«ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
-
6 - За
-
0 - Против
«Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով ընդունվել է ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշումը, որով սահմանվում է Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության փոխհատուցման ենթակա ծավալները, փոխհատուցման կարգն ու փոխհատուցում ստացող սահմանամերձ համայնքների ցանկը: Ներկայումս աջակցություն է ստանում սահմանամերձ 23 համայնքների 82 բնկավայրեր։
Սոցիալական աջակցության ծրագիրը գործում է 2015 թվականից և օրենքի գործողության ժամկետը երկու անգամ երկարաձգվել է։ Համաձայն գործող օրենքի ժամկետը ավարտվում է 2024 թվականի հունվարի 1-ից։
Նախագծով առաջարկվում է ևս 3 տարով երկարաձգել գործող օրենքի ժամկետը, ինչը հնարավորություն կտա սոցիալական աջակցություն ստացող համայնքների բնակավայրերի ցանկում ընդգրկված բնակավայրերի բնակիչներին շարունակելու ստանալ փոխհատուցում բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի, ինչպես նաև օգտվել ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ սահմանված այլ փոխհատուցման ծրագրերից։
-
Обсуждалось
07.09.2023 - 23.09.2023
-
Тип
Pешение
-
Область
Территориальное управление и развитие
-
Министерство
Министерство территориального управления и инфраструктур
Просмотры 2500
Принт