Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 706-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 706-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագծի

 

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 706-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է քրեական գործերով մինչդատական վարույթի էլեկտրոնային կառավարման համակարգի սահուն և անխափան ներդրումն ապահովելու, դրանով պայմանավորված՝ քրեական վարույթների սահուն ընթացքն ապահովելու անհրաժեշտությամբ:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիր.

Նախագծի ընդունումը չի բխում վերը թվարկված ռազմավարական փաստաթղթերից:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2023թ. սեպտեմբերի 1-ից ներդրված քրեական գործերով մինչդատական վարույթի էլեկտրոնային կառավարման համակարգի անխափան շահագործումն ու պատշաճ սպասարկումն ապահովելու անհրաժեշտությամբ: Այսպես.

Պետական հատվածի արդիականացման 3-րդ ծրագրի շրջանակում «Հայաստանի քրեական գործերի մինչդատական վարույթի էլեկտրոնային կառավարման hամակարգի մատակարարման և տեղադրման» առաջադրանքի իրականացման նպատակով, ՀՀ դատախազության, ՀՀ վարչապետի աշխատակազմի և IUnetworks LLC, Teched Consulting Services Ltd., Nikita Mobile LLC (Հայաստան) համատեղ ձեռնարկության միջև 14.12.2020թ. կնքվել է PSMP3-GO-2-2-4 պայմանագիրը: Նշված պայմանագրի շրջանակներում մատակարար ընկերության կողմից մշակվել է Քրեական գործերով մինչդատական վարույթի էլեկտրոնային կառավարման համակարգը (այսուհետ՝ Համակարգ):

Համակարգի գործարկումը միտված է արագացնելու քրեական վարույթի հանրային մասնակիցների միջև տեղեկատվության հասանելիությունը, բացառելու քրեական վարույթով հնարավոր կեղծիքները, նվազագույնի հասցնելու թղթային փաստաթղթաշրջանառությունը:

ՀՀ դատախազությանը՝ որպես պատվիրատու, մատակարարվել են Համակարգի օգտվողի ուղեցույցերն ինչպես տեխնիկական մասնագետների (համակարգի ադմինիստրատոր) այնպես էլ շահառու մարմինների աշխատակիցների համար՝ հայերեն և անգլերեն լեզուներով։ Ուղեցույցերը ներկայացնում են համակարգի հնարավորությունները, դրա կիրառման առանձնահատկությունները, հիմնական գործիքակազմն ու հասկացությունները, անդրադառնում են նաև տվյալների մուտքագրման, համակարգում գոյություն ունեցող դաշտերի ու տվյալների ֆորմատի առանձնահատկությունների նկարագրմանն ու մեկնաբանմանը: Ուղեցույցերը մատակարարվել են էլեկտրոնային տարբերակով, մեկական օրինակներով PDF ֆորմատով:

ՀՀ դատախազությանն է փոխանցվել նաև մշտական, անբեկանելի լիցենզիա պատվիրված ծրագրաշարին և նյութերին, որոնք վավեր են պատվիրատուի, նրա ենթակա կազմակերպական ստորաբաժանումների և ցանկացած իրավահաջորդի կողմից օգտագործելու համար:         

Սույն լիցենզիան ՀՀ դատախազությանն իրավունք է տալիս փոփոխել, ընդլայնել, կրկնօրինակել և պատրաստել ածանցյալ ծրագրակազմ կամ նյութեր՝ Պատվիրատուի, նրա ենթակա կազմակերպական ստորաբաժանումների և իրավահաջորդների կողմից Պատվիրատուի գործունեության բնականոն ընթացքում օգտագործելու համար:

ՀՀ դատախազությանն է փոխանցվել նաև պատվիրված ծրագրաշարի ելակետային կոդի (ներառյալ ծրագրավորողների համար հրահանգները) էլեկտրոնային պատճենը և դրան վերաբերող բոլոր համապատասխան փաստաթղթերը խտասկավառակի վրա:

Ընդ որում, «Մինչդատական վարույթում էլեկտրոնային համակարգի շահագործման և անվտանգության կանոնները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով մինչդատական վարույթում էլեկտրոնային համակարգի ներդրումը, շահագործումը, սպասարկումը և հետագա զարգացումն իրականացնելու է ՀՀ դատախազությունը, որը պատասխանատու է նաև համակարգի պաշտպանության և դրանում մշակվող տեղեկատվության գաղտնիության, ամբողջականության և հասանելիության ապահովման համար: Նշված նպատակների անխափան իրականացումը պահանջում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավվում:

 

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

 Վերոգրյալի հիման վրա՝ առաջարկվում է փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 706-Ա որոշման մեջ՝ ՀՀ դատախազության ՀՀ դատախազության համակարգչային ցանցի և մինչդատական քրեական վարույթի էլեկտրոնային կառավարման համակարգի սպասարկման մասնագետների 4 հաստիք ավելացնելու նկատառումներով:

 

  1. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունումը հնարավորություն կտա ներգրավվել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի բարձրակարգ մասնագետների՝ քրեական գործերով մինչդատական վարույթի էլեկտրոնային կառավարման համակարգի անխափան ներդրումը, շահագործումը, սպասարկումը, անվտանգությունը ապահովելու նպատակով: 

Ընդ որում, նախնական գնահատականով նշված նպատակների իրականացման համար անհրաժեշտ են ՏՏ ոլորտի 4 մասնագետներ:

 

ՀՀ գլխավոր դատախազություն

 


ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 706-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

ընդունման ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ այլ ՆՈՐՄԱՏԻՎ իրավական ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 706-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն առկա չէ:

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 706-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

ընդունման ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ այլ ՆՈՐՄԱՏԻՎ իրավական ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 706-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման ընդունման դեպքում պետական բյու­­ջեում եկա­մուտ­ների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Обсуждалось

    22.09.2023 - 07.10.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Работа и занятость, Электронная юстиция, Информационные технологии

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2802

Принт