Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 15-րդ հոդվածի 1-ին մասում

  • 255-րդ հոդվածի 1-ին մասով բառերից հետո լրացնել 2-րդ մասի 2-րդ կետով (բացառությամբ սույն օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով նախատեսված պաշտոնատար անձի) բառերը,
  • 256-րդ հոդվածի 1-ին մասով բառերից հետո լրացնել 2-րդ մասի 2-րդ կետով (բացառությամբ սույն օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով նախատեսված պաշտոնատար անձի) բառերը,
  • կամ շաղկապը փոխարինել , կետադրական նշանով
  • 266-րդ հոդվածով բառերից հետո լրացնել կամ 277-րդ հոդվածով (բացառությամբ, երբ էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին) բառերը:

Հոդված 2. Օրենսգրքի հավելված N 1-ում՝

  • «Հոդված 441. Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայամանվորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը» բառերից հետո լրացնել (բացառությամբ, երբ արարքը կատարվել է ոչ շահադիտական շահագրգռվածությունից ելնելով և բռնություն գործադրելով, բռնություն գործադրելու սպառնալիքով կամ զենք կամ հատուկ միջոց օգտագործելով),
  • «Հոդված 549. Իշխանազանցությունը կամ իշխանությունը չարաշահելը» բառերից հետո լրացնել (բացառությամբ, երբ արարքը կատարվել է ոչ շահադիտական շահագրգռվածությունից ելնելով և բռնություն գործադրելով, բռնություն գործադրելու սպառնալիքով կամ զենք կամ հատուկ միջոց օգտագործելով):

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

 

  • Обсуждалось

    25.09.2023 - 10.10.2023

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция, Уголовное законодательство, Уголовный процесс

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2655

Принт

Предложения

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

10.10.2023

Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է փոփոխություն կատարել Քրեական օրենսգրքի 1-ին հավելվածում՝ կոռուպցիոն հանցանքների ցանկից հանելով ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ և 549-րդ հոդվածներով նախատեսված հանցանքները մասամբ, այն է՝ երբ դրանք կատարվել են ոչ շահադիտական շահագրգռվածությունից ելնելով և բռնություն գործադրելով, բռնություն գործադրելու սպառնալիքով կամ զենք կամ հատուկ միջոց օգտագործելով։ Նշված փոփոխությունը հիմնավորվում է այն փաստարկով, որ այն դեպքում, երբ հիշյալ արարքները կատարվում են ոչ շահադիտական շահագրգռվածությունից ելնելով և բռնություն գործադրելով, բռնություն գործադրելու սպառնալիքով կամ զենք կամ հատուկ միջոց օգտագործելով, դրանք, ըստ էության, կոռուպցիոն բնույթի որևէ հատկանիշ չեն պարունակում: Հարկ է նկատել, որ ՀՀ քրեական օրենսգիրքը «շահադիտական դրդման» տակ հասկանում է` իր կամ այլ անձի համար գույքային օգուտ ստանալու կամ գույքային ծախսերից կամ պարտավորություններից խուսափելու մղումը։ Հետևապես գործող Քրեական օրենսգրքի իմաստով շահադիտական շահագրգռվածություն կամ դրդում ինքնին չի համարվում օրինակ անձնական կամ խմբային որևէ ոչ գույքային շահերով պայմանավորված խնդրո առարկա արարքները կատարելը։ Մինչդեռ հատկապես Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածով նախատեսված արարքների կատարումը գործնականում պայմանավորված են լինում թե գույքային, թե այլ տեսակի նյութական, թե ոչ նյութական օգուտներ ունենալու դրդումով ինչպես պաշտոնատար անձանց, այնպես էլ այլ անձանց համար, ինչն, իրականում, ևս կոռուպցիոն դրսևորում է։ Բացի վերոգրյալից, նախատեսվող կարգավորումը մշտապես անորոշություն է առաջացնելու քննչական մարմինների միջև քննչական ենթակայության որոշման հարցում, քանի որ, պայմանավորված հանցագործության բնույթով, առնվազն քննչական ենթակայությունը որոշելու նախնական փուլում գրեթե հնարավոր չի լինելու օբյեկտիվորեն գնահատել արարքը շահադիտական դրդմամբ կատարված լինել/չլինելու հանգամանքը, ավելին՝ թե Քրեական օրենսգրքի 441-րդ, թե 549-րդ հոդվածները արարքը շահադիտական շահագրգռվածությամբ կամ դրդմամբ կատարելը չեն սահմանում որպես առանձին որակյալ հանցակազմ, ինչը հնարավորություն կտար գոնե ֆորմալ առումով առկա փաստերի հիման վրա կատարել նախնական գնահատում և քրեական վարույթ նախաձեռնել կոնկրետ որակյալ կամ ոչ որակյալ հանցակազմի հատկանիշներով։ Առաջարկություն․ Առաջարկում ենք Նախագծից հանել 2-րդ հոդվածը։ Ըստ այդմ, համապատասխանաբար առաջարկում ենք նախաձեռնել նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 483-րդ հոդվածի 16-րդ մասի 2-րդ կետի փոփոխություն՝ Քրեական օրենսգրքի 441-րդ, թե 549-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների մասով սահմանելով ՀՀ ՀԿԿ քննչական ենթակայությունը։

Տիգրան Ստեփանյան

27.09.2023

Փաստորեն, նախագծի նպատակն է հնարավորինս նվազեցնել քննչական մարմիններում գործերի քննության առկա ծավալները, ինչպես նաև պետության կողմից ռեսուրսների <<վատնում>>-ը քաղաքացիների նկատմամբ կատարված խարդախության և գույքի հափշտակության գործերի վրա։ Նման տրամաբանությամբ հաջոր՞դ քայլը որն է, գուցե հրդեհի դեպքում, երբ այրվում է ոչ թե պետական, այլ քաղաքացիներին պատկանող մասնավոր գույքը, նվազեցնել հրշեջ ծառայության ծանրաբեռնվածությունը և պետական ռեսուրսների <<վատնում>>-ը պետության համար ոչ կարևոր՝ մասնավոր սեփականության այրվելու դեպքում

Grigor Minasyan

25.09.2023

առաջարկությունը բավականին հետաքրքիր է, սակայն եթե մտադրությունը պետության ծանրաբեռնվածությունը նվազեցնելն է, ապա նույն տրամաբանությամբ պետք է մասնավոր մեղադրանքի տիրույթ տեղափոխվեն նաև 255-րդ և 256-րդ հոդվածների 2-րդ մասերն ամբողջությամբ, քանի որ ընդամենը գումարի չափով արարքի հանրային վտանգավորությունն այնքան չի ավելանում, որ մասնավոր տիրույթից անցնի հանրային տիրույթ, և պետությունը միջոցներ վատնի այդ հանցանքները քննելիս: Նշված հոդվածների 2-րդ մասերում առկա հանցանքներից առավել հանրային վտանգավորություն ունեն հատկապես արարքները իշխանական ..... օգտագործելով կատարելու դեպքերը: Եթե այդ ծանրացնող հանգամանքը ևս դիտարկվում է մասնավոր տիրույթում, ապա մյուս ծանրացնող հանգամանքներն առավել ևս պետք է դիտարկվեն նույն կերպ:

Узнать больше