В стадии разработки
ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի N 1183-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծ
-
0 - За
-
0 - Против
Հիմնավորում
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
2014 ԹՎԱԿԱՆԻ հոկտեմբերի 30-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
N 1183-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ նախագծի ընդունման վերաբերյալ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության համապատասխան աշխատողների այցելությունների համար վճարման կարգը սահմանելու մասին» n 1183-ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) կարգավորվում են Միասնական սոցիալական ծառայության (այսուհետ` Ծառայություն) բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի բժիշկ-փորձագետի, անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետի և տարածքային կենտրոնների աշխատողների կողմից յուրաքանչյուր ընտանիք, գործատուին, անձին, հիվանդանոցային կամ քրեակատարողական հիմնարկ իրականացվող այցելությունների համար վճարման հետ կապված հարաբերությունները, որոնց հաշվառման համար կիրառվող և ««Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամի կողմից մշակված «rapid.soc-kariq.am» սոցիալական արագ արձագանքման տեղեկատվական համակարգը (այսուհետ՝ Տեղեկատվական համակարգ) շահագործելու իրավական հիմքն այս պահին բացակայում է:
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Որոշման հավելվածի 2-րդ կետի համաձայն՝ այցելություն կատարած աշխատողները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1061-Ն որոշմամբ սահմանված տնային այցելությունների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշմամբ սահմանված այցելությունների և մոնիթորինգների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի N 276-Ն,Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն որոշումներով սահմանված այցելությունների թվի վերաբերյալ տվյալները՝ մեկօրյա ժամկետում ներառում են Տեղեկատվական համակարգ:
Այսպիսով, Որոշմամբ սահմանված իրականացված այցելությունների հաշվառումն իրականացվում է Տեղեկատվական համակարգի միւոցով, որն այս պահին ամրագրված չէ որևէ իրավական կատով:
1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը
Ներկայումս Տեղեկատվական համակարգը սոցիալական դեպքի վարման գործառույթներ չի ներառում, այլ ապահովում է միայն այցելությունների թվի վերաբերյալ տվյալների մուտքագրում: Անհրաժեշտություն է առաջանում՝ ապահովել Տեղեկատվական համակարգի շահագործման իրավական հիմքը:
Միաժամանակ, Որոշման շրջանակներում տրված կարգավորման համաձայն, այս պահին Որոշմամբ սահմանված հաշվետվությունները կազմվում են MS Excel համակարգչային ծրագրով, սակայն թվային տեխնոլոգիաների արդի ժամանակաշրջանում, երբ գործում է համապատասխան ծրագրային ապահովում, առաջարկվում է նշված հաշվետվությունները ստանալ Տեղեկատվական համակարգի միջոցով՝ ինքնաշխատ եղանակով:
2. Կարգավորման առարկան
Որոշման մի շարք կարգավորումներ լրամշակման և արդիականացման կարիք ունեն՝ հաշվի առնելով նաև գործնական փորձը։
Նախագծով առաջարկվող կարգավորման նպատակը Տեղեկատվական համակարգի շահագործման համապատասխան իրավական հիմքն ապահովելն է, ինչպես նաև դրա հստակ տարանջատումը սոցիալական դեպքի վարման տեղեկատվական շտեմարանից։
Միաժամանակ, կարգավորվում են նաև միջավայրային գործոններ գնահատող մասնագետներին՝ որպես ծառայության տարածքային կենտրոնների աշխատակից դիտարկելու և Որոշմամբ նախատեսված այցելությունների համար վճարման գործընթացը ծրագրային ապահովման և տեղեկատվական համակարգի միջոցով իրականացնելու հարցերը:
3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման դեպքում Որոշմամբ սահմանված հաշվետվությունները կարող են ուղղակիորեն կազմվել Տեղեկատվական համակարգի միջոցով և ամբողջ գործընթացը կունենա իրավական ապահովում։
4. Իրավական ակտի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն.
Նախագծի ընդունումը «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում կատարելու կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում։
5. Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.
Այլ իրավական ակտերում փոփոխությունների և(կամ) լրացումների անհրաժեշտություն չի առաջացնում:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և(կամ) այլ ռազմավարություններ.
Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
-
Обсуждалось
25.09.2023 - 11.10.2023
-
Тип
Pешение
-
Область
Социальное обеспечение
-
Министерство
Министерство труда и социальных вопросов
Просмотры 1858
Принт