В стадии разработки
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի N 754-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
-
5 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
--ը 2023 թվականի N -----Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-Ի N 754-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի «Օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածիններիներմուծման ընդհանուր չափաքանակները (քվոտաները) սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 15-ի N 327-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 754-Ն որոշման հավելվածի 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝
«3. Սահմանվում են օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների ներմուծման հետևյալ տարեկան ընդհանուր չափաքանակները (քվոտաները)`
Օզոնային շերտը քայքայող նյութեր |
||
Խումբը |
Տարին |
Ներմուծման առավելագույն տարեկան չափաքանակը |
Անվանացանկ A-ի խումբ I, II Անվանացանկ B-ի խումբ I, II, III Անվանացանկ C-ի խումբ II, III Անվանացանկ E-ի խումբ I |
2011 թ.-ից սկսած |
0 |
Անվանացանկ C-ի խումբ I |
2020-2021 թթ. |
82,35 |
|
2022-2024 թթ. |
42,31 |
|
2025-2029 թթ. |
41,17 |
|
2030-2039 թթ. |
3,17 |
|
2040 թ.-ից սկսած |
0 |
Հիդրոֆտորածխածիններ |
||
Խումբը |
Տարին |
Ներմուծման առավելագույն տարեկան |
Անվանացանկ F-ի խումբ I, II |
2020-2023 թթ. |
անսահմանափակ |
2024 - 2028 թթ. |
475,254 |
|
2029 – 2034 թթ. |
427,729 |
|
2035 – 2039 թթ. |
332,678 |
|
2040 – 2044 թթ. |
237,627 |
|
2045թթ.-ից սկսած |
95,051 |
»:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից։
-
Обсуждалось
19.09.2023 - 04.10.2023
-
Тип
Pешение
-
Область
Государственные доходы, Охрана природы, Экономика
-
Министерство
Министерство окружающей среды
Просмотры 2392
Принт