В стадии разработки
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-Ի թիվ 1118-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ որոշման նախագիծ
-
2 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
_____ _________2023 թվականի թիվ ______-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի ԹԻՎ 1118-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնության կիրառման կարգը հաստատելու և լիազոր մարմին ճանաչելու մասին» թիվ 1118-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) հավելվածի՝
- 21-րդ կետի 4-րդ ենթակետում «ժամկետանց չկատարված հարկային և մաքսային վճարների վճարման» բառերը փոխարինել «հարկային և մաքսային մարմինների կողմից վերահսկվող եկամուտների գծով ժամկետանց չկատարված» բառերով,
- 30-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 30.1-ին կետ.
«30.1. Սույն կարգի 31-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված՝ արտոնության դադարեցման հիմքի առկայության դեպքում մաքսային կամ հարկային մարմինը այդ մասին տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում սույն կարգի 31-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված ժամկետի ավարտից հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում:
Այն դեպքում, երբ մաքսային հսկողության ընթացքում հայտնաբերվել է սույն կարգի 31-րդ կետի 2-րդ կամ 7-րդ ենթակետերով նախատեսված՝ արտոնությունները դադարեցնելու հիմքերից մեկը, մաքսային մարմինը այդ մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը՝ համապատասխան վարչական ակտը «Վարչարարության հիմունքների կամ վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով անբողոքարկելի դառնալուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում:
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը սույն կետով նախատեսված տեղեկություններն ստանալուց հետո օրենսդրությամբ սահմանված կարգով 3-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ է ներկայացնում արտոնությունը դադարեցնելու և արտոնության տրամադրման մասին որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման նախագիծ:»,
- 31-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ և 7-րդ ենթակետերով.
«6) սույն կարգի 18-րդ կետով նախատեսված նախագծի ընդունումից հետո անձն ունի հարկային և մաքսային մարմինների կողմից վերահսկվող եկամուտների գծով 500 հազար դրամը գերազանցող ժամկետանց չկատարված պարտավորություններ և, հարկային կամ մաքսային մարմնի կողմից այդ մասին ծանուցվելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, չի կատարում այդ պարտավորությունները.
7) սույն կարգի 18-րդ կետով նախատեսված նախագծի ընդունումից հետո թույլ է տվել մաքսային կանոնների խախտումներ, որոնց գծով համապատասխան վարչական ակտով առաջադրված պարտավորությունների գումարը գերազանցում է մաքսատուրքի գծով տրամադրված արտոնությունների գումարի 10 տոկոսը:»:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և կիրառվում է դրանից հետո արձանագրված՝ մաքսային կանոնների խախտումների մասով։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
-
Обсуждалось
11.09.2023 - 27.09.2023
-
Тип
Pешение
-
Область
Государственные доходы, Финансовая
Просмотры 2340
Принт