Добавить в избранное

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ ԿՆՔՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

Ն Ա Խ Ա Գ Ա Հ

«____ » __________________ 2023 թ.                                                                N________________Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ ԿՆՔՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

       Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1-ին հոդվածի 3-րդ մասի 30-րդ կետը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 1. Հաստատել.

1) Լիցենզավորված անձանց կողմից հաշվետվությունների ներկայացման կարգը՝ համաձայն N 1 Հավելվածի,

2) Քաղաքաշինական փաստաթղթերի կազմում, քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն, շինարարություն, շինարարության որակի տեխնիկական հսկողություն և քաղաքաշինական գործունեության օբյեկտների հետախուզման և հետազննման ծառայությունների մատուցում իրականացնող լիցենզավորված անձանց կողմից ներկայացվող հաշվետվությունների ձևերը՝ համաձայն N 2 Հավելվածի,

3) Քաղաքաշինության գործունեության թույլտվություն ստացած օտարերկրյա իրավաբանական անձանց կողմից ներկայացվող հաշվետվության ձևը՝ համաձայն N 3 Հավելվածի,

4) Մասնագետների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը՝ համաձայն N 4 Հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2009 թվականի օգոստոսի 18-ի «Քաղաքաշինության բնագավառում շինարարության որակի տեխնիկական հսկողություն ու շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն իրականացնող լիցենզավորված անձանց կողմից ներկայացվող հաշվետվությունների ձևերը և լրացման կարգերը հաստատելու մասին» N 120-Ն հրամանը:

 

 

                                                                                                                                       Ա. ՂՈՒԼԱՐՅԱՆ

  • Обсуждалось

    22.09.2023 - 07.10.2023

  • Тип

    Приказ

  • Область

    Градостроителство

  • Министерство

    Комитет по градостроительству

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2732

Принт