ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԴԵՊՔԵՐՈՒՄ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՎԱԿՆՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
6 - Против
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
«Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 433-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ երկրորդ տեսակի վկայականի տրամադրմամբ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում իրավաբանական անձին ընդգրկելու պայման է հանդիսանում իրավաբանական անձի ֆինանսական կայունության համապատասխանությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանված չափանիշներին։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի սեպտեմբերի 15-ի N65 որոշմամբ սահմանված են իրավաբանական անձանց ֆինանսական կայունության բացարձակ և հարաբերական ցուցանիշները և նշված ցուցանիշներին վերագրվող արժեքները։ Միաժամանակ, նույն որոշմամբ նախատեսված է ֆինանսական կայունության սահմանված ցուցանիշներին համապատասխանության համար աուդիտորական կազմակերպությունների կողմից հաստատման հնարավորություն, եթե դա նախատեսված է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությամբ, ինչպես նաև իրավաբանական անձի ֆինանսական կայունության որոշման հնարավորություն՝ վարկանիշային կազմակերպությունների կողմից, եթե դա նախատեսված է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությամբ։
«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 289-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ Կառավարությունը, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 433-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան, կարող է սահմանել լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկելու համար հավակնող իրավաբանական անձանց ֆինանսական կայունության որոշման կարգը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախատեսած դեպքերում:
Կարգավորման առարկան, ակնկալվող արդյունքը.
Երկրորդ տեսակի վկայականի տրամադրմամբ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկման նպատակով և ռեեստրում ընդգրկումից հետո իրավաբանական անձի ֆինանսական կայունությանը համապատասխանության ապահովման նպատակով, նախագծով նախատեսվում է ստեղծել աուդիտորական կազմակերպությունների կողմից իրավաբանական անձի ֆինանսական կայունության հաստատման համար, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված վարկային բյուրոների կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա իրավաբանական անձի ֆինանսական կայունության որոշման համար անհրաժեշտ իրավական հիմքեր։
-
Обсуждалось
06.09.2023 - 21.09.2023
-
Тип
Pешение
-
Область
Государственные доходы
-
Министерство
Комитет государственных доходов
Просмотры 1884
Принт