«ԼԻԱԶՈՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՔՍԱՅԻՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
1 - За
-
2 - Против
«Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի առաջին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 389-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն՝ մաքսային փորձաքննություն նշանակվում է մաքսային մարմնի կողմից այն դեպքում, երբ մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների կատարման և (կամ) մաքսային հսկողության իրականացման ժամանակ առաջացող հարցերը պարզաբանելու համար պահանջվում են մասնագիտական և (կամ) գիտական գիտելիքներ: Մաքսային փորձաքննությունն անցկացվում է լիազորված մաքսային մարմնի կողմից: Լիազորված մաքսային մարմնի կողմից մաքսային փորձաքննություն անցկացնելու անհնարինության դեպքում, իսկ եթե դա նախատեսված է անդամ պետությունների օրենսդրությամբ, ապա նաև այլ դեպքերում մաքսային փորձաքննությունը կարող է նշանակվել անդամ պետության փորձագիտական կազմակերպության (փորձագետի) կողմից անցկացնելու նպատակով՝ այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան: Նույն օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ լիազորված մաքսային մարմինների կողմից մաքսային փորձաքննության անցկացման կարգը սահմանվում է անդամ պետությունների օրենսդրությամբ:
«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 237-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ լիազոր մաքսային մարմինների կողմից մաքսային փորձաքննություն անցկացնելու կարգը սահմանում է Կառավարությունը:
-
Обсуждалось
11.09.2023 - 26.09.2023
-
Тип
Pешение
-
Область
Государственные доходы
-
Министерство
Комитет государственных доходов
Просмотры 2132
Принт