեխնիկական վերազինմամբ ապահովելու համար՝ 4 մլրդ 580 մլն դրամ գումար (հաշվարկը կցվում է), որից 2 մլրդ 570 մլն դրամ գումարը Ծառայությունը նախատեսում է ձեռք բերել միջազգային ծրագրերի միջոցով: ՀՀ պետական բյուջեով նախկինում հատկացված 1 մլրդ 403 մլն  դրամը («Հայանտառ» ՊՈԱԿ - 506 հաստիք՝ 823 մլն 932 հազ. և ԲՀՊՏ- 345 հաստիք՝ 578 մլն 418 հազ.) Ծառայության ստեղծմամբ ՀՀ պետական բյուջեով չի նախատեսվի: Տեղեկացվում է նաև, որ ԲՀՊՏ-ների տեսուչները բացի ՀՀ պետական բյուջեից նաև ստանում են ֆինանսավորում՝ ձեռնարկատիրական եկամուտներից լրավճար և Կովկասի բնության հիմնադրամի դրամաշնորհից պարգևավճար՝ 244 մլն 620 հազ դրամ:

 7Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազ­մա­վա­րու­թյուն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազ­մա­վարություններ.

   ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1902-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված ծրագրի «Շրջակա միջավայրի նախարարություն» բաժնի 3-րդ նպատակի 7-րդ` «Անտառային կոմիտեում անտառների պահպանության գործընթացի արդյունավետության բարձրացում» միջոցառման համաձայն նախատեսվում է ստեղծել շուրջօրյա հսկողություն իրականացնող Շրջակա միջավայրի պահպանության ծառայություն։

  • Обсуждалось

    26.09.2023 - 16.10.2023

  • Тип

    Закон

  • Область

    Охрана природы

  • Министерство

    Министерство окружающей среды

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2666

Принт