«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
14 - За
-
2 - Против
«Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքը (այսուհետ` Օրենք) սահմանում է ֆինանսական համահարթեցման հասկացությունը, սկզբունքները, համայնքների բյուջեներին ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաների (այսուհետ` դոտացիաներ) հաշվարկման և հատկացման կարգերը:
Համաձայն Օրենքի ֆինանսական համահարթեցման սկզբունքներն են՝
1) համայնքների ֆինանսական հնարավորությունների միջև առկա անհամաչափության մեղմացումը.
2) պետական բյուջեից համայնքներին տրամադրվող դոտացիաների անհատույց և ոչ նպատակային լինելը.
3) համայնքների լիազորությունների իրականացման և ֆինանսական միջոցների օգտագործման
ազատության և ինքնուրույնության պահպանումը.
4) պետական բյուջեից տրամադրվող դոտացիաների ընդհանուր գումարի նվազագույն չափի` օրենքով
սահմանումը.
5) ըստ առանձին համայնքների` սույն օրենքով սահմանված կարգով պետական բյուջեից համայնքներին
տրամադրող դոտացիաների գումարների՝ «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատումը:
-
Обсуждалось
15.09.2023 - 01.10.2023
-
Тип
Закон
-
Область
Территориальное управление и развитие
-
Министерство
Министерство территориального управления и инфраструктур
Просмотры 2615
Принт