ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 568-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 568-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի թիվ 568-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է անպտղության հաղթահարման ծրագրի ընդլայնման և շահառուների նոր խմբեր ներառելու անհրաժեշտությամբ: Գործող կարգավորմամբ 36-42 (ներառյալ) տարեկան ՀՀ քաղաքացի հանդիսացող անզավակ կանանց, որոնք չունեն անպտղության ախտորոշում և զուգընկեր, տրամադրվում է 6 դաշտանային ցիկլի ընթացքում ներարգանդային սերմնավորման փորձերի հնարավորություն: Շահառուների խումբը ընդլայնելու անհրաժեշտությունից ելնելով առաջարկվում է նույն խմբի կանանց համար տարիքային ստորին շեմը սահմանել 28 տարեկանը, դրանով իսկ ընդլայնել վերարդադրողական իրավունքը իրացնելու ցանկություն հայտնող, սակայն անպտղության ախտորոշում և զուգընկեր չունեցող կանանց խմբի շրջանակը:
2. Կարգավորման նպատակը և բնույթը:
Ներկայացվող նախագծով առաջարկվում է ընդլայնել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնության իրավունքից օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիների շրջանակը, մասնավորապես 36-42 (ներառյալ) տարեկան ՀՀ քաղաքացի հանդիսացող անզավակ կանանց խմբի համար տարիքային միջակայքը փոփոխել, մասնավորապես տվյալ խմբի համար տարիքային շեմը սահմանել 28 տարեկանը:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության կողմից:
4. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է աջակցել ծրագրով նախատեսված շահառուների խմբերին` իրենց վերարտադրողական իրավունքը իրացնելու հարցում: Երկարաժամկետ կտրվածքով միջոցառումը կնպաստի երկրում պտղաբերության ցուցանիշի բարձրացմանը:
5. Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ չեն նախատեսվում:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը բխում է Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050 գործողության 4-րդ և 5-րդ կետերից:
-
Обсуждалось
07.09.2023 - 22.09.2023
-
Тип
Pешение
-
Область
Здравоохранение
-
Министерство
Министерство здравоохранения
Просмотры 3102
Принт