ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի ԹԻՎ 176-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - За
-
0 - Против
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
«Ներքին աուդիտի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասին համաձայն
«2. Սույն օրենքի պահանջների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը և լիազոր մարմինը ընդունում են ներքին աուդիտի մասին իրավական այլ ակտերը, ընդ որում`
1) ներքին աուդիտի ստանդարտները և ներքին աուդիտորների վարքագծի կանոնները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
2) ներքին աուդիտի վերաբերյալ մեթոդական ցուցումները (ուղեցույցները), ներքին աուդիտի ձեռնարկների և ներքին աուդիտի կանոնակարգի մշակման ուղեցույցները, ինչպես նաև ներքին աուդիտի հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական այլ ակտեր հաստատում է լիազոր մարմինը:»
Ներքին աուդիտի հետ կապված հարաբերությունների և մասնավորոպես ներքին աուդիտորի որակավորման և հանրային հատվածում ներքին աուդիտ իրականացնելու համար կազմակերպություններին ներկայացվող հիմնական պահանջների մասով կարգավորումների ընթացիկ լավարկման գործընթացի ճկունությունը, ինչպես նաև «Ներքին աուդիտի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել ներքին աուդիտի ոլորտի վերոգրյալ կարգավորումների սահմանումը իրականացնել լիազոր մարմնի՝ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
Նշվածով պայմանավորված առաջարկվում է ուժը կորցարած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի թիվ 176-Ն որոշումը և որոշմամբ հաստատված դրույթները սահմանել լիազոր մարմնի կողմից:
Կարգավորման նպատակն է ներքին աուդիտի ոլորտի առանձին կարգավորումների լավարկման գործընթացի ճկունության և արդյունավետության ապահովումը:
-
Обсуждалось
22.09.2023 - 07.10.2023
-
Тип
Pешение
-
Область
Финансовая, Экономическая
Просмотры 2118
Принт