Добавить в избранное

«ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԵՎ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԵՎ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

1.

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

2023 թվականի ապրիլի 13-ի ««Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատա­րելու մասին» ՀՕ-139-Ն օրենքի ընդունմամբ ««Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2023 թվականի ապրիլի 13-ի N ՀՕ-139-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումներով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել մշակել «Քաղաքաշինական ծրագրային և ճարտարապետաշինարարական նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության կարգերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշ­ման նախագիծը։

 

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

«Քաղաքաշինության մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն քաղաքաշինական փաստաթղթերը բաժանվում են երկու խմբի՝ քաղաքաշինական ծրագրային (կամ տարածական պլանավորման) փաստաթղթեր և ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթեր: Օրենքի 10․1-րդ հոդվածի 3-րդ մասի 45-րդ ենթակետի դրույթներից ելնելով անհրաժեշտություն է առաջացել քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննություն իրականացնելու նպատակով ստեղծել քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության կարգերը,  սահմանել փորձաքննություն իրականացնող հանձնաժողովի կողմից տրվող եզրակացության տեսակները և ձևերը։

Նախագծի ընդունման արդյունքում Կոմիտեի կողմից մշակված ««Քաղաքաշինական ծրագրային և ճարտարապետաշինարարական նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության կարգերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով կապահովվի ««Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի ապրիլի 13-ի ՀՕ-139-Ն օրենքի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրված 10-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով և 10․1 հոդվածի 1-ին մասի 45-րդ կետով սահմանված պահանջները:

 

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

Քաղաքաշինական ծրագրային և ճարտարապետաշինարարական նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննությունն իրականացնելու նպատակով ստեղծել քաղաքաշինական ծրագրային և ճարտարապետաշինարարական նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության կարգերը։

4.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Ապահովել 2023 թվականի ապրիլի 13-ի ««Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատա­րելու մասին» ՀՕ-139-Ն օրենքի ընդունմամբ ««Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2023 թվականի ապրիլի 13-ի N ՀՕ-139-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկով սահմանված պահանջներն ու Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ ենթակետի և 10․1-րդ հոդվածի 3-րդ մասի 45-րդ ենթակետի դրույթները՝ կարգավորելով քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի և ճարտարապետաշինարարական նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննություն իրականացնելու կարգն ու դրանով սահմանված հիմնական պահանջները։

5.

Նախագծի մշակման գործընթացում  ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից:

6.

Ակնկալվող արդյունքը

 

Որոշման ընդունման արդյունքում քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի և ճարտարապետաշինարարական նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննություն իրականացնելու նպատակով սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի և ճարտարապետաշինարարական նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության իրականացման ընթացակարգին ներկայացվող հիմնական պահանջներն ու կարգավորում են փորձաքննություն իրականացնող ու քաղաքաշինական գործունեության այլ սուբյեկտների փոխհարաբերությունները, ինչպես նաև դրանց կազմին ու բովանդակությանը ներկայացվող պահանջները, փորձաքննություն իրականացնող միջգերատեսչական հանձնաժողովների կողմից տրվող եզրակացությունների ձևերը:

 

7.

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

 

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:

8.

Այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության կամ բացակայության մասին

 

«Քաղաքաշինական ծրագրային և ճարտարապետաշինարարական նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության կարգերը հաստատելու մասին»  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջանում մշակել «Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող, քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի և ճարտարապետաշինարարական նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննություն իրականացնող միջգերատեսչական հանձնաժողովներ ստեղծելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը և կատարել համապատասխան փոփոխություններ ՀՀ կառավարության  2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման մեջ:

 

9.

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

 

«Քաղաքաշինական ծրագրային և ճարտարապետաշինարարական նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության կարգերը հաստատելու մասին»  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը բխում է 2023 թվականի ապրիլի 13-ի ««Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատա­րելու մասին» ՀՕ-139-Ն օրենքի (այսուհետ՝ նաև օրենք) ընդունմամբ ««Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2023 թվականի ապրիլի 13-ի N ՀՕ-139-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումներից։

10.

Նախագծի քննարկմանը հասարակության մասնակցության մասին

 

Նախագիծը տեղադրվել է նաև www.minurban.am  կայքում:

 

  • Обсуждалось

    06.09.2023 - 21.09.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Градостроителство

  • Министерство

    Комитет по градостроительству

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2109

Принт